Լոռու մարզի Գեղասար համայնքում ամենամեծ խնդիրը խմելու ջրի հարցն է (լուսանկարներ)

Լոռու մարզի Գեղասար համայնքում աղետի գոտու հետեւանքով անօթեւան 2 ընտանիք է մնացել: Այդ ընտանիքների համար եւս «Գլենդել հիլզ» ընկերությունը պարտավորվել էր բնակարան կառուցել, սակայն շինությունն անավարտ էր թողել ու հեռացել: Կառավարության եւ «ֆուլեր» տնաշինական կենտրոնի հետ համատեղ շուտով այդ 2 ընտանիքների խնդիրը եւս վերջնական լուծում կստանա: Սակայն այս ամենի հետ մեկտեղ աղետի գոտի ասվածը գյուղում դեռ կպահպանվի՝ երկրաշարժից հետո կառուցված ժամանակավոր կացարաններով ու այդտեղ ապրող մարդկանցով:

Գեղասարի գյուղապետ Վարազդատ Գրիգորյանի խոսքով՝ ժամանակավոր կացարանները պետք է ծառայեին 10-15 տարի, հենց այդքան էլ երաշխիքով էր կառուցված, սակայն 15 տարի ժամկետով կառուցված տներում շուրջ 30 տարի մարդիկ դեռ ապրում են. «Հիմա լրիվ խարխլված վիճակ է: Մենք ներկայացրել ենք խնդիրը, ցուցակագրվել է, ուսումնասիրել ենք: Իմ նշած ժամանակավոր կացարաններում 30 ընտանիք է ապրում, սակայն գյուղում տնակում ապրող 60 ընտանիք կա, որոնցից 30-ը՝ ժամանակավոր կացարաններում, մյուս մասը՝ տրոհված ընտանիքներն են»,-ասաց նա:

Գեղասարը գրանցված 932 բնակիչ ունի: Փաստացի բնակվում է մոտ 800 հոգի: Հիմնական զբաղվածությունը գյուղատնտեսությունն ու հողագործությունն է, որոնց գերակշռում են արտագնա աշխատանքի մեկնողները: Համայնքի ղեկավարն ասում է, որ վերջին տարիներին արտագաղթը նվազել է, անգամ ներգաղթ է արձանագրվել նախորդ տարի՝ 2 ընտանիք է գյուղ վերադարձել:

Խոսելով համայնքի կարեւոր խնդիրներից, գյուղապետն առանձնացնում է խմելու ջրի խնդիրը: Ասում է՝ 2 թաղամաս առհասարակ խմելու ջուր չունի. «Ով ինչպես կարողանում է, մեկը դույլերով, մեկը՝ մեքենաներով, մյուս մասը բնական աղբյուրներից ու ջրհորներից է օգտվում»:

Համայնքի ղեկավարին անհանգստացնում է մթերվող կաթի գնի պարբերաբար իջեցումը, որը լուրջ հետեւանք է թողնում անասնապահության զարգացման վրա. «Միայն էս ամիս մի քանի անգամ գին իջեցրեցին, ու դեռ էլի կիջեցնեն հավանաբար»:

Համայնքում սովետական շրջանի գյուղատնտեսական տեխնիկան են դեռ շահագործվում, որը հաճախ է խափանվում, հատկապես՝ սեզոնին, ինչի պատճառով գյուղացին փաստի առաջ է կանգնում:

Պետության հայտարարած սուբվենցիոն ծրագրերից համայնքը չի օգտվում, պատճառը՝ ֆոնդային բյուջեում բավարար գումարի բացակայությունն է: Այս ամենի հետ մեկտեղ համատեղ ներդրմամբ ծրագրեր իրականացվում են: Սեփական եկամուտները համայնքում դժվար են հավաքագրվում. «Եթե այդ հողից գյուղացին օգուտ չի ստանում, ոնց պետք է հողի հարկ վճարի… խոպանից տարվա վերջ գալիս մաս-մաս էլի վճարում են: Բացի դա, կոնկրետ հիմա գյուղացին չգիտի՝ սերմացու առնի, դիզվառելիք, թունաքիմիկատ, թե հողի հարկ տա»:

20 մլն դրամ բյուջե ունեցող համայնքի ղեկավարն ասում է, որ հիմնականում ծախսվում է աշխատավարձերի ու պահպանման ծախսերի վրա. «Փոքր բյուջեով փորձում ենք արդյունավետ աշխատանք տանել»

Հոդվածը պատրաստվել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:

Տպել
8838 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել