«Կայուն զարգացող գյուղատնտեսություն». Գեղամ Գևորգյանը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ապագայի տեսլականը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը մասնակցել է «Հայաստանի գյուղատնտեսական ապագան» մեծ կոնֆերանս 3-ը 1-ում» միջոցառմանը, հանդես եկել ելույթով։

Ինչպես հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը շփվել է գործարարների, ֆերմերների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին, նաև լսել նրանց տեսլականը Հայաստանի գյուղատնտեսական ապագայի վերաբերյալ։

«Բարեփոխումներ իրականացնելուց առաջ մենք մեզ մի կարևոր հարց տվեցինք՝ ի՞նչ ենք ուզում տեսնել 10 տարի հետո, ինչպիսի՞ գյուղացիական տնտեսություններ ենք ցանկանում ունենալ, ո՞րն է մեր ուղենիշը, ո՞րն է մեր երազանքը։ Շատերը հակադարձում են՝ արդյոք միայն երազանքը բավարար է։ Իհարկե երազանքը բավարար չէ, սակայն առանց երազանքի մենք հաստատ չենք հասնի մեր նպատակին, որն է՝ ունենալ երջանիկ ֆերմեր։

Հաջորդ հարցը՝ ո՞վ է այսօրվա ֆերմերը, ինչպիսի՞ն ենք նրան ցանկանում տեսնել։ Ցավոք, երբ ասում ենք հայ ֆերմեր, պատկերացնում ենք հոգսաշատ գյուղացի և հնամաշ տեխնիկա, սակայն իրականության մեջ այսօր արդեն ունենք երիտասարդ,  ուժեղ, մասնագիտացված ֆերմերներ և հենց այսպիսի ֆերմերներն են եղել մեր տեսլականում, երբ ուրվագծում էինք գյուղատնտեսության 10-ամյա բարեփոխումները»,- իր ելույթում մասնավորապես նշել է Գեղամ Գևորգյանը։

Նա առանձնացրել է քննարկման երեք թեմա՝ ինստիտուցիոնալ բարեփոխումներ, պետական օժանդակության ծրագրեր, ռազմավարական փոփոխություններ՝ ներկայացնելով դրանց շուրջ նախարարության կողմից իրականացվելիք աշխատանքները։ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ նախարարության կառուցվածքում այսօր ամենամեծ բացթողումներից է ինֆորմացիոն վերլուծական բլոկը։ Սրա նպատակն է հավաքագրել գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ տեղեկատվությունը, այդ թվում` շուկաների վերաբերյալ վերլուծությունը և նրանց հանրամատչելի կերպով ներկայացնել այդ ամենը։ Հաջորդը ռեգիստրացիոն համակարգի ներդրումն է, քանի որ առանց հավաստի, անվիճարկելի վիճակագրության հնարավոր չէ ճիշտ քաղաքականություն մշակել։ Նա  մասնավորապես մատնանշել է ֆերմերների ռեգիստրը, սուբսիդիաների ռեեստրը, և այլն:

Այնուհետև Գեղամ Գևորգյանը ներկայացրել է պետական օժանդակության ծրագրերը, որոնք նպատակաուղղված են մասնավորապես ինտենսիվ այգեգործության, ոռոգման արդիական համակարգերի, կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը, գյուղտեխնիկայի և ագրոպարենային սարքավորումների ձեռքբերմանը, տավարաբուծության զարգացմանը, այդ թվում՝ «խելացի» անասնաշենքերի կառուցմանն օժանդակությանը, սերմնաբուծության զարգացմանը, մատչելի գյուղվարկերի տրամադրմանը։

Ռազմավարական փոփոխություններ բաժնում Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալը շեշտել է ագրարային կրթության հզորացումը, հողային ռեֆորմների իրականացումը, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների իրականացումը՝ չմշակվող հողատարածքները վարձակալությամբ հանձնելու պահանջի սահմանման միջոցով։ Առանձնահատուկ կարևորվել է  նաև գյուղատնտեսությունում ռիսկերի մեղմումը՝ ապահովագրական համակարգի ներդրման, հիվանդությունների դեմ պայքարի, բնական աղետների վնասների կանխարգելման միջոցով։ Անդրադարձ է կատարվել նաև մեծածախ, մանրածախ շուկաների և բորսաների ձևավորման և զարգացման, լոգիստիկ կենտրոնների ստեղծման հարցերին։

Կոնֆերանսի ընթացքում Հայաստանում պրակտիկ գյուղատնտեսությամբ զբաղվող գործարարներն ու մասնագետները կիսվեցին գյուղատնտեսական բիզնես կառուցելու իրենց փորձով: Միջոցառման շրջանակներում կազմակերպվել է նաև աշխատանքի տոնավաճառ և ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Հայաստանում հաջողության հասած մի շարք ընկերություններ։

Տպել
1283 դիտում

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)