Երևան
12 °C
Երաժիշտ, 5th Season խմբի անդամ Արտո Թունջբոյաջյանը համոզված է՝ ոչ մի դեպքում վախենալ պետք չէ, ամեն ինչ սկսելն էլ դժվար է, ցանկացած գործի կարեւորը անկեղծ մոտեցումն է: Եվ որ համբերությունով կամաց-կամաց կհասնենք ամեն ինչի:
- Արտո, Հայաստանում հաճախ եք լինում, ի՞նչ փոփոխություններ եք նկատում, երբ նախորդ տարիների հետ եք համեմատում:
- Հայաստանում երիտասարդներն արդեն շատ մոտ են ստեղծագործելու վստահություն ունենալուն: 1998-ին ուրիշ բան էր, բայց հիմա «ես»-ը «մենք» է դառնում, եւ այդ մենք դառնալու ձայնը արդեն լսվում է, եթե այդ փոփոխությունը չլինի, այստեղ դժվար է ապրել: Հայաստանում տարբեր մասնագիտությունների մեջ տաղանդավոր երիտասարդներ շատ կան, բայց, ցավոք սրտի, համապատասխան տեղեր չկան, որպեսզի կարողանան մտնել եւ իրենց գաղափարներն առաջարկել: Իրենց միտքն այստեղ չեն կարողանում առաջարկել, գնում են ուրիշ երկրներ, այնտեղ են առաջարկում: Մենք մեծ լինելով՝ պետք է իրենց կողքին լինենք, բայց իրենք պետք է քայլեն: Այսօր մենք մեծերի անուններ ենք ասում՝ երբեք չմտածելով, թե այդ անուններն ինչպես են առաջացել, այդ մարդիկ ինչպես են հասել, եւ այսօր ինչու այդպիսի անուններ չկան: Եթե ոչինչ չես ձեռնարկում՝ որտեղի՞ց պետք է գան երեխաների մտքերն ու կարողությունները:
- Իսկ ի՞նչ է պետք անել:
- Հիմա վերցնենք ռադիոյի շենքը, շատ շքեղ, լավ շենք, բայց սխալ մարդիկ են դնում, եւ ամեն ինչի դեմն առնում: Ռադիոյի նոր շենքը պարզապես հիանալի է, բայց ի՞նչ օգուտ, եթե երիտասարդի համար չես գործածում: Ստուդիան կարող է գործարկվել ժամը 20 հազար դրամով, բայց այդ երիտասարդը որտեղից պետք է գտնի 20 հազար դրամ, որ գնա իր երգը ձայնագրի եւ մեզ մի բան ասի: Երիտասարդը տեսնում է, որ այստեղ նավթալին դարձավ, ասում է՝ գնամ Գերմանիա, եւ ճիշտ է անում, որովհետեւ հնարավորություն չեն տալիս:
- Մի անգամ հարցազրույցներից մեկում ասում էիք, որ շատերն են զարմանում, թե դուք ինչու եք միշտ գալիս Հայաստան՝ անկախ ամեն անգամվա ձեր հիասթափություններից:
- Երբ նոր էի եկել Հայաստան, ասում էին՝ ինչի ես եկել, այստեղ ի՞նչ ես անելու, բայց անցել են տարիներ եւ ես շարունակում եմ գալ: 15 տարի առաջ, երբ որ մեր մշակույթի նախարարուհուն (նկատի ունի՝ Հասմիկ Պողոսյանին) ծրագիր առաջարկեցի, առաջին հարցը, որ տվեց, սա էր՝ դիպլոմ ունե՞ս: Թիմակիցներիս ասեցի՝ բոլորդ «դիպլոմներդ» բերեք, իրիկունը գնանք նստենք նվագենք: Մարդիկ իրենց մեջ ամեն ինչ ունեն, եթե 15 տարի առաջվա այդ պլատֆորմով ապրեինք, հիմա առնվազն 4-ից 5 երաժիշտ պիտի ունենայինք: Մշակույթի նախարարն ինձ ասում էր՝ փառատոններին գնում եմ՝ բոլորը նույն երաժիշտներն են, բայց նա ինձ չպիտի նայեր եւ ասեր, պետք է դպրոցները, երաժշտական կենտրոնները նայեր, հասկանար՝ ինչումն է խնդիրը:
- Այդ տարիներից բավական շատ ժամանակ է անցել, երկրում մի շարք փոփոխություններ են եղել եւ հատկապես 2018 թվականի թավշյա հեղափոխությունը: Այս այցելությամբ ի՞նչ նոր երեւույթ եք նկատել:
- Այո, հեղափոխությունն իսկապես փոփոխություն է բերել, բայց երբեմն դա կարող է առողջ ձեւով չերեւալ, որովհետեւ նախկինում մտքերով չեն կիսվել ժողովրդի հետ, թե՝ ժողովուրդ ջան, նայեք, մենք 4 տարի պիտի տանջվենք, բայց այս, այս կետին ենք ուզում հասնել: Հիմա պետք է այդպես անել, ես տեսնում եմ՝ դա կամաց-կամաց գալիս է: Ժողովրդին պետք է բացատրել, ժողովուրդը կհասկանա: Եվ մի փոքր համբերություն է պետք, ինքս էլ մեծ սպասումներով համբերում եմ: Մեր ազգի ամենամեծ թերությունն ի՞նչն է՝ չենք կարողանում կազմակերպվել: Հայաստանը պետք է լինի աշխարհի բոլոր մարդկանց արվեստ թելադրող եւ մտքեր առաջարկող կենտրոն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՆԱՏՕ-ի առաջնորդները Թրամփին կոչ են արել վերանայել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմելու որոշումը
Իրանը Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակումը ԱՄՆ սադրանք է որակել
Երևանի բնակարաններից մեկից առգրավվել են զենք-զինամթերք, թմրամիջոցներ, կշեռքներ, հեռախոսներ․ տեսանյութ
1-ամյա երեխան տան խոհանոցում այրվածքներ է ստացել, տեղափոխվել ԲԿ, որտեղ մահացել է
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
ԱԹՍ-ն հարվածել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը․ հրդեհ է բռնկվել
Մեր հերթական նորակառույց զորամասերից մեկը․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սիրում ենք բոլորիդ․ վարչապետն ու ՔՊ կուսակիցներն ուղևորվել են Սյունիք՝ ներկուսակցական քարոզարշավի
Որոշ տարածաշրջաններում ձյուն է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց
Շնորհակալություն ձեր կարևոր, պատասխանատու աշխատանքի համար․ Ավինյանը հանդիպել է ԵԱՍՄ հիմնարկի աշխատակիցների հետ
«Արամ Խաչատրյան» համերգասրահի խորհրդանիշ երգեհոնը կվերանորոգի աշխարհահռչակ «Rieger Orgelbau» ընկերությունը
Բանգլադեշի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա
Առաջիկա տարիներին առանց վիզայի ճանապարհորդելն իրատեսական է․ ԵՄ-ն լիովին աջակցում է այս ջանքերին․ ՆԳ նախարար
Աղավնաձորի խաչմերուկի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Կոչ եմ անում Իսրայելին և «Հեզբոլլահին» հասնել հրադադարի, դադարեցնել պատերազմը․ Գուտերեշ
«Վարչաբենդի» երկրորդ համերգին պատրաստվելիս․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Օտարերկրացին Իրանից տեղափոխել էր շուրջ 22 կգ թմրամիջոց, պահել Մեղրիում, որ Հայաստանի տարածքում իրացներ
Սրբուհի Գալյանի գլխավորությամբ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ է տեղի ունեցել
Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ աջակցությունը Լիբանանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը
«Կրթվելը նորաձև է». կայացավ շարժման 56-րդ հանդիպումը, բանախոսում էր Մարք Չէնեանը․ լուսանկարներ
Ձերբակալվել են Սամվել Կարապետյանի աջակիցները․ հայտնի է՝ ինչ արարքի համար․ տեսանյութ
Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Շոն Կլենսիի հետ
Իրանը կթույլատրի հնդկական նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Հրավիրում եմ մեզ հետ կիսելու աղն ու հացը․ Բեռնում բացվել է Հայաստանի ռեզիդենտ դեսպանությունը
Վերականգնվել է Ավշար համայնքի սեփականության իրավունքը Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ․ վարչապետ
2026 թվականի սեպտեմբերի 1-ից առաջին դասարանները կձևավորվեն առավելագույնը 26-30 սովորողով․ հանրային քննարկում
Ովքեր ունեն ընտրական իրավունք․ ԿԸՀ-ն պարզաբանել է
Արտաքին հետախուզական ծառայությունը ՀՀ-ում կայանալիք ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ է տեսնում
Քննարկվել են առաջիկա ընտրությունների ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթներն ու առկա մարտահրավերները
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի
Քննարկվել է Հայաստանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքը
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել
IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասին
Մ-23 ԵԱ․ ըմբիշ Արամայիս Հարությունյանը կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել
Կոնվերս Բանկ. փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ վարչապետ
Նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը
Կանխվել է թմրամիջոցի ներթափանցումը «Գորիս» ՔԿՀ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT