ՊԵԿ-ը կրած վնասի համար փոխհատուցում չի տալու քաղաքացուն. նա պատրաստվում է դատի տալ ՊԵԿ-ին

11/04/2019 schedule16:25

Մարտի 27-ին «Հայկական ժամանակ»-ը անդրադարձել էր խմբագրությանը դիմած քաղաքացի Գայանե Կիրակոսյանի բարձրացրած խնդրին։ Կիրակոսյանն իր անունով ԱՁ ունի, որը զբաղվում է կնիքների արտադրությամբ։

Նա պատմել էր, որ ամիսներ առաջ Պետական եկամուտների կոմիտեի գնումների բաժնի աշխատակիցները զանգահարել են ընկերություն եւ բանավոր պատվիրել են 756 հատ դրոշմակնիք եւ 86 հատ կլոր կնիք։ Պատվերը ստանալուց հետո ընկերությունը պատրաստել է անհրաժեշտ քանակով կնիքները եւ տարել է ՊԵԿ գնումների բաժին, որտեղ էլ այդ աշխատակիցները ստորագրել եւ ստացել են պատվերը։

Կիրակոսյանը նշել էր, որ դրանից հետո ՊԵԿ-ը մրցույթ է հայտարարել կնիքների եւ դրոշմակնիքների համար` աճուրդային կարգով։ Սակայն ընկերությունը չի կարողացել մասնակցել այդ մրցույթին, քանի որ տեխնիկական պատճառով նրանց գաղտնաբառը արգելափակվել էր։ Մրցույթն այլ ընկերություն է հաղթել, իրենց էլ ասել են՝ եկեք ձեր կնիքներն ու դրոշմակնիքները տարեք` մենք մեր աշխատակիցներին նկատողություն ենք տվել։ Ընկերությունը դրանից կրել է 3 միլիոն դրամի չափով վնաս եւ ակնկալում է, որ ՊԵԿ-ը կփոխհատուցի այդ վնասը։

ՀԺ-ն հարցում էր ուղարկել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի անունով՝ մի շարք հարցերի պատասխաններ ստանալու համար։ Հարցմանը պատասխանել է ՊԵԿ աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Գեւորգյանը։ Հարցման սկզբնամասում ներառված է այն նախաբանը, որի մասին արդեն գրել ենք:

- Արդյո՞ք ճիշտ է քաղաքացու այն պնդումը, որ ՊԵԿ աշխատակիցները զանգահարել են Կիրակոսյանի ընկերություն եւ վերոնշյալ պատվերները կատարել են։

- Այո, ՀՀ ՊԵԿ-ի աշխատակից Մարիաննա Դուրգարյանը զանգահարել է «Գայանե Կիրակոսյան» ԱՁ ներկայացուցչին՝ տեխնիկական որոշակի հարցեր ճշգրտելու նպատակով, ինչին ի պատասխան ընկերության ներկայացուցիչները սեփական նախաձեռնությամբ պատրաստակամություն են հայտնել պատրաստել կնիքները՝ վստահ լինելով, որ հայտարարվելիք մրցույթում իրենք են հաղթելու։

- Մենք տեսել ենք փաստաթուղթ, որտեղ երեւում է ՊԵԿ աշխատակիցների ստորագրությունը՝ վերոնշյալ կնիքները ընկերությունից ստանալուց հետո։ Ինչո՞ւ է ՊԵԿ-ը ի սկզբանե վերցրել այդ կնիքները, իսկ հետո ասել, որ մրցութային կարգով է լինելու։

- Ստորագրությունները դրվել են ՊԵԿ-ի աշխատակիցներ Մարիաննա Դուրգարյանի եւ Հասմիկ Վանյանի կողմից, որոնք լիազորված չեն եղել ՊԵԿ-ի անունից հանդես գալու, ինչի համար էլ ենթարկվել են կարգապահական տույժի։

- Կիրակոսյանը նշում է, որ ՊԵԿ-ից իրեն պատասխանել են, որ վերոնշյալ աշխատակիցներին նկատողություն է տրվել։ Սա արդյո՞ք նշանակում է, որ վերոնշյալ քայլով ՊԵԿ-ը սահմանափակվել է՝ աշխատակիցներին պատժելով, իսկ տնտեսվարողին 3 միլիոն դրամի վնաս է պատճառել, թե՞ փոխհատուցման տարբերակներ կարող են լինել։

- Վերոնշյալ կնիքների պատրաստման գործընթացում ՊԵԿ-ը ոչ մի իրավահարաբերություն չի ունեցել «Գայանե Կիրակոսյան» ԱՁ-ի հետ, հետեւաբար ոչ մի փոխհատուցում չի կարող լինել։ Իսկ կարգապահական տույժ աշխատակիցները ստացել են առանց մրցույթի եւ պայմանագրի կնիքներն ընդունելու համար։

ՀԺ-ն դարձյալ զրուցեց Գայանե Կիրակոսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է պատրաստվում հիմա անել: Կիրակոսյանը նշեց, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել ՊԵԿ-ի դեմ՝ փոխհատուցման պահանջով:

Տպել
1920 դիտում

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները