Մեսրոպ Մանուկյանը պնդում է իր տեսակետը, իսկ ՊԵԿ-ը՝ պարզաբանում

Երեկ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը օրերս մտահոգություն է հայտնել հիմնադրամի ֆինանսական մուտքերի վերաբերյալ: ՊԵԿ-ից ՀԺ-ին տեղեկացրել էին, սակայն, որ 2018 թվականին դրոշմանիշային վճարի գծով պետական բյուջե փաստացի վճարվել է 7 մլրդ 370,1 միլիոն դրամ, որը 747,8 միլիոն դրամով ավելի է դրան նախորդող տարում վճարված գումարից: Նախորդող տարի եղել է 6 մլրդ 622 մլն 300 հազար դրամ։ Արդյունքում 2017 թվականի համեմատ 2018 թվականին դրոշմանիշային վճարի կամ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մուտքերը աճել են շուրջ 10․15 տոկոսով։ 

ՀԺ-ի խմբագրությանն է դիմել Մեսրոպ Մանուկյանը՝ ցանկանալով հիմնավորել իր տեսակետը:

- Պարոն Մանուկյան ՊԵԿ-ը ՀԺ-ին տվյալներ է տրամադրել, ինչ-որ տեղ նաեւ հերքելով ձեր գրառումը: Ըստ այդ տվյալների՝ դրոշմանիշային վճարները 2018 թվականին՝ 17-ի համեմատ աճել են գրեթե 10 տոկոսով: Դուք նշում եք, որ ՊԵԿ-ի տված տվյալները սխալ են, կհիմնավորե՞ք, թե որ մասն է սխալ եւ ո՞րն է իսկական տվյալը:

- Շնորհակալ եմ «Հայկական ժամանակ»-ի խմբագրությանը օբյեկտիվորեն ինձ արձագանքելու եւ խմբագրություն հրավիրելու համար: Իմ համար հիմք, որպես այդպիսին, ծառայում է զինծառայողների սոցապահովության հիմնադրամի մուտքերը: Մեզ մոտ մուտքերը արտահայտվել են պարտադիր վճարների տեսքով: Ամեն աշխատողը վճարում է 1000 դրամի չափով՝ բոլորս տեղյակ ենք: Մեր վերջին նիստի ժամանակ՝ մարտի 22-ին ներկայացված տվյալներով՝ մեզ մոտ գրանցված աշխատողների թվաքանակը ՀՀ-ում 500 հազարի մատույցներում է: Եթե իրենք պնդում են, որ 10 տոկոսից ավելի աճ է գրանցվել, դա ենթադրում է 50 հազար լրացուցիչ աշխատատեղ: Ես պաշտոնապես ասում եմ, որ ՊԵԿ-ի տվյալները սխալ են: Կամ ՊԵԿ-ը հավաքագրել է գումարը, փոխանցել է ֆինանսների նախարարություն, որը պետք է փոխանցեր մեր հիմնադրամի հաշվին, այդտեղ են անհետացել այդ գումարները կամ ՊԵԿ-ը սխալ ինֆորմացիա է տրամադրում: Մեր հաշվետվությունում 2017-18 թվականի ցուցանիշները համադրելով՝ մենք տեսնում ենք, որ տարբերությունը կազմել է 27 մլն 675 հազար դրամ: Բայց այդ թիվը միտում ունի նվազելու, քանի որ այն աշխատողները, ովքեր աշխատել են մեկից ավելի տեղ կամ զինծառայողների ընտանիքների աշխատողներ են, դիմել են արդեն 6400-ից ավելի մարդ եւ պահանջում են գումարի վերադարձ: Վճարները հետ ստանալուց հետո մենք կունենանք բացասական դինամիկա:

Հիմա անդրադառնամ մյուս խնդրին՝ հեղափոխությունից հետո ինչ պատկեր, ինչ դինամիկա ունենք: Հեղափոխությունից հետո 5 հազարից մի փոքր ավելի է եղել ամսական կտրվածքով աճը: Բայց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր 38 հազար նոր գրանցված աշխատողի մասին: Որպես մտահոգված անձ ես կխնդրեմ, որ այս փաստը ֆիքսվի: Ես խնդիր չունեմ հիմնադրամի հետ կապված, հիմնադրամն ինձ համար սուրբ կառույց է:

Եթե ես տեսնում եմ, որ վարչապետի օգնականն է թվեր հայտարարում, ՊԵԿ-ն է թվեր հայտարարում, նաեւ վարչապետն է հայտարարում: Վարչապետը հրապարակել էր 35 հազար թիվ, ո՞ւր են այդ թվերը: Կամ վարչապետին սխալ են ներկայացնում կամ, եթե ճիշտ են ներկայացնում, ես կուզեմ, որ վարչապետն էլ տեղյակ լինի, որ այդ գումարները հիմնադրամի հաշվին չեն մուտքագրվում: ՊԵԿ-ի ձեր հրապարակած թվերը եւ իմ թվերը չեն համապատասխանում: Եթե կապացուցվի՝ ով է սուտ խոսում, ես կոչ եմ անում խստագույնս պատժել:

- Այստեղ ֆիքսված է միայն պարտադիր 1000 դրամների վճարը: Սրանից բացի այլ վճարումներ հիմնադրամին արվո՞ւմ են:

- Նվիրատվություններ են արվում, այստեղ մի փոքր դրական դինամիկա ունենք 2017-18 թվականների համադրությամբ: Այստեղ ինֆորմացիայի մի փոքր բաց կա, որպեսզի հասկանանք՝ հեղափոխությունից հետո այնուամենայնիվ մարդկանց մոտ վստահությունը մեծացել է, թե անկում է ապրել:

- ՊԵԿ-ը ՀԺ-ին տրամադրել է ընդհանուր թիվ, այլ ոչ առանձնացված աշխատատեղերի քանակով՝ ինչպես նշել ենք մեր հրապարակած նյութի մեջ: Եթե համեմատենք 2017 եւ 18 թվականների հիմնադրամի մուտքերը աշխատավարձի պարտադիր գանձումով եւ նվիրատվություններով միասին 2017-ին 6 մլրդ 622 մլն, իսկ 2018-ին 7 մլրդ 370 մլն կազմե՞լ է:

- Եթե չեմ սխալվում ՊԵԿ-ը չի տիրապետում նվիրատվությունների թվին: Այդ չափին Կենտրոնական բանկը եւ Ֆինանսների նախարարությունն են տիրապետում: Բայց վարչապետի օգնականը ֆեյսբուքում հրապարակել էր, որ 38 հազար ստվերային աշխատող վերադարձել է օրինական դաշտ: Ուստի իմ հարցը շատ օրինաչափ է, վերադարձել են, ողջունելի է, հիմա այդ գումարն ո՞ւր է:

- Հոգաբարձուների խորհրդի մնացած անդամները նման մտահոգություն ունե՞ն, թե չունեն:

- Երբ խնդիրը ներկայացնում ես, բոլորն էլ գիտակցում են, որ այդ խնդիրը կա:

- Մյուս կողմից նկատում ենք, որ հիմնադրամը 10 տարուց ավելի հետ է գնացել եւ հատուցում է տրամադրելու 2008 թվականից սկսած զոհերի եւ վիրավորների հարազատներին:

- Մեր տարվա կտրվածքով շահառուների թիվը շատ փոքր էր եւ քանի որ հիմնադրամում շատ գումար կար Դավիթ Տոնոյանի առաջարկով որոշեցինք 2 տարի հետ գնալ՝ 15-16 թվականներից սկսած, այնուհետեւ հետհաշվարկով գնացինք մինչեւ 2008 թվական: Հաջորդ տարի, եթե շահառուների թիվը քիչ լինի, կարծում եմ, որ հիմնադրամը հնարավորություն կունենա մինչեւ 1998 թվական իջնելու: Գումարները գալիս են նաեւ մեր արդյունավետ ներդրում կատարելուց:

Նշենք, որ Մանուկյանը մեզ ներկայացրել է 2017 եւ 2018 թվականների տարեկան ամփոփիչ նիստերին ներկայացված հաշվետվություններում արտացոլված դրոշմանիշային վճարները, ըստ որի 2017 թվականին դրոշմանիշային վճարը կազմել է 5 մլրդ 912 մլն 109 հազար դրամ, իսկ 2018 թվականին 5 մլրդ 939 մլն 784 հազար դրամ: Այսինքն, 27 մլն դրամ 2018 թվականին ավելի շատ է վճարվել: Ընդ որում, այս դինամիկան 2018 թվականի հունվարից մինչեւ հունիս՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ միայն նվազել է, իսկ 2018 թվականի հուլիսից մինչեւ դեկտեմբեր միայն աճել է:

Պետական եկամուտների կոմիտեն ՀԺ-ին մանրամասնորեն ներկայացրեց, թե ինչպես է պրոցեսը տեղի ունեցել, որը ստորեւ ներկայացնում ենք.

«Հարկային մարմնի կողմից հավաքագրվող և Հիմնադրամ փոխանցվող գումարների միջև առաջացող անհամապատասխանությունների գծով՝ հանրության շրջանակներում թյուր կարծիք չձևավորվելու նպատակով ստորև ներկայացնում ենք այդ գործընթացի նկարագրությունը.

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դրոշմանիշային վճարներ կատարող անձանց կողմից (նույն օրենքով սահմանված դեպքերում` հարկային գործակալի միջոցով) տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճարի ամբողջ գումարը վճարելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմինը ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար փոխանցման հանձնարարական` նշված անձանց վճարած դրոշմանիշային վճարի գումարներից Հիմնադրամ գումար փոխանցելու վերաբերյալ: Ընդ որում, տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմնի կողմից ներկայացվող փոխանցման հանձնարարականում հարկային մարմինը նշում է վճարված դրոշմանիշային վճարի այն գումարը, որը հավասար է դրոշմանիշային վճարներ կատարող անձանց` դրոշմանիշային վճարների կատարման գծով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար պարտավորության չափին:

Օրինակ, եթե հարկ վճարողը ներկայացրել է որևէ ամսվա եկամտային հարկի հաշվարկ, որի համաձայն առկա են եկամուտ ստացած 100 վարձու աշխատողներ, սակայն հարկ վճարողի կողմից 90 աշխատողի համար վճարվել է 90,000 դրամ դրոշմանիշային վճար, իսկ 10 հոգու համար չի վճարվել, ապա վերը նշված օրենքի համաձայն՝ հարկային մարմինը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացվող փոխանցման հանձնարարականում այդ տնտեսվարողի մասով նշում չի կատարում (հետևաբար՝ Հիմնադրամ գումար չի փոխանցվում), քանի որ տվյալ պարագայում՝ այդ հաշվետու ժամանակաշրջանի պարտավորությունը (100,000 դրամ) ամբողջությամբ չի կատարվել: Նշված իրավիճակում՝ հարկային մարմնի կողմից հավաքագրված գումարը կկազմի 90,000 դրամ, սակայն Հիմնադրամի կողմից ստացված գումարը՝ 0 դրամ: Հարկային մարմինը փոխանցման հանձնարարականում այդ հարկ վճարողի կողմից փոխանցած դրոշմանիշային վճարը կներառի այն ժամանակ, երբ վերջինիս կողմից բոլոր 100 վարձու աշխատողների մասով վճարումը ամբողջական կկատարվի:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հարկային մարմնի կողմից հավաքագրված և Հիմնադրամի կողմից ստացված գումարները համադրելի չեն, հետևաբար՝ ճշգրիտ չէ նաև միայն Հիմնադրամում առկա տվյալներով ՀՀ-ում գրանցված աշխատողների թվաքանակի որոշումը:

Այսպիսով՝ ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հաստատում է, որ հարկային մարմնի կողմից 2018 թվականին դրոշմանիշային վճարի գծով պետական բյուջե հավաքագրվել է շուրջ 7.3 մլրդ. դրամ, որը 0.7 մլրդ. դրամով ավելի է 2017թ. հավաքագրված 6.6 մլրդ. դրամ գումարից:

Ընդ որում, հարկային մարմնին հասանելի չէ Հիմնադրամ փոխանցված գումարների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, քանի որ այդ փոխանցումը կատարվում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից»,- ասացին ՊԵԿ-ից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5200 դիտում

«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվել

Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը

Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ

«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան

Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են

Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան

1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր

Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ

Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը

Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում

Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում

Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը

Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին

Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը