Երևան
12 °C
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ապրիլի 10-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի նախարար Լյուբոմիր Մետնարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Լյուբոմիր Մետնարը շնորհավորել է հայ ժողովրդին թավշյա հեղափոխության մեկամյակի առթիվ՝ նշելով, որ այս տարի Չեխիան էլ տոնում է թավշյա հեղափոխության 30-ամյակը: Նա բարձր է գնահատել այն հանգամանքը, որ Հայաստանը բռնեց փոփոխությունների անցնցում եւ առանց բռնությունների ուղին:
Նախարարը նշել է, որ Հայաստանը հարավկովկասյան տարածաշրջանում Չեխիայի կարեւոր գործընկերն է՝ համոզմունք հայտնելով, որ իր հանդիպումները եւս պարարտ հող կստեղծեն ապագա համագործակցության խորացման համար:
Լենա Նազարյանը գոհունակությամբ ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում երկկողմ քաղաքական երկխոսությունն ակտիվ է եղել, ինչը նաեւ խորհրդարանի եւ խորհրդարանականների ակտիվ աշխատանքի արդյունք է: ԱԺ փոխնախագահը, տեղեկացնելով, որ արդեն ձեւավորվել է Հայաստան-Չեխիա բարեկամական խումբը, արժեւորել է հայ եւ չեխ խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունը միջխորհրդարանական հարթակներում:
«Կարեւոր է, որ մեր գործընկերները միջազգային կազմակերպություններում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերեն մեզ համար կենսական նշանակություն ունեցող ԼՂ հիմնախնդրի հարցում, որի կարգավորումը մենք տեսնում ենք բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում»,-ասել է Լենա Նազարյանը: Այս համատեքստում Լյուբոմիր Մետնարն ընդգծել է, որ իրենք հիմնախնդիրների բացառապես խաղաղ, բանակցությունների միջոցով կարգավորման կողմնակից են, տարածաշրջանի երկրների հակամարտությունների հարցում ցուցաբերում են հավասարակշիռ մոտեցում: Նա ընդգծել է, որ իր երկիրը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ընթացող միջնորդական ջանքերին:
Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին՝ խորհրդարանի ղեկավարի տեղակալը գոհունակությամբ ընդգծել է այն փաստը, որ 2017 թ. Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ: Այս համատեքստում նա բարձր է գնահատել նախարար Լյուբոմիր Մետնարի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
«Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին ուղղված է կանխելու նման ոճրագործությունների կրկնությունը, այն համամարդկային նշանակություն ունի»,-փաստել է Լենա Նազարյանը:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը՝ ԱԺ փոխխոսնակը հույս է հայտնել, որ առաջիկայում այն ամբողջական կվավերացվի Չեխիայի կողմից:
Հյուրը հետաքրքրվել է Ազգային ժողովում անցկացված «ՀՀ զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությունը» թեմայով քննարկմամբ: Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ է ներկայացրել քննարկումից՝ բարձր գնահատելով Չեխիայի ներկայացուցիչների զեկույցները: Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել չեխ նախարարի այցը Հայաստան հատկապես երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող համաձայնագրի ստորագրման համատեքստում: Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ երկիր, կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն Անհատական գործընկերության գործողությունների շրջանակում, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ հարաբերությունները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT