Արա Մինասյանի գործով հարցաքննվել է նրա բարեկամը եւ հայտնաբերել, որ թանկարժեք բուժում է ստացել ԲԿ-ում

Մեր տեղեկություններով, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի գործի շրջանակում օրեր առաջ հարցաքննվել է նրա բարեկամներից մեկը: Հարցաքննության ընթացքում վկան պարզել է, որ «թանկարժեք» բուժում է ստացել, այնինչ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նա ընդամենը մեկ անգամ է եղել՝ ընդհանուր հետազոտում անցնելու նպատակով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը մեր հարցին ի պատասխան միայն ասաց, որ քրեական գործով մի քանի տասնյակ անձինք են հարցաքննվել:

Գործով այս ընթացքում բազմաթիվ անձինք են հարցաքննվել, նրանցից շատերը հիվանդության պատմության մեջ ներառված անձինք են: Այս գործով հարցաքննվել է նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի կինը՝ Սյուզաննա Արշակյանը: Էդգար Առաքելյանը պատմել է, որ կինը 4 տարի առաջ դիմել է այս հիվանդանոց՝ որպես մանկավարժ սոցիալական փաթեթի շրջանակում հետազոտություններ անցնելու։

Այցելելով Քննչական կոմիտե, սակայն, նրա կինը տեղեկացել է, որ 4 առաջ տարի վիրահատվել է, 8 օր պառկել հիվանդանոցում՝ ստանալով թանկարժեք բուժում։

Արա Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել խոշոր չափերով խարդախության եւ մի խումբ անձանց հետ փաստաթղթեր կեղծելու համար: Ըստ իրավապահների՝ բժշկական կենտրոնի նախկին տնօրենը հափշտակել է բյուջեից պետական պատվերի շրջանակում հատկացված ավելի քան 420 միլիոն դրամ:

Նրա նկատմամբ հայտարարված հետախուզումը դատարանի որոշմամբ վերացվել է:

Տպել
3043 դիտում

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ առկա խնդիրները

Սիրիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Սիրիայի խորհրդարանի նախագահի հետ

Պերմյակովը գտնվում է ուղղիչ գաղութում՝ հատուկ պահման ռեժիմում. ՌԴ-ից պատասխանել են

Կա հավանականություն, որ ուսանողը կարող է ֆիկտիվ գրանցվել աշխատանքի եւ եկամտահարկով հետ ստանալ վարձը. Սիսակ Գաբրիելյան

Ինքնաձիգ, ատրճանակ, հրացաններ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել

Հայաստանում հաշվառում չունեցող քաղաքացին ինչպե՞ս պետք է մասնակցի քվեարկությանը

Հայաստանի եւ Պաղեստինի ԱԳ նախարարները հանդիպել են

Ուսանողները պահանջում են բուհի կառավարման խորհրդում չնվազեցնել իրենց տեղերը. ծրագրում են բողոքի գործողություններ

Վաղարշապատի քրեական հետախույզները ապօրինի ատրճանակ են հայտնաբերել ու առգրավել

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ուզբեկստանի Օլի Մեջլիսի փոխխոսնակին

Կորոնավիրուսի պատճառով օլիմպիական խաղերը կարող են չեղարկվել. վտանգի տակ է նաեւ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը

Շիրակի մարզի 65-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ պոռնկությամբ զբաղվելուն առերևույթ նպաստելու համար. ՀՀ ՔԿ

ՀՔԾ-ն մերժել է Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

Թեհրան-Երևան ինքնաթիռի 52 ուղևորները կգտնվեն տնային հսկողության տակ. Արսեն Թորոսյան

2018 թ.-ի մայիսից մինչ օրս Հայաստանում ավելի քան 1 միլիոն մարդու աշխատավարձը կամ թոշակը կամ նպաստը բարձրացել է. վարչապետ

Մանվել Գրիգորյանը դուրս էր գրվել հիվանդանոցից, սակայն սուր ցավերի պատճառով դարձյալ տեղափոխվել է բ/կ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ ՄԱԿ Ժնեւյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան հանդիպել են

Հաղթող «Այո» տարբերանշանը ներկայացրած «Garun Agency»-ի հիմնադիրը երկրում չէ, դրա համար էլ անհասանելի է. հիմնադրի ընկեր

ՓԾ տնօրեն Վրեժ Գաբրիելյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանատան անվտանգության գծով խորհրդական Ֆաբիեն Ռայդերին. ԱԻՆ

Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր չապահովելու համար տուգանքներ են նախատեսվում. օրենքի նախագիծ