Ըստ մտահղացման՝ քարոզչական այս աղմուկից քաղաքացիները պիտի հանգեին կոնկրետ եզրակացման՝ իշխանությունը ամեն ինչ քանդում է

03/04/2019 schedule21:03

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից Կոնստանտին Օրբելյանին ազատելու հրամանը մշակույթի ոլորտում մեծ աղմուկ բարձրացրեց․ բողոքի ցույցեր, ժողովներ, մշակույթի նախարարի պարտականությունները կատարողի հրաժարականի պահանջ եւ այլն։ Լրատվամիջոցներն ու սոցկայքային ընդդիմադիրներն էլ մեծ ոգեւորությամբ շտապեցին գեներացնել այն գաղափարը, թե մաեստրո Օրբելյանից պարզապես վրեժ են լուծում, որովհետեւ իշխանությունների համար նա յուրային չէ, «իրենց հետ չի քայլել», «նախկինների նշանակածն է» եւ այդպես շարունակ։ Ըստ մտահղացման՝ քարոզչական այս աղմուկի արդյունքում շարքային քաղաքացիները պիտի հանգեին կոնկրետ եզրակացման․ «իշխանությունները ամեն ինչ քանդում են»։

Իրականում խնդիրը շատ ավելի խորն է եւ բացարձակապես կապ չունի Կոնստանտին Օրբելյանի անձի հետ։ Հարցը շատ հստակ է դրված՝ Հայաստանում օրենքները պիտի գործե՞ն, թե ոչ, եւ եթե պիտի գործեն՝ օրենքի առջեւ բոլո՞րը պիտի հավասար լինեն, թե՞ որոշ մարդկանց համար պիտի բացառություններ արվեն՝ հաշվի առնելով նրանց անցած ուղին, վաստակը, միջազգային հեղինակությունը եւ այլն։ Ընդ որում՝ այս հարցադրումը վերաբերում է բոլոր ոլորտներին։ Օրինակ՝ եթե Ռուսաստանում շատ հայտնի ռեփեր Տիմատին Երեւանում ռեստորան է բացում, նա պիտի հարկային դաշտո՞ւմ աշխատի, թե ոչ, եւ եթե խուսափի հարկերից, պիտի պատասխանատվությա՞ն ենթարկվի, թե՞ հարկային մարմինները պիտի հաշվի առնեն նրա հռչակը։ Քավ լիցի, որեւէ մեկին թող չթվա, թե Տիմատիին համեմատում ենք Կոնստանտին Օրբելյանի հետ։ Հարցադրումը հետեւյալն է՝ եթե Օրբելյանի փոխարեն լիներ, ասենք, Մոցարտի եւ Վագների մարմնավորումը նույն անձի մեջ, հասարակությունը պիտի թո՞ւյլ տար, որ նա խախտի օրենքը։

Ի դեպ՝ Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու դեմ բողոքողներից շատերը լավ էլ հասկանում են, որ բուն խնդիրը հենց օրենքի առջեւ բոլորի հավասարությունն է, ու այդպես էլ ասում են՝ «այո, ընդունում ենք, որ օրենքի խախտում կա, բայց կարելի էր նաեւ հանուն նրա միջազգային բարձր հեղինակության բացառություն անել կամ գոնե աչք փակել»։ Գուցեեւ կարելի էր (քննարկելու հարց է), բայց նախ՝ պետք է ազնիվ լինել եւ ընդունել, որ խոսքը հենց կոնկրետ անձի համար օրենք խախտելու «թույլտվության» մասին է, եւ երկրորդ՝ պետք է կարողանալ պատասխանել այն հարցին, թե իսկ ինչպե՞ս ենք վարվելու մյուսների դեպքում, ինչպե՞ս ենք որոշելու՝ ո՞վ է բավականաչափ հռչակավոր օրենքը խախտելու համար, եւ ով՝ ոչ։ Ու չարժե դրա փոխարեն քննարկումները տեղափոխել էմոցիոնալ կամ բարոյական հարթություն՝ իբր «էս ի՞նչ եք անում, մարդը աշխարհի լավագույն բեմերը թողած՝ եկել է Հայաստան, փոխանակ շնորհակալ լինեք․․․» եւ այլն։

Ի դեպ՝ բարոյականության մասին։ Օպերայի շուրջ ստեղծված իրավիճակից դժգոհողները հարց են բարձրացնում՝ որքանո՞վ է բարոյական, որ «մշակույթի ոլորտից բան չհասկացողները» աշխատանքից ազատեն մաեստրոյին, բայց, չգիտես ինչու, նույն հարցը չեն տալիս Կոնստանտին Օրբելյանին (ում պրոֆեսիոնալ որակներն, ի դեպ, որեւէ մեկը կասկածի տակ չի առնում)։ Կարելի էր, չէ՞, նրան նույնպես հարցնել՝ «այ, Դուք գիտակցում եք, որ Հայաստանում գործող օրենքների համաձայն՝ իրավունք չունեք միաժամանակ երկու ղեկավար պաշտոն զբաղեցնել, որքանո՞վ եք բարոյական համարում օրենքի խախտումով Օպերան ղեկավարելը, եթե անգամ հանուն Ձեր բարձր հեղինակության որոշվի աչք փակել օրենքի խախտման վրա»։ Վերջին հաշվով՝ խոսքը պետության նկատմամբ հարգանքի մասին է։ Այսինքն՝ եթե հարցը դիտարկում ենք բարոյական հարթության մեջ, ապա Օպերայի աշխատակազմի եւ ընդհանրապես՝ մշակույթի գործիչների աջակցությունը միանգամայն հասկանալի է, բայց Կոնստանտին Օրբելյանն ինքը պիտի կանգներ ու ասեր՝ հարգելիներս, բարձր եմ գնահատում ձեր աջակցությունը, շնորհակալություն, բայց ես հարգում եմ պետությունը եւ ինքս ինձ թույլ չեմ տա խախտել օրենքները։

Հասկանալի է, որ մշակույթն առանձնահատուկ ոլորտ է, հասկանալի է, որ այստեղ որոշումներ կայացնելիս չի կարելի առաջնորդվել միայն չոր օրենքներով ու հասարակական կարծիքով, բայց օրենքի գերակայությունը, համաձայնվեք, բացարձակ արժեք է։ Եվ մշակույթի գործիչներն առաջինը հենց իրենք պիտի իշխանություններին արգելեն խախտել օրենքը՝ անկախ նրանից, թե կոնկրետ ինչ օրենքի մասին է խոսքը, եւ ում համար է արվում դա։ Հակառակ դեպքում մեկը կդառնա երկուս, երկուսը՝ երեք, ու այլեւս դեմն առնել հնարավոր չի լինի։

Տպել
8743 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել