Երևան
12 °C
Եվ այսպես, հայտնի դարձավ, որ գազավորված ըմպելիքներն ամենայն հավանականությամբ լրացուցիչ չեն հարկվի։ Սա, իհարկե, հաղթանակ էր։ Ոչ թե այն իմաստով, որ «կողմերից» մեկը հաղթեց (այստեղ ի սկզբանե կողմեր չկային), այլ որովհետեւ կառավարությունն ինչ-որ մտադրություն ուներ, բայց հետո քննարկումների արդյունքում եզրակացություն արվեց, որ դա այնքան էլ արդյունավետ լուծում չէ, եւ մտադրությունը վերանայվեց։ Այսինքն՝ իրական հաղթանակը բոլոր շահագրգիռ կողմերի դիրքորոշումների հիման վրա որոշումներ կայացնելու սկզբունքի ընդունումն էր։
Այս սկզբունքը շատ կարեւոր է հատկապես հիմա, երբ հարկային օրենսգրքի փոփոխությունների առանցքային փուլում ենք։ Բայց նույնքան կարեւոր է հասկանալ նաեւ, թե ինչի համար է արվում փոփոխություններից յուրաքանչյուրը, ինչ գաղափարախոսություն է դրված դրա հիմքում, եւ որն է վերջնական նպատակը։ Ի դեպ՝ միշտ չէ, որ տարբեր տրամաչափի պաշտոնյաներն իրենք մինչեւ վերջ հասկանում են այս ամենը, դրա համար էլ հաճախ անհամարժեք կամ առնվազն անտրամաբանական մեկնաբանություններ են տալիս, բայց սա՝ իմիջիայլոց։
Բանն այն է, որ մակերեսային ընկալմամբ՝ հարկային համակարգի միակ նպատակը բյուջեն լցնելն է, հարկային քաղաքականությունն էլ, համապատասխանաբար, իրականացվում է այն սկզբունքով, որ առավելագույն մուտքեր ապահովի բյուջեի համար։ Իրականում դա այդպես չէ։ Բյուջեի եկամուտներ ապահովելն, այո, շատ կարեւոր է, բայց հարկային քաղաքականության հիմնական նպատակը տնտեսության «ճիշտ» զարգացումն ապահովելն է, իսկ հարկային օրենսգիրքը՝ դրան հասնելու հիմնական «գործիքը»։ Եվ ցանկացած իշխանության բուն խնդիրն այդ գործիքը ճիշտ օգտագործելն է։
Միայն մի օրինակ բերենք։ Ենթադրենք՝ որեւէ գործարար ներդնում է, ասենք, 30 միլիոն դրամ եւ գրավատուն բացում, որը տարեկան կապահովի, ասենք, 6 միլիոն դրամ մաքուր շահույթ (թվերը պայմանական են)։ Մեկ այլ գործարար էլ ներդնում է նույն 30 միլիոն դրամը եւ, ասենք, փոքրիկ անասնապահական ֆերմա ստեղծում, որն էլի տարեկան 6 միլիոն դրամի շահույթ կապահովի։ Բայց, ի տարբերություն գրավատան, ստիպված կլինի շատ ավելի ծանր պայմաններում աշխատել, չարչարանքն ավելի շատ կլինի, եւ այլն։ Հիմա տեսեք։ Տնտեսության համար շատ ավելի շահեկան կլինի, եթե երկրում լինի ոչ թե, ասենք, 300 գրավատուն, այլ 300 անասնապահական մինի-ֆերմա։ Բայց պետությունն իրավունք չունի գործարարներին ասել․ «Գիտե՞ք ինչ, ձեր բիզնեսից պետությանն օգուտ չկա, ոչ թե գրավատնային բիզնեսով զբաղվեք, այլ ֆերմաներ հիմնեք»։ Միակ ձեւը՝ ունենալ այնպիսի հարկային օրենսդրություն, որ ֆերմաներ բացելն ավելի ձեռնտու լինի, քան գրավատներ բացելը (թեեւ «բյուջեն լցնելու» տեսանկյունից տարբերություն չկա, ավելին՝ սկզբնական շրջանում մուտքերը կարող են անգամ նվազել, որովհետեւ պետությունը նաեւ լրջագույն արտոնություններ է սահմանելու ֆերմաներ հիմնողների համար)։
Այսինքն՝ ի՞նչ է տեղի ունենում։ Պետությունը հարկային փոփոխությունները կիրառում է որպես գործիք՝ ավելի առողջ տնտեսություն ունենալու նպատակով։ Եվ իհարկե՝ դիմադրության է հանդիպելու, որովհետեւ գրավատները, տարադրամի փոխանակման կետերը կամ տարբեր բուքմեյքերական գրասենյակները թեեւ նյութական արժեք չեն ստեղծում, բայց որպես բիզնես՝ շատ ավելի հաճելի ու գրավիչ են։ Ընդ որում՝ դիմադրություն լինելու է ոչ միայն երկրի ներսում, այլեւ արտաքին կենտրոններից հղվող ազդակների տեսքով։ Որովհետեւ այնպես չէ, որ արտաքին աշխարհը այրվում է Հայաստանում առողջ, ինքնաբավ տնտեսություն տեսնելու ցանկությամբ։
Բայց մենք այլընտրանք չունենք, տնտեսությունը պիտի առողջանա։ Չի կարելի թույլ տալ, որ փաստացի պատերազմական վիճակում գտնվող եւ պարենային անվտանգության խնդիրներ ունեցող երկրում տարբեր բուքմեյքերական գրասենյակներում աշխատողներն ավելի շատ լինեն, քան ցորեն արտադրողները, չի կարելի թույլ տալ, որ օտարերկրյա ներդրումներ իրականացվեն միայն ընդերքն անխնա շահագործելու նպատակով, բայց նաեւ՝ չի կարելի այդ ամենը կանխել «չորով» կամ վարչական մեթոդներով։
Միակ ձեւը ճկուն օրենսդրությամբ այդ նպատակներին հասնելն է։ Եվ հարկային օրենսգիրքը հիմնական գործիքն է։ Գործիք, որը միայն բյուջեն լցնելու նպատակով օգտագործելը չափազանց մեծ շռայլություն է այսօրվա տնտեսական լրջագույն մարտահրավերների պայմաններում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT