Կրիմինալ գործարք. կթու կովը կաթի գնով

09/04/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 8-ի համարում

Այսպիսով, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը անցավ Ռուսաստանին: Գործարքը ձեռնտու է 2 կողմերին էլ` ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ ՀՀ իշխանություններին: Ընդ որում՝ հենց ՀՀ իշխանություններին եւ ոչ մի դեպքում՝ պետությանը, երկրին: Հիմա նայենք, թե ինչ գործարք է սա, եւ ինչ է տալիս այն: Ի սկզբանե, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի ճակատագիրը պետք է բոլորովին այլ կերպ դասավորվեր: Հայաստանի եւ Իրանի միջեւ կնքված համաձայնագրերով 5-րդ բլոկը պետք է աշխատեր իրանական գազով: Կիսակառույց բլոկի համար Իրանը տրամադրելու էր վարկ՝ մոտ 150 մլն դոլար, որի միջոցով 5-րդ բլոկը հասցվելու էր ավարտին, եւ բացի դրանից, տեղադրվելու էր ժամանակակից գազատուրբինային գեներատոր: Եւս 90 մլն դոլար Իրանը հատկացնում էր գազամուղի հայկական հատվածի շինարարության համար եւ, բացի այդ, կառուցում էր բարձրավոլտ էլեկտրագիծ հենց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկից մինչեւ Իրան: Եւ դրանով շղթան փակվում էր:

Այսինքն՝ իրանական գազը նոր կառուցվող գազամուղով հասնում էր մինչեւ 5-րդ բլոկ, այստեղ վերածվում էլէներգիայի, ու բարձրավոլտ գծով այն վերադառնում էր Իրան: Ընդ որում՝ Իրանը երաշխավորված գնում էր ամբողջ արտադրանքը: Հիմա անցնենք թվերին, որ ավելի պատկերավոր դառնա, թե ինչ ենք տվել ռուսներին: Այս համաձայնագիրը իրականություն դառնալու պարագայում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը ունենալու էր 440 Մգվտ հզորություն եւ տարեկան արտադրելու էր մոտ 3,5 մլրդ կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա: Համեմատության համար նշենք, որ անցած տարի մեր բոլոր էլեկտրակայանները միասին արտադրել են ընդամենը 6,3 մլրդ կվտ ժամ: Այսինքն՝ միայն 5-րդ բլոկի արտադրանքը մեր ամբողջ էներգաարտադրության կեսից ավելին էր լինելու: Մեկ ուրիշ թիվ:

Ըստ Իրանի հետ ձեռք բերած պայմանավորվածության՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկում այրված իրանական յուրաքանչյուր խորանարդ մետր գազի դիմաց Հայաստանը Իրանին պետք է տար նվազագույնը 3 կվտ ժամ էլէներգիա: Սակայն բլոկի շինարարության ավարտից եւ նոր գազատուրբին տեղադրելուց հետո իրանական մեկ խմ գազից ամենահամեստ հաշվարկով ստացվելու էր մինչեւ 5,5 կվտ ժամ: Այսինքն՝ յուրաքանչյուր խմ գազից մեր «քյարը» կազմելու էր 2.5 կվտ ժամ: Եթե մեկ կվտ ժամը գնահատենք նվազագույնը 10 դրամ եւ հաշվի առնենք, որ 20 տարի շահագործման համար նախատեսված Իրան-Հայաստան գազամուղով ընդհանուր առմամբ ստացվելու է 36 մլրդ խմ գազ, ապա կստանանք մի, մեղմ ասած, հետաքրքիր թիվ` 900 մլրդ դրամ կամ 2 մլրդ դոլար: Միջինացված հաշվարկով՝ տարեկան 100 մլն դոլար:

Սա մեր, կոպիտ ասած, «քյարն է»: Իսկ ընդհանուր առմամբ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի շահագործումը «իրանական» ծրագրով 20 տարվա ընթացքում ապահովելու էր մոտ 2 տրիլիոն դրամի կամ 4,5 մլրդ դոլարի շրջանառություն կամ միջին տարեկան 370 մլն դոլար: Ընդ որում՝ այն մնալու էր ՀՀ սեփականություն: Ավելի պատկերավոր դառնալու համար բերենք հետեւյալ համեմատությունը: Ունենք մի կով, որը մի ամիս հետո օրական հազար դրամի կաթ է տալու, ընդ որում՝ այդ կաթը ամբողջությամբ սպառվելու է հենց կթելու պահին: Բայց հանկարծ մի օր որոշում ենք, որ մեր այդ կովը պետք է ծախենք մի 5-6 հազար դրամով: Ուրեմն ի՞նչ արժե Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը: Համենայնդեպս ոչ 250 մլն դոլար, որով զիջում ենք այն ռուսներին: 5-րդ բլոկը մի քանի անգամ թանկ է:

Բայց եթե հաշվի ենք առնում, որ ռուսները մեզ վճարում են ոչ թե 250 մլն դոլար, այլ ընդամենը 60 մլն, իսկ մնացած գումարով մեր կառավարությունը ընդամենը համատարած սուբսիդավորելու է գազ սպառողներին, ապա ակնհայտ է, որ այս գործարքը իր տխմարությամբ պարզապես աննախադեպ է: Առաջին հայացքից սրանով ընդամենը մեր պաշտոնյաները կյանքի են կոչել իրենց բոլշեւիկյան ու կոմերիտական հարուստ անցյալի իդեալները: Շուկայական եւ ազատական գաղափարախոսությամբ ապրող եւ կոմունիստա-սոցիալիստական «դրախտ» կառուցող հասարակությունները իրարից տարբերվում են նաեւ նրանով, որ առաջին դեպքում նման սուբսիդավումներ սկզբունքորեն չեն իրականացվում, իսկ երկրորդ դեպքում` սպառողներին սուբսիդավորելը կյանքի նորմա է: Բայց սա ընդամենը առաջին հայացքից:

Իրականում սրա մեջ ոչ մի գաղափարական հատիկ չկա: Իրականում սա ընդգծված կրիմինալ գործարք է, որը մտածել եւ իրականացրել են մի խումբ հանցագործներ: Այդուհանդերձ, տնտեսակա՞ն գործարք էր սա, թե՞ քաղաքական: Վերը բերված հաշվարկը ցույց է տալիս, որ այս գործարքում տնտեսական բաղադրիչը իսպառ բացակայում է: Այն պնդումները, թե սրանով բարձրացվում է Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, հեքիաթ է, որը կարելի է միայն շատ ծերանալուց հետո ծոռներին պատմել: Եթե ՀՀ էներգաարտադրող հզորությունների մոտ 90%-ը գտնվում է մեկ այլ պետության ձեռքում, այստեղ էներգետիկ անվտանգության մասին խոսելը անմեղսունակության դրսեւորում է: Եւ ուրեմն ինչո՞ւ կնքվեց այս գործարքը: Ասել, թե սա ընդամենը պոպուլիստական նկատառումներով էր, նշանակում է ոչինչ չասել:

Հասկանալի է` գազը եթե թանկանար, մյուս ապրանքներն էլ մի քիչ կթանկանային, մարդիկ պետք է ստիպված լինեին մի քիչ ավելի «ձգել գոտիները»: Շատերը կասեն, թե ընտրություններից մեկ-երկու տարի առաջ իշխանության համար սա այնքան էլ լավ ֆոն չէր ապահովում: Սակայն ՀՀ-ում կազմակերպվող ընտրությունների ու հանրաքվեների արդյունքները, ինչպես ցույց է տալիս մեր հարուստ փորձը, ոչ մի կապ չունեն բնակչության ձայնի հետ: Միեւնույնն է, ամեն ինչ նկարելու վրա է: Եւ բնակչության կանխատեսվող դժգոհությունը նման կրիմինալ գործարքի գնալու համար որոշիչ դեր չէր խաղալու: Եւ ուրեմն՝ ինչո՞ւ կնքվեց այս գործարքը: Շատ բարդացնելու կարիք չկա: Եթե մի շատ թանկարժեք ապրանք վաճառել ես շատ էժան գնով, նշանակում է, որ իրական գնի եւ վաճառքի ցույց տված գնի տարբերությունը գրպանել ես:

Այլ բացատրություն պարզապես չկա: Նույնիսկ կարելի է մոտավոր գնահատել, թե որքան փող է գրպանվել այս գործարքի արդյունքում: Խոսքը, անշուշտ, մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին է: Իսկ գործարքի արդյունքում «գազը շատ չի թանկանալու», ընդամենը երկուսուկես ձմեռ: Այդ գումարը գրպանողների կողմից սա բնակչությանը արած թեթեւ մաղարիչ է, ոչ ավելին: Իհարկե, եթե ավելի խորանանք գործարքի մեջ, անպայման կգտնենք ինչ-որ գլոբալ, աշխարհքաղաքական բաղադրիչներ՝ կապված Իրանի եւ Արեւմուտքի հակասությունների հետ, Իրանի միջուկային ծրագրերին Ռուսաստանի մասնակցության շուրջ ծագած խնդիրների, ԼՂՀ հակամարտության կարգավորման եւ այլնի հետ: Այս գործոններն, անշուշտ, հնարավոր չէ հաշվի չառնել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս գործարքը իրականացնողները ընդամենը կարողացել են օգտվել այդ գործոնների արդյունքում ստեղծված իրավիճակից: Այսինքն՝ սա ո՛չ տնտեսական եւ ո՛չ էլ քաղաքական գործարք է: Սա կրիմինալ գործարք է, որի մեղավորներին ապագայում դատելը իրավական տեսանկյունից ոչ մի դժվարություն չի ներկայացնելու: Դատվելու են:

Հայկ Գեւորգյան

Տպել
1379 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին