«Ֆեյքահարկի մասին» օրենքի ժամանակը

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրենի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ «եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, սա արդեն ազգային անվտանգության խնդիր է»։ Եվ հույս է հայտնել, որ այդ հարցում ԱԱԾ-ն կկարողանա ապահովել կոնկրետ արդյունքներ։ Այս դիտարկումը հասարակության տարբեր շերտերում տարբեր արձագանքներ է ստացել՝ «վաղուց էր պետք»-ից սկսած մինչեւ «խոսքի ազատության ոտնահարման ցանկացած փորձ անթույլատրելի է» (թեեւ վարչապետը հատուկ ընդգծել է, որ մեր երկրում խոսքի եւ տեղեկատվության ազատությունը երաշխավորված է)։

Փորձենք հասկանալ։ Մի կողմից՝ սոցկայքերի «ֆեյք» օգտատերերի գոյությունը քրեորեն հետապնդելի չէ, լրատվամիջոցների տարածած այս կամ այն լուրի ճիշտ կամ սխալ լինելը պարզելն էլ հատուկ ծառայությունների անելիքը չպիտի լինի՝ դրա համար այլ կառույցներ ու մեխանիզմներ կան։ Բայց ակնհայտ է նաեւ, որ միտումնավոր տարածվող կեղծ լուրերն ու հասարակական կարծիքի մանիպուլյացիաներն իսկապես կարող են ազգային անվտանգության համար սպառնալիք լինել։ Օրինակ՝ եթե համառորեն «հավաստի աղբյուրներից» տեղեկություններ են հաղորդվում, թե «վերջ, ամեն ինչ որոշված է, հինգ աշխատանքային օրվա ընթացքում Ադրբեջանին ենք վերադարձնելու երեք շրջան, ու դրա դիմաց նրանք համաձայնվելու են բանակցել Ղարաբաղի հետ», դա կարող է ուղղակիորեն ազդել բանակի մարտական ոգու եւ հետեւաբար՝ նաեւ մարտունակության վրա։ Կամ եթե լուրեր են տարածվում, թե կառավարությունը որոշել է առաջիկայում հայկական դրամն արժեզրկել, ասենք, 15-20 տոկոսով, դա բացասական ազդեցություն է ունենում ֆինանսական համակարգի կայունության վրա, ինչը նույնպես անվտանգության կարեւոր բաղադրիչ է։ Կարելի է այսպիսի բազմաթիվ օրինակներ բերել, բայց ընդհանուր պատկերը նույնն է՝ կեղծ լուրերի հիմնական նպատակը հասարակական կարծիքն իշխանությունների դեմ տրամադրելն ու դրանից քաղաքական օգուտներ քաղելն է (եթե անգամ տուժում է պետությունը)։

Իսկ այս ամենի դեմ պայքարելու ի՞նչ մեխանիզմներ ունեն իշխանությունները։ Ենթադրենք՝ որեւէ նախկին բարձրաստիճան պաշտոնյա մի 300 հոգու ամսական, ասենք, 150 հազարական դրամ է տալիս, որպեսզի սրանք սոցկայքերում օրը մի քանի անգամ ստատուսներ գրեն «ara es inch urodneri erkir sarqiq» ոճով, հո չե՞ն կարող հարկային մարմինները ստիպել, որ պատվիրատուն, ասենք, այդ «ֆեյքերին» ՀԴՄ կտրոններ տա, կամ նրանք իրենց ստացած 150 հազարից հարկեր վճարեն (այլ կերպ ասած՝ «ֆեյքահարկ» սահմանեն)։ Ոչ էլ ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն իրավունք ունեն այդ մարդկանց թեւերը ոլորել ու «ասֆալտին փռել»: Եթե անգամ այդ «ֆեյքերը» հանդես են գալիս որպես հեղափոխության նվիրյալներ ու կոչ անում աջուձախ ավերել ցանկացած «հին» արժեք՝ դրանով իսկ գիտակցաբար բացասական վերաբերմունք ձեւավորելով իշխանությունների նկատմամբ։ Նախկիններից սա առանձնապես մեծ ֆինանսական ծախսեր չի պահանջում․ տարեկան մի քանի միլիոն դոլար։ Չնչին գումար՝ համեմատած այն թվերի հետ, որ նրանք «վաստակել են» պաշտոնավարման տարիներին եւ կարող են կորցնել, եթե չկարողանան այս իշխանություններին «տուն ուղարկել»։

Այո, խոսքի ազատությունը երաշխավորելն ու զուգահեռաբար քարոզչական մանիպուլյացիաների դեմ պայքարելն իսկապես բարդ գործ է, որովհետեւ սահմանը շատ նուրբ է, եւ շահարկումների հնարավորությունները մեծ են (շահարկումներն, ի դեպ, սկսվեցին վարչապետի ելույթից հաշված րոպեներ անց)։ Բայց կա շատ արդյունավետ ձեւ։ Հասարակությանը պետք է պարզապես տեղեկացնել, թե ում կողմից են ֆինանսավորվում եւ ում պատվերներն են կատարում ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցներն ու «ֆեյքերը», եւ վերջ։ Եզրակացություններ անել պետք չէ, հետապնդումների ենթարկել՝ առավել եւս։ Պարզապես տեղեկացնել։ Որովհետեւ մի բան է, երբ իշխանությունների գործունեությունից դժգոհում է որեւէ քաղաքացի, եւ բոլորովին այլ բան, երբ ապացուցվում է, որ այդ քաղաքացին պարզապես նախկինների վարձու աշխատողն է (եւ, ի դեպ, վճարվում է սովորական ուսուցչից երեք անգամ շատ՝ առանց մի լումա հարկ վճարելու)։

Սա, ի դեպ, չի նշանակում, որ եթե այդ լրատվամիջոցները կամ «ֆեյքերը» պատվեր են կատարում, ուրեմն դրանց հրապարակումներին չարժե ուշադրություն դարձնել։ Ոչ իհարկե, որովհետեւ երբեմն պատվեր կատարողներն էլ են ճիշտ բաներ ասում։ Ընդ որում՝ բացահայտում են իշխանությունների ամենախոցելի կամ ոչ միանշանակ քայլերը։ Եվ իշխանությունները պիտի կարողանան օգուտներ քաղել նաեւ դրանից։ Եվ ոչ թե խնդիրը պատվիրակեն հատուկ ծառայություններին ու համարեն, որ թեման փակված է։

Տպել
1604 դիտում

«Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է Քաջարանի ՏԻՄ ընտրություններին

Քիչ առաջ Լարսում վերականգնվել է երթևեկությունը

Դատական համակարգում կան կլաններ, խմբավորումներ. Փաշինյանը՝ Ջհանգիրյանի և Վարդազարյանի մասնակցությամբ ձայնագրության մասին

Ավտոճանապարհային կապը ՌԴ-ի հետ կվերականգնվի երկու ժամվա ընթացքում. Վահան Քերոբյան

Քննարկվել են հոկտեմբերին Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությանն առնչվող հարցերը

Տեղի է ունեցել «ԿԱՆԱՉ Հայաստան» համատեղ հարթակի առաջին՝ քաղաքականությունների երկխոսությունը

Ինչ դիրքորոշում ունի վարչապետը ընդդիմադիր որոշ պատգամավորների մանդատից զրկելու վերաբերյալ

Միայն վերջին 3 ամսում էլեկտրական ինքնագլորից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել համալսարանական հիվանդանոց

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

ԱԻ նախարարությունում քննարկվել են Հայաստանում սեյսմոլոգիական դպրոց կազմակերպելու հնարավորությունները

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ովքեր են Արցախի հարցի նշաձողի իջեցման կոչ ներկայացնողները

Աննա Հակոբյանը այցելել է Ալպ-Մարիտիմի տարածաշրջանի «Սոֆիա Անտիպոլիս» տեխնոպարկ

Հունաստանում քննարկվել են «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի» ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները

Վարչապետը նշեց պատճառները, թե ինչու Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին

Խորհրդարանն ընտրել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թեկնածուներ

Ադրբեջանը կաթիլ-կաթիլ փորձում է կուտակել նոր պատերազմի լեգիտիմություն. Նիկոլ Փաշինյան

Եթե առցանց չլիներ, կրկին առիթ կգտնեին բոյկոտելու. վարչապետի արձագանքը՝ որոշ լրատվամիջոցների՝ առցանց ասուլիսը բոյկոտելուն

«Վանաձոր» ՔԿՀ տեսակցության գնացած քաղաքացին կալանավորված անձին կասկածելի իր է փոխանցել

ՀԲ ներկայացուցիչները Գնել Սանոսյանին են ներկայացրել ջրային ոլորտում ենթակառուցվածքների զարգացման իրենց հետազոտությունը

Պետությանը պատկանող բնակելի տարածքներ են նվիրատվություն արվել ՀՀ քաղաքացիներին

Ծնողը գումարի պատճառով երեխային չէր տանում ստուգման․ ինչ անվճար հետազոտություններից կարող են օգտվել 0-18 տարեկանները

Արարատ Միրզոյանը Հունաստանի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի զարգացումները

Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Բուհերի ընդունելության երկրորդ փուլի քննությունները տեղի կունենան հուլիսի 4-ից 9-ը

Թունիսի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալին

Զվարթնոց թաղամասի մոտակայքում ավտոմեքենան բախվել է հեղուկ գազի լիցքավորման վահանակին

Անահիտ Ավանեսյանը և Նաթիա Նացվլիշվիլին անդրադարձել են առողջության ապահովագրության հայեցակարգի ներդրման հարցերին

Խաղաղությունը մեր սկզբունքը, մեր քաղաքականությունն ու ռազմավարությունն է. ՀՀ ԱԳ նախարար

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո կասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը հետևել է մարզական կառույցների շինարարության ընթացքին

Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 48 ՃՏՊ. 2 մարդ զոհվել է

Յունիբանկի Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովն ամփոփեց 2021թ.-ի արդյունքները

Հայ երիտասարդները մասնակցել են «Eurasia Global» միջազգային երիտասարդական 7-րդ համաժողովին

Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ շարունակվում են համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային հայտերի քննարկումները

Մեկնարկել է Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Լիանա Հակոբյանը՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր

Կենտրոնում ապօրինի շինարարություն չի լինելու, այս հարցում զիջումները բացառվում են. Սամվել Ղուկասյան (լուսանկարներ)

Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել ԶՈՒ ավիացիայի կազմավորման 30-ամյակի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառմանը (տեսանյութ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Ալպ-Մարիտիմի Դեպարտամենտական խորհուրդ (լուսանկարներ)

ՄԻՊ գրասենյակում տեղի է ունեցել «Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան» նվիրված քննարկում