Էլի վենդետա

27/08/2010 schedule11:14

Օգոստոսի լույս 26-ի գիշերը Արտաշատի Վեդի քաղաքում հրազենից կրակ է արձակվել 2009 թվականի սպանված, հանցավոր աշխարհում «Մարսո» մականունով հայտնի օրենքով գող Մարզպետունի Պետրոսյանի եղբայր Մխիթար Պետրոսյանի ուղղությամբ: Ենթադրվում է, որ Պետրոսյանի ուղղությամբ կրակ է արձակել «Մարսոյի» սպանության համար 12 տարվա ազատազրկման դատապարտված Պերճիկ Շաբոյանի որդին: 2009թ. հունիսի 20-ին Պերճիկ Շաբոյանը սպանել էր Մարզպետունի Պետրոսյանին, ինչից հետո երկու ընտանիքների միջեւ իրական պատերազմ էր սկսվել: Սպանություն կատարելուց 10 րոպե անց Պերճիկ Շաբոյանը ներկայացել էր ոստիկանության Արարատի բաժին եւ պատմել, որ անձնական հարցեր պարզելու համար գնացել է Գոռավան եւ սպանելու նպատակով կրակել Մարզպետունի Պետրոսյանի վրա: Շաբոյանը այժմ գտնվում է Երեւան- Կենտրոն ՔԿՀ-ում: Մինչ վերջինս մեկուսարանում կրում էր իր պատիժը, Պետրոսյանի մահվան համար սկսեցին «պատասխան տալ» ազատության մեջ գտնվող նրա բարեկամները: 2009 թվականին վրեժխնդրության նպատակով Մարզպետունի Պետրոսյանի եղբորորդին` Կարեն Պետրոսյանը սպանեց Շաբոյանի եղբորը` Խոսրովի արգելոցի տնօրեն Սամվել Շաբոյանին: 2009թ. նոյեմբերի 19-ին Երեւանի Մյասնիկյան պողոտայում 52-ամյա Սամվել Շաբոյանի «Տոյոտա Պրադո» մակնիշի 007 ԼԼ 71 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենայի աջ կողմից հավասարվել է անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենա, որից ինքնաձիգի կրակահերթ է արձակվել: Արձակված գնդակները դիպել են ավտոմեքենայի հետեւի աջ նստատեղին նստած Շաբոյանի մարմնին, ինչի հետեւանքով նա մահացել է: Ենթադրվում է, որ երեկ գիշերը Վեդիում հնչած կրակոցները Շաբոյան- Պետրոսյան ընտանիքների հակամարտության շարունակությունն է: Օգոստոսի 26-ի դեպքի հետ կապված Արտաշատի ոստիկանությունից հայտնում են, որ հրազենային վնասվածքով Վեդիի քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ 42-ամյա Մխիթար Պետրոսյանը: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Մխիթար Պետրոսյանը իր անձնական օգտագործման «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան կայանել է Վեդի քաղաքի Թումանյան փողոցի թիվ 3 շենքի բակում, որտեղ էլ անհայտ անձը դեռեւս չպարզված հրազենից մի քանի կրակոց է արձակել նրա ուղղությամբ, գնդակներից մեկը դիպել է վերջինիս ոտքին եւ պատճառել վնասվածք: Մխիթար Պետրոսյանից ընդունվել է հաղորդում: Քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2088 դիտում

Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը

Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան

Թրամփը Թաիլանդին և Կամբոջային սպառնացել է նոր մաքսատուրքերով

ԱՄՆ-ի համալսարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի

ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են, Վարդենյաց լեռնանցքում բուք է

Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարարը մանրամասնել է ու նշել՝ ինչպես պաշտպանվել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս

Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր հավատքի ընտրության մեջ. վարչապետ

Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ

Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա շրջապատն են, որ հազարավոր մարդկանց հեռացրել են հավատքից. Փաշինյան

Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով

Բեյրութից Երևան ուղևորվող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ պետք է լինեն․ Զելենսկի

Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում

Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են թեթև մարադատար մեքենան ու բեռնատարը. կա տուժած

Վթարային ջրանջատում Ագարակ քաղաքում

Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը

Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան

Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք

Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին

Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան

Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան

ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի

Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի

Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ

Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի

Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում

Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար

Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է

Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ

Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ

Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան

Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը

Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը