«Խոսողների» եւ «գործ անողների» իրական նպատակները. խմբագրական

Ազգային ժողովում քննարկումներն իսկապես թեժ են, բայց ցավոք՝ առանձնապես ոչ բովանդակային: Այնպիսի տպավորություն է, թե պատգամավորներն ավելի շատ ցանկանում են ինքնահաստատվել իրար վրա՝ դիմացինին նվաստացնելով ու կարեւորելով սեփական անձը: Իսկ ամենացավալին այն է, որ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե խորհրդարանը բաղկացած է երկու տիպի պատգամավորներից՝ «միայն դատարկ խոսողներից» եւ «գործ անողներից»: «Գործ անողներն» էլ, հասկանալի է, նրանք են, ովքեր խոշոր բիզնեսներ ունեն, աշխատատեղեր են ստեղծել եւ այլն: Ու նրանց հասցեին ցանկացած թթու խոսք անմիջապես կոշտ հակազդեցության է արժանանում՝ իբր «դու պարոն այսինչյանի արածի մի տոկոսի չափ արած կա՞ս, որ խոսում ես» (կոնկրետ ազգանուններ չենք նշում, որովհետեւ սա ընդհանուր միտում է):

Առաջին հայացքից կարող է թվալ, թե այդ մարդիկ իրավացի են. դե իրենք կոնկրետ գործեր են արել՝ կուտակած միլիոններով հազարավոր աղքատների օգնել են, աշխատատեղեր են ստեղծել (կարծես թե դա արել են միայն մարդկանց աշխատանքով ապահովելու համար, եւ ոչ թե շահույթ ստանալու նպատակով), հազարավոր գյուղացիների «օգնել են» իրացնել իրենց աճեցրած բերքը, եւ այլն: Բայց սա՝ միայն առաջին հայացքից: Իրականում այդ մեծահարուստները, որպես կանոն, իրենց միլիոնները կուտակել են կասկածելի մեխանիզմներով՝ առավելապես հենց այն շարքային քաղաքացիների հաշվին, որոնց մի մասին այսօր «մեծահոգաբար» օգնում են: Ընդ որում՝ օգնում են ոչ թե մարդասիրությունից ելնելով, այլ որովհետեւ Հայաստանում անհնար էր մուլտիմիլիոնատեր դառնալ առանց քաղաքական խաղերի մեջ ներքաշվելու, իսկ քաղաքականության մեջ լինելը ենթադրում է նաեւ լուրջ միջոցներ ծախսել հանուն վարկանիշի: Հասկանալի է, որ եթե ժամանակին Հայաստանում կոռուպցիոն սխեմաներ չգործեին, այսօր կունենայինք ոչ թե 40-50, այլ առավելագույնը 3-4 մուլտիմիլիոնատերեր (գուցե ընդհանրապես չունենայինք), աղքատությունն էլ համապատասխանաբար կլիներ ոչ թե 30 տոկոս, այլ 10-12: Պարզ ասած՝ չի կարելի կոռուպցիոն սխեմաներով կուտակած միլիոններով բիզնեսներ հիմնել, աշխատակիցներին վճարել այնքան, որ կոշիկի փող չունենան, հետո տարեկան մի քանի հոգու մի-մի զույգ կոշիկ նվիրել ու այդ նույն փողերով հիմնված լրատվամիջոցներով դա ներկայացնել որպես չտեսնված-չլսված բարեգործություն: Չի կարելի հանուն սեփական բիզնեսի հազարավոր մարդկանց դարձնել գործազուրկ, հարկեր թաքցնել այն նույն բուջեից, որի հաշվին պիտի թոշակներ ու նպաստներ վճարվեն, հետո սովի մատնված այդ նույն խավի մի չնչին հատվածին ձրի լավաշ բաժանել ու համարել, որ «գործ ես անում»:

Հիմա՝ «միայն դատարկ խոսողների» մասին: Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ «դատարկ խոսողները» փորձում են կոնկրետ գործ անել (ոչ թե բարեգործություն անել, այլ օրենսդրական նախաձեռնություններով ու կառավարության որոշումներով ստեղծել այնպիսի համակարգ, որ որեւէ խավի համար բարեգործության կարիք ընդհանրապես չլինի, բոլորը հարկեր վճարեն, թոշակներն ու նպաստներն էլ բավարարեն մարդկանց գոնե նվազագույն կարիքները): Ճիշտ է, ցանկացած նման նախաձեռնություն «գործ անողները» սվիններով են ընդունում: Անմիջապես ահավոր աղմուկ է բարձրանում, թե «էս ի՞նչ եք անում, հարկեր եք ավելացնում, խեղդում եք, շատ անեք՝ չենք աշխատի»: Եվ ամենակարեւորը՝ հասարակության մեջ դեռ կան մարդիկ, ովքեր «ուտում են այդ կուտը»: Այսինքն՝ համարում են, որ բարեգործության տեսքով «ժողովրդի մասին մտածելն» ավելի կարեւոր է, քան հարկեր վճարելը կամ սեփական ախորժակը զսպելը՝ այնպես, որ ուրիշները նույնպես շնչելու եւ բիզնեսով զբաղվելու հնարավորություն ունենան:

Հ.Գ. Ցանկացած քաղաքակիրթ պետություն հիմնվում է իսկապես ունեւոր, աշխատող, բարիքներ ստեղծող գործարարների վրա, իսկ ոչ քաղաքակիրթ երկրներում, հակառակը, հարուստներն են հիմնվում պետության վրա, ավելի ճիշտ՝ բարձրանում պետության շալակը: Ու եթե անգամ «գործ են անում»՝ անում են պետության ու հասարակության հաշվին: Եվ բնականաբար՝ դիմադրում են, երբ փորձ է արվում փոխել այդ վիճակը: Առանց այս պարզ իրողությունը գիտակցելու հազիվ թե կարողանանք հասկանալ այս օրերին քաղաքական կյանքում տեղի ունեցող խմորումները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6281 դիտում

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում

Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել

Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է

Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ

Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ

Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ

Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է

Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել