Ինչպե՞ս խաղարկել «ԵԱՏՄ խաղաքարտը» կամ ի՞նչ ունենք սովորելու «կելտական վագրից»

16/04/2019 schedule12:09

Մեր ժամանակներում, երբ առևտրային պատերազմները պերմանենտ բնույթ են կրում, Doing business-ում բարձր հորիզոնական զբաղեցնելը, բարենպաստ հարկային օրենսդրություն, GSP և GSP+, ԵՄ-ի հետ CEPA ունենալը կամ ԵԱՏՄ անդամ լինելըանհրաժեշտ են, բայց ոչ բավարար` օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար։ Պետությունները կիրառում են իրենց ողջ կարողությունները բիզնեսի շահերը պաշտպանելու համար: Հիշենք ԱՄՆ-Չինաստան տնտեսական պատերազմի վերջին ճակատամարտը` Huawei և Apple-ի բիզնես շահերի շուրջ։ Այստեղ տեղին է խոսել տնտեսական ոլորտում «երկաթյա շերեփ» ունենալու մասին, որը թույլ կտա օգտվել մեր բաժին «հարիսայից»։

20% մասնաբաժին և «ոսկե բաժնետոմս»

2015 թ-ի հունվարի 1-ից Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, մի տնտեսական միության, որի ընդհանուր բնակչությունը 2018 թ-ին եղել է 183.8 մլն, ընդհանուր ՀՆԱ-ն` 1.912 տրիլիոն դոլար, իսկ երրորդ երկրների հետ ընդհանուր առևտրաշրջանառությունը՝ 753.4 մլրդ դոլար։ Համեմատության համար, 2018 թ-ին Հայաստանի բնակչությունը եղել է 2.97 միլիոն (տարեսկզբին), ՀՆԱ-ն՝ 12.4 մլրդ դոլար, երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունը՝ 5.25 մլրդ դոլար, ինչը նշանակում է, որ Հայաստանը ԵԱՏՄ բնակչության կառուցվածքում ունի 1.62% մասնաբաժին, ՀՆԱ-ի կառուցվածքում՝ ընդամենը 0.65%, իսկ երրորդ երկրների հետ առևտրի կառուցվածքում՝ 0.7% մասնաբաժին։

Թեև Հայաստանի տնտեսական դերակատարումը շատ փոքր է ԵԱՏՄ-ում, այդուհանդերձ, համաձայն ԵԱՏՄ պայմանագրի՝ և՛ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի, և՛ միջկառավարական խորհրդի, և՛ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներն ու կարգադրություններն ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով), առանձին դեպքերում՝ նաև եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներն ու կարգադրությունները (տե՛ս հոդված 13.2, 17.2, 18.2): Այլ կերպ ասած, մի «բաժնետիրական ընկերությունում», որտեղ լավագույն դեպքում մենք (Հայաստանը) ունենք ընդամենը 1.62% «ներդրում» «կանոնադրական կապիտալում», մեզ է պատկանում քվեարկող բաժնետոմսերի 20%-ը և «ոսկե բաժնետոմս», որով մենք գործնականում կարող ենք տապալել ցանկացած որոշում կամ, ընդհակառակը, ճիշտ խաղարկելով հասնել նրան, որ ընդունվի մեզ համար ցանկալի որոշում։

Օգտվո՞ւմ ենք արդյոք այս հնարավորությունից․ մեծ հաշվով, թերևս ո՛չ։ Կարո՞ղ ենք օգտվել, այո՛։

Ինչպե՞ս․․․

Վերազգային կորպորացիաները, որոնք գործունեություն են ծավալում որևէ խոշոր շուկայում կամ նոր են պատրաստվում մուտք գործել այդ շուկա, անխուսափելիորեն բախվում են շուկայի կարգավորման մեխանիզմների (տեխնիկական կանոնակարգեր, ստանդարտներ և այլն), որոնց ներքո իրենց գործունեության իրականացումն առանձին դեպքերում կարող է կապված լինել մեծ ծախսերի հետ կամ որոշակի ժամանակահատվածում անիրագործելի լինել։ Ամենաթարմ և ցայտուն օրինակներից մեկը ԵՄ-ի կողմից ընդունված GDPR-ի (General Data Protection Regulation) նոր կարգավորումներն են։ Ըստ գնահատականների՝ միայն Fortune 500 գլոբալ ընկերությունները պետք է ծախսեն 7.8 մլրդ դոլար, իսկ ամերիկյան 500> ավելի աշխատող ունեցող ընկերությունները շուրջ 150 մլրդ դոլար, որպեսզի ապահովեն իրենց գործունեության համապատասխանությունը այդ նոր կարգավորումներին։ Ընդ որում, ըստ Gartner-ի գնահատականների՝ այս կարգավորումներին առնչվող ընկերությունների 50%-ը մինչ 2018 թ. տարեվերջ չէր կարող ապահովել իր գործունեության լիարժեք համապատասխանությունը GDPR-ի պահանջներին, այնինչ կարգավորումն ուժի մեջ է մտել 2018 թ. մայիսի 25-ին, իսկ տուգանքը՝ կախված հասույթի մեծությունից, կարող է լինել նախորդ տարվա հասույթի 2%-ի կամ 4%-ի չափով։ Բացի այդ լինում են իրավիճակներ, երբ առհասարակ նոր ապրանքները/ծառայությունները «չեն տեղավորվում» գործող տեխնիկական կանոնակարգերի, ստանդարտների շրջանակում, ինչը ևս խոչընդոտներ է առաջացնում ընկերությունների գործունեության համար։

ԵԱՏՄ-ն նույնպես զերծ չէ նմանատիպ կարգավորումներից, թեև պետք է ասել, որ ծախսերի մասով գնահատականներ դեռևս չկան։ Օրինակ՝ 2015 թ-ի դեկտեմբերի 22-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի N172 որոշմամբ հաստատել է «Դեղաձևերի անվանացանկը», ինչը նշանակում է, որ ԵԱՏՄ տարածքում բոլոր դեղ իրացնողները պետք է իրենց ապրանքի մակնշավորումը համապատասխանեցնեն այս որոշման պահանջներին։ Դիտարկենք մի այսպիսի հիպոթետիկ իրավիճակ: Դիցուք, ամերիկյան X դեղագործական ընկերություն, որը նոր դեղաձև է ստեղծել (նորարարություն է արել), անցել է FDA-ի համապատասխան բոլոր ընթացակարգերով, իր ապրանքը հաջողությամբ վաճառում է ԱՄՆ-ում, ցանկանում է մուտք գործել Ռուսաստան, ապա նաև մյուս ԵԱՏՄ երկրներ։ Տվյալ ընկերությունը բախվելու է այն խոչընդոտին, որ իր ստեղծած նոր դեղաձևը ներառված չի այս ցանկում, հետևաբար իր ապրանքը չի կարող շրջանառվել ԵԱՏՄ տարածքում։ Ինչպե՞ս պետք է վարվի տվյալ ամերիկյան ընկերությունը՝ կամ պետք է հրաժարվի մուտք գործել ԵԱՏՄ շուկա, կամ պետք է հասնի նրան, որ տվյալ որոշումը փոփոխվի և իրենց ստեղծած նոր դեղաձևը նույնպես ներառվի այդ անվանացանկում։ Երկրորդ տարբերակն ընտրելու դեպքում, ընկերության առաջ բացվում են հինգ ենթատարբերակներ՝ ո՞ր երկրի միջոցով «առաջ տանել» իրենց նոր դեղաձևը։ Հենց այստեղ է, որ Հայաստանը պետք է համապատասխան կարողություններ զարգացնի և դիրքավորվի որպես ԵԱՏՄ տարածքում «business advocacy» անող երկիր` դրա դիմաց պահանջելով որոշակի «դիվիդենտներ», օրինակ՝ ԵԱՏՄ տարածքում ընկերության գլխամասի տեղակայում Երևանում, R&D կենտրոնի բացում և այլն։

Իրականում այսպիսի ապրանքների շարքը (ոչ միայն դեղագործական) գործնականում շատ երկար է, և գործընթացն էլ շարունակական բնույթ ունի, ավելին՝ դա կարող է վերաբերել նաև մաքսատուրքերի սահմանմանը։ Այսպիսի «գործարքները» կարող են առաջիկա տարիներին Հայաստանի համար ապահովել օտարերկրյա ուղղակի ներդրումների շոշափելի ներհոսք, ինչպես, օրինակ՝ Իռլանդիայում:

Ի՞նչ ունենք սովորելու «կելտական վագրից»

Նկարում պատկերված է Դուբլինի այն թաղամասը, որտեղ գտնվում է խոշոր ամերիկյան տեխնոլոգիական հսկաները գրասենյակները

Իռլանդիան դեռևս 1980-ականներից համարվում է գրավիչ երկիր ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների համար: Իռլանդիայում գրասենյակներ ունեն այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Microsoft-ը (1985 թ.), Intel-ը (1989 թ.), Dell-ը (1990 թ.), HP-ն (1995թ), IBM-ը (1996թ), Oracle-ը (1996թ), Xerox-ը (1998թ), Cisco-ն (2007), Google-ը (2003), Yahoo-ն (2003 թ.), eBay-ը (2004 թ.), Amazon-ը (2005 թ.), Facebook-ը (2008 թ.), Twitter-ը (2011 թ.), LinkedIn-ը (2010 թ.) և այլն։ Ունենալով 1% մասնաբաժին ԵՄ տնտեսությունում՝ 2016 թ. Իռլանդիան ներգրավել է ԱՄՆ կողմից ԵՄ-ում կատարված ներդրումների 12.1%-ը, իսկ 2017 թ. տարեվերջի դրությամբ Իռլանդիայում կատարված ամերիկյան ներդրումների պաշարը հասել է 387 մլրդ դոլարի, ընդ որում՝ ամերիկյան կապիտալով աշխատող ավելի քան 700 ընկերություններն ապահովել են 155,000+ ուղղակի աշխատատեղ։ LA Times-ն իր հրապարակումներից մեկում այսպիսի բնորոշում էր տվել՝ «Իռլանդիան դարձել է «Մեքքա» ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների համար»։ Հարց է առաջանում ինչո՞ւ – ինչո՞ւ է Իռլանդիան վերածվել ԵՄ «դարպասների» ամերիկյան ընկերությունների համար։ Իհարկե, նախևառաջ, այստեղ մեծ նշանակություն է ունեցել շահութահարկի ցածր էֆեկտիվ դրույքաչափը, համեմատաբար էժան անգլախոս աշխատուժի առկայությունը, ԵՄ միասնական շուկայի հասանելիությունը, Իռլանդիայի արդյունաբերական զարգացման գործակալության ակտիվ գործունեությունը և այլն: Այդուհանդերձ, ավելորդ չէ նշել մի նուրբ հանգամանքի մասին ևս՝ Իռլանդիան հանդիսանում է ամերիկյան ընկերությունների «հովանավորը», ամերիկյան ընկերությունների համար advocacy անողը ԵՄ-ում։ Խոսենք փաստերով՝ բառացիորեն մի քանի շաբաթ առաջ Իռլանդիան, գործակցելով Շվեդիայի, Դանիայի, Ֆինլանդիայի հետ, խափանեց Ֆրանսիայի պլանները ԵՄ տարածքում ներդնելու հատուկ հարկ թվային վաճառքների համար (special digital sales tax), որի հիմնական թիրախն էին Google-ը, Facebook-ը, Amazon-ը՝ հայտարարելով, որ հակված է հարցը քննարկել ՏՀԶԿ-ի շրջանակներում, որտեղ տվյալ հարցի քննարկումներն ավելի դանդաղ են զարգանում։ Բացի այդ, վերջին տարիներին Իռլանդիան գործակցելով Հունգարիայի հետ՝ ակտիվորեն դիմադրում է ԵՄ-ում շահութահարկի միասնական դրույքաչափի ներդրմանը, ինչը կվտանգի իր ներդրումային գրավչությունն ամերիկյան ընկերությունների համար։

Ամփոփելով՝ պետք է նշել, որ ի տարբերություն ԵՄ-ի, ԵԱՏՄ-ն դեռ նոր է ձևավորում իր տեխնիկական կանոնակարգերը, ստանդարտները, և Հայաստանը կարող է, ճիշտ խաղարկելով խաղաքարտերը, ձեռք բերել այն «երկաթյա շերեփը», որը թույլ կտա օգտվել «հարիսայից»։ Իրականում այս թեման դեռ կարիք ունի ավելի խոր ուսումնասիրության, սակայն սա այն ուղղություններից մեկն է, որն ի թիվս նոր իշխանությունների որդեգրած՝ գործարար միջավայրը գրավիչ դարձնելու ջանքերի (այդ թվում՝ հարկային օրենսդրության մասով), կարող է նպաստել օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը։

*1994թ-ին Իռլանդիան ուներ շուրջ 3.6 մլն բնակչություն, շնորհիվ օտարեկրյա ուղղակի ներդրումների աճի 1995-2007 թթ. արձանագրեց ՀՆԱ-ի իրական ծավալի աճ՝ շուրջ 2.5 անգամ՝ ստանալով «կելտական վագր» մականունը։

Տպել
2408 դիտում

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ