Այն, ինչ ասվել է նախկինում, ասվել է նաեւ Վիեննայում, ավելին էլ է ասվել. վարչապետ

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է իր եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը:

«Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ասել եմ, որ դրական եմ գնահատում հանդիպումը: Նաեւ ասել եմ՝ շատ կարեւոր է, որ մենք այս հանդիպումների տրամաբանության մեջ նոր կուլտուրա մտցնենք: Նախ, հանդիպումներից հետո չենք փնտրում հաղթողներ եւ պարտվողներ եւ իմ կարծիքով շատ կարեւոր է, որ հանդիպումից հետո կողմերն իրենց մեկնաբանություններում հնարավորինս այն տրամաբանությամբ առաջնորդվեն, որ դիմացի կողմին ինչ որ ձեւով այսպես ասած վատ վիճակի մեջ դնեն, այլ 100 տոկոսով հավատարիմ մնան ճշմարտությանը եւ բանակցային տրամաբանության ոգուն: Ընհանրապես ես սա շատ կարեւոր եմ համարում եւ նաեւ մեր հանդիպման ընթացքում բարձրացրել եմ այս հարցը: Այսպիսի մի պարզ եւ տեխնիկական բան. մարդիկ հանդիպում են՝ երկու ժամ, երեք ժամ, կես ժամ եւ հանդիպումից հետո հնչում են մեկնաբանություններ, որոնք տրամագծորեն իրարից տարբերվում են եւ հակառակը: Համաձայնեք, որ սա լուրջ խնդիր է առաջացնում եւ հարցի տակ է դնում պրոցեսի ողջ լրջությունը: Ինչպես ասել եմ՝ Վիեննայում այս առումով շատ կարեւոր է լինել մաքսիմալ կոռեկտ եւ բանակցային տրամաբանության շրջանակներում մնալ: Ըստ էության սա է պատճառը, որ հանդիպմանը հաջորդում էին համատեղ հայտարարություններ, տվյալ դեպքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների եւ երկու երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարությունը, որն ընդհանուր առմամբ ընդգծում է խոսակցության տրամաբանությունը, այն, ինչ կողմերը կարողացել եմ համաձայնեցնել որպես տեքստ:

Քանի որ վերջին օրերին ադրբեջանական կողմը հանդես է գալիս հայտարարություններով, որոնք ըստ էության դուրս են համատեղ հայտարարության շրջանակներից, ես, ըստ էության, հարկ եմ համարում եւ կարեւոր եմ համարում մի քանի պարզաբանումներ մտցնել՝ նաեւ բոլորիս ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ բանակցությունները առավել արդյունավետ դարձնելու համար մենք պետք է ինչ-որ ձեւով մոռանանք հին եւ կրկնվող տեքստերը, որոնք արդեն ժամանակի հետ ցույց են տվել իրենց արդյունավետությունը եւ պետք է նոր մոտեցումներով առաջնորդվենք նաեւ բանակցային գործընթացում:

Սա այն է, ինչը որ այսօր Հայաստանն առաջարկում է: Մենք Վիեննայի բանակցություններին գնացել էինք Ստեփանակերտի օրակարգով: Այսինքն, այն օրակարգով, ինչը մենք նախաշել էինք մարտի 12-ին՝ Ստեփանակերտում ՀՀ եւ ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում:

Այդ նիստում ես ասել էի, որ մեզ համար շատ կարեւոր է Արցախի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացում: Սա բանակցային փոփոխության պահանջ եւ ակնկալիք չէ, ոչ էլ քմահաճույք, ոչ էլ նախապայման: Սա ընդամենը բանակցային գործընթացը արդյունավետ դարձնելու խնդիր է: Տեսեք՝ ինչ է տեղի ունենում. հիմա օրինակ, երբ ադրբեջանական կողմն ասում է, որ կարեւոր է այն, որ բանակցությունների ֆորմատը մնաց անփոփոխ, այսինքն, իրենք դրանով ուզում են ասել, որ այս քննարկումներից հաղթող են դուրս եկել իրենք: Սա նախ ասում եմ՝ կոռեկտ չէ այն տրամաբանության շրջանակներում, ինչը մենք արդեն իսկ պայմանավորվել ենք, այսինքն չփնտրել հաղթողներ եւ պարտվողներ:

Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ղարաբաղի մասնակցության վրա շեշտելով եւ Ղարաբաղի հարց դնելով՝ մենք ընդհանրապես ֆորմատի փոփոխության հարց չենք դրել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցության ֆորմատն ընդհանրապես կասկածի տակ չէ, որեւէ կասկած չկա այդ ֆորմատի վրա:

Հարցն այն է, թե ինչ է նշանակում այդ ֆորմատն ըստ էության: Լեռնային Ղարաբաղը շատ երկար ժամանակ եղել է բանակցությունների կողմ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւավորման առաջին փուլից Ղարաբաղի մասնակցությունը եղել է հենց բանակցային ֆորմատի տրամաբանության հիմքում: Այս առումով մենք բնականաբար ֆորմատի փոփոխության հարց չենք տեսնում: Հիմա Վիեննայում արդյո՞ք քննարկվել է Ղարաբաղի մասնակցության հարցը, իհարկե քննարկվել է: Արդյո՞ք մենք լրջորեն փաստարկել ենք այդ տեսակետը, իհարկե լրջորեն փաստարկել ենք: Արդյո՞ք այս հարցի վերաբերյալ կողմերը եկել են համաձայնության, իհարկե չեն եկել համաձայնության: Արդյո՞ք սա նշանակում է, որ այդ հարցը քննարկումներից դուրս եկավ, իհարկե ոչ: Դա նշանակում է, որ այս թեմայի շուրջ մենք քննարկումները պետք է շարունակենք եւ սա շատ կարեւոր է ընդհանրապես բանակցություններն արդյունավետ դարձնելու համար:

Բացի նախկինում նշված փաստարկներից ես ուզում եմ եւս 1 փաստարկ բերել, 1998 թվականից բանակցային գործընթացում Ղարաբաղը ներկայացված է եղել: Մենք հիմա շատ դեպքերում ասում ենք, որ Ղարաբաղը 98 թվականից հետո բանակցային գործընթացից դուրս է մղվել, այո, ֆորմալ առումով այդպես է: Բայց 98-ից 2018 թվականները Ղարաբաղը բանակցային գործընթացում ներգրավված է եղել, որովհետեւ բանակցային գործընթացում Հայաստանը ներկայացրել են մարդիկ, ովքեր իրենց կենսագրության փուլում եւ ընդհանրապես եղել են Ղարաբաղի լիդերներ եւ նաեւ ինչ-որ առումով կարող էին այդպես համարվել: Համենայնդեպս Ղարաբաղի ժողովուրդը կարող էր համարել, որ ինքն այդ բանակցային գործընթացում ներկայացված է:

Հետեւաբար մեր փաստարկն ի՞նչ է. մեր փաստարկն այն է, որ մինչեւ 1998 թվականը եւ 98-ից հետո Ղարաբաղը ներկա է եղել բանակցային գործընթացին եւ հիմա ձեզ հայտնի հանգամանքների բերումով, այն փաստի բերումով, որ ես ծննդով ղարաբաղցի չեմ եւ Ղարաբաղի լիդերներից մեկը չեմ եղել իմ կենսագրության փուլում, ստացվում է, որ նոր հիմա Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային գործընթացից: Այն, ինչ-որ ասվել է նախկինում, ասվել է նաեւ Վիեննայում, ավելին էլ է ասվել: Ես ընդամենն ուզում եմ ասել, որ օրակարգի այդ կետը արձանագրվել է եւ ամբողջ ծավալով քննարկվել է Վիեննայում:

Ես ասել էի, որ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ պետք է որոշակի բացատրություններ ստանամ, որպես բանակցային գործընթացում նոր մարդ: Արդյո՞ք այս հարցը բարձրացվել է. իհարկե բարձրացվել է Ադրբեջանի նախագահի հետ քննարկման ժամանակ: Արդյո՞ք այս փուլում կարող ենք ասել, որ այդ պարզաբանումները ստացված են եւ մենք մեր հարցերի պատասխանները ստացել ենք. ոչ, որովհետեւ դրանք շատ ծավալուն հարցեր են եւ 1 քննարկման ընթացքում դժբախտաբար հնարավոր չէր այդ հարցերի պատասխանները ստանալ: Դա նշանակում է, որ հետագայում պետք է նաեւ քննարկվի եւ մենք այս հարցերի քննարկումը ինչ-որ տեղ եւ ուղիղ տեքստով պատվիրակել ենք նաեւ մեր արտաքին գործերի նախարարներին՝ քննարկումների համար եւ նաեւ համանախագահների հետ պետք է շարունակենք այս թեմայով քննարկումները:

Երրորդ հարցը՝ հանրությունները խաղաղության նախապատրաստելու առումով. արդյո՞ք այս հարցը եւ փաստարկների այն բազան, որի մասին ես խոսել եմ, բերվել է Վիեննայի քննարկումների ժամանակ. իհարկե բերվել է՝ ամբողջ ծավալով:

Նաեւ այս համատեքստում է, որ մենք որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել հումանիտար ոլորտում, փորձել իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք առավել նպաստավոր պայմաններ կստեղծեն հումանիտար քայլերի առումով, խաղաղության համար, բանակցային գործընթացի դրական ֆոնի համար:

Ուզում եմ ընդգծել, որ այս առումով շատ կարեւոր է, որ համատեղ հայտարարության տեքստի մեջ հղում եղավ ոչ միայն Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններին, այլեւ ձայնագրվեց, որ հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի եւ առավել ուժեղացվի: Արդյո՞ք նշանակում է, որ այս թեմայով մենք ամեն ինչ արել ենք. ոչ, իհարկե չի նշանակում: Բայց նշանակում է, որ այն պրոցեսը, որ սկսվել էր զինադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ, վերահաստատվում է եւ մենք ըստ անհրաժեշտության առավել մանրամասն քննարկենք, թե էլ ինչ քայլեր պիտի ձեռնարկենք կամ ընթացիկ իրավիճակը ինչպես պետք է առավել համապատասխանեցնենք հրադադարի ռեժիմին:

Ես նկատում եմ, որ բանակցային գործընթացի մեկնաբանությունների վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարություններում կան հին իներցիոն տեքստեր, որոնք բացարձակապես չեն արտահայտում այն նոր մթնոլորտը, որ մենք ունենք բանակցություններում, նոր հեռանկարներ ունենք բանակցություններում եւ նոր ըմբռնումներ ունենք բանակցություններում:

Անհասկանալի է, թե ինչու պետք է ադրբեջանական կողմը խուսափի կամ վախենա այդ ճշմարտություններն ընդունելուց: Այս ճշմարտությունները չեն նշանակում կողմերից որեւիցե մեկի հաղթանակ կամ որեւիցե մեկի պարտություն: Երբ Ղարաբաղը ընդգրկվի բանակցությունների գործընթացում, արդյո՞ք դա կլինի որեւէ կողմի պարտություն. իհարկե՝ ոչ: Որովհետեւ չի կարող որեւէ բանակցություն լինել արդյունավետ կամ բերել կարգավորման, եթե այդ բանակցության գործընթացում կամ ընդհանրապես հակամարտության կարգավորման վրա էական ազդեցություն ունեցող որեւէ կողմ դուրս է մնում գործընթացից: Էլի եմ ասում, այս խնդիրը մեզ համար ոչ նախապայման է, ոչ քմահաճույք, դա ինչպես Ստեփանակերտում ասացի՝ արտահայտում է մեր հարգանքը բանակցային գործընթացի բոլոր մասնակիցների նկատմամբ: Որովհետեւ մենք ուզում ենք, որ մեր տեքստերը եւ մեր գործերը 100 տոկոսանոց համապատասխանեն իրար: Եւ, եթե մենք ուզում ենք լուծել Ղարաբաղի հարցը, ուզում ենք խաղաղ կարգավորման հասնել, իսկ մենք ուզում ենք խաղաղ կարգավորման հասնել, առաջին ամենակարեւոր քայլերից մեկը՝ դրա համար անհրաժեշտ է անել բոլոր նախապատրաստական քայլերը: Եւ Ստեփանակերտի օրակարգը մեծ հաշվով հենց դրա մասին է: Ես այս մեկնաբանությունններն անելու անհրաժեշտությունը տեսա Ադրբեջանի մեր գործընկերների մի շարք մեկնաբանությունների ծանոթանալով, որոնց ես չեմ ուզում գնահատական տալ: Պարզապես ուզում եմ, որ մենք բոլորս մնանք այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք ենք բերել եւ այդ շրջանակն արձանագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ արտգործնախարարների համատեղ հայտարարություններով»,- ասաց ՀՀ վարչապետը:

Տպել
2590 դիտում

«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ)

Հարցնելու են՝ մեզ ապուշի տեղ ես դրե՞լ, Կիրանցի և Ոսկեպարի անունը տալով, գնացիր Քոչարյանի թրի տակով անցար․ Ալեքսանյան

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո. ուղիղ

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ