Ռուսաստանն անում է ամեն հնարավորը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար. Վալենտինա Մատվիենկո

Ռուսաստանն անում է ամեն հնարավորը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:

«Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմաը, դուք գիտեք Ռուսաստանի դիրքորոշումը՝ մենք առավելագույն ջանքերն ենք գործադրում այդ խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար, քանի որ այլ լուծում չկա»,-ասել է Մատվիենկոն Ադրբեջանի միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպմանը Բաքվում, հայտնում է Interfax.az-ը:

Նա հիշեցրել է, որ ՌԴ և Ադրբեջանի նախագահների ապրիլի 2-ի հեռախոսազրույցում Մոսկվան պատրաստակամություն էր հայտնել հետագայում ևս նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների հետագա որոնմանը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, գրում է Պանարմենիանը:

«Առաջիկայում, կարծեմ ապրիլի 15-ին, Մոսկվայում կհանդիպեն ՀՀ, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները: Քայլ առ քայլ, կարծում եմ, մեզ միասին կհաջողվի փոխզիջման գալ, առաջ շարժվել և լուծում գտնել: Հավաստիացնում եմ, որ Ռուսաստանը չի թուլացնելու ուշադրությունն այդ խնդրի հանդեպ»,-ասել է նա:

Ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի կունենա ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որտեղ քննարկվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: ՌԴ ԱԳՆ-ն ևս հաստատել է այդ տեղեկությունը:

Տպել
4176 դիտում

Մարվել է «Կեռ Թալա» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը. ԱԻՆ

Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է

ԱՍՀՆ-ն դիմել է դատախազություն. «ադեկվադ»-ները գիշերօթիկ հաստատություններից մեկում խաբեությամբ նկարահանում են իրականացրել

Մխիթարյանի բացակայությամբ ՀՀ ֆուտբոլի հավաքականի ավագը կլինի Հովհաննես Համբարձումյանը

ՀՀ ֆուտբոլի հավաքականը երանելի վիճակում չէ. գլխավոր մարզիչ

Գործարար Ալիկ Պետրոսյանն ազատ է արձակվել

Հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում. ԱԻՆ

«Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումը շատ կարևոր է մեզ համար». կայացել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը

Հուսով եմ Ներկայացուցիչների պալատի կատարած սխալը ԱՄՆ Սենատը չի կրկնի. Էրդողանը՝ Թրամփի հետ հանդիպմանը

Գորիսի պարեկայինները 27 խմ փայտանյութով բարձված խոշոր բեռնատար են հայտնաբերել. ոստիկանություն

77-ամյա Լաուրա Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Ո՞վ կփոխարինի Վազգեն Մանուկյանին. խորհրդի 2 նոր անդամի նշանակվելուց հետո վարչապետը ՀԽ նախագահի թեկնածու կառաջադրի

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Էլեկտրոնային արդարադատության միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

ԱԻՆ - «JICA» համագործակցությունը շարունակվում է. ԱԻՆ

Ավանում ավտոտնակների տեղում եւ ինքնակամ զբաղեցրած տարածքներում խաղահրապարակ է կառուցվել (լուսանկարներ)

ՌԴ իրավապահ մամինները զբաղվում են Գ. Նժդեհի հուշատախտակի նկատմամբ կատարված միջադեպով. Մարիա Զախարովա

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Եղշատի մատեր» կոչվող հանդամասում, խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Հայաստանի Մ-21 ընտրանին 0։1 հաշվով պարտվեց Իռլանդիայի Մ-21 թիմին

ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով հանդես եկողների թվում շատ կոնկրետ քաղաքական կենտրոնների շահեր ներկայացնող մարդիկ կան

Մշակույթի և կրթության ոլորտերի մի խումբ գործիչներ հայտարարություն են տարածել՝ աջակցելով բողոքի ցույց անող երիտասարդներին