Երևան
12 °C
ՀՀ ոստիկանության աշխատակիցները ստուգումներ են իրականացրել Գուրգեն Նիկողոսյանին պատկանող «Մոդուս Գրանում» հոլդինգում: Այն նախկինում հայտնի է եղել «Մանանա գրեյն» անունով:
Ընկերությունը մի քանի ոլորտում է գործունեություն ծավալում՝ քարի հանքի շահագործում ու քարի մշակում, ընտանի կենդանիների համակցված կերերի գործարան, ալյուրի արտադրություն եւ այլն: Այս հոլդինգի մեջ է մտնում Արմաշի ալյուրի գործարանը, որն իր գործունեությունը ծավալում է 1992թ-ից եւ ունի մոտ 500 աշխատող:
«Հայկական ժամանակ»- հետ զրույցում հոլդինգի սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանը ասաց, որ անցած հինգշաբթի օրվանից ոստիկանության 6-րդ վարչության 12 աշխատակիցները սկսել են ստուգումներ իրականցնել իր գործարանում`նպատակ ունենալով ստուգել հոլդինգի` 2016-2018 թ-ների գործունեությունը:
«Մեզ տեղեկացրել են, որ եկել են ստուգումներ իրականացնելու, բայց թե ինչ հիմունքով են խուզարկություն կատարում, չեն ասել: Առանց մեզ տեղեկացնելու ստուգումների արդյունքները տեղափոխել են ոստիկանական բաժանմունք: Ասում են, թե տեղեկություններ ունեն, որ աշխատողներին վճարել ենք ավելի քիչ, ցույց տվել`շատ: Նրանց խոսքով՝ հարկային պարտականություններն էլ անհրաժեշտ կերպով չենք կատարել, բայց փաստաթղթերով մենք ցույց ենք տվել, որ նման բան չկա»- ասաց հոլդինգի սեփականատերը:
Մեր հարցին՝ արդյո՞ք ճիշտ են այն լուրերը, որ ոստկանության աշխատողները հարցաքնության ժամանակ ծեծել են գործարանի բանվորներից մեկին, Նիկողոսյանը պատասխանեց. «Ինչ գործողություն եղել է ստուգումների ժամանակ, ես հանրությանը ներկայացրել եմ: Ստուգումները սկսելուց հետո գյուղապետերի, թաղայինների միջոցով 6-րդ վարչության բաժանմունք են հրավիրել ընկերության աշխատակիցներին, սպառնացել ճիշտը չգրելու դեպքում Երեւան տանել, նույնիսկ մեր աշխատողներին չեն զգուշացրել, որ կարող են ցուցմունք չտալ, չէ՞ որ դա նրանց սահմանադրական իրավունքն է: Իսկ հարցաքննությունից հետո մեր աշխատողներից մեկը ասաց, որ իրեն ծեծել են: Մենք ունենք ձայնագրություն, որի մեջ աշխատողը ասում է, որ իրեն ծեծել են»:
Նիկողոսյանի խոսքով` մի քանի օր հետո էլ քարի հանքի պետին են հրավիրել Երեւան՝ 6-րդ վարչություն. «Հարցաքննվող մեր աշխատակցին ասել են, որ իրենք տեղյակ են, որ 2 ցուցակով են աշխատավարձ ստանում, պահանջել են`գրի ինչքան: Բնականաբար մեր աշխատակիցը ասել է, որ նման բան չկա ու չի եղել: Քննիչներն էլ ասել են՝ գրեք, որ նոր տարուն հավելավճար եք ստացել, որը չի գրանցվել: Մեր աշխատողը բնականաբար այդ տեղեկությունը եւս հերքել է»:
Գուրգեն Նիկողոսյանը հավելեց նաեւ, որ ունի 500 աշխատակից, որոնք բոլորն էլ գրանցված են: Նա վստահեցրեց, որ աշխատավարձերի ուշացում չի լինում եւ բոլոր փաստաթղթերն էլ կարգին են ու օրինական: «Ես գող-ավազակ չեմ, ոչ էլ թուրք եմ, եթե անօրինությունը չվերացվի, ես կդադարեցնեմ իմ աշխատանքը: Նույնիսկ մտածում եմ Հայաստանից հեռանալու մասին, քանի որ ես ինքնասիրություն ունեմ»,-ասաց նա:
ՀՀ ոստիկանությունից էլ ՀԺ-ին պատասխանեցին, որ եթե Նիկողոսյանը պնդում է, որ ոստիկանության աշխատակիցները ծեծել են հոլդինգի աշխատողներին, կարող է դիմել դատախազություն և հայտատարություն տալ: Ըստ նրանց խոսքի՝ հոլդինգի աշխատողների նկատմամբ բռնի ուժ չի գործադրվել:
Հիշեցնենեք, որ ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում էր տարածել «Արմաշի ալյուրի գործարանում» 6-րդ վարչության աշխատակիցների իրականացրած գործողությունների վերաբերյալ, որ ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստվում են նյութեր՝ «Մոդոս Գրանում» ՍՊ ընկերության տնօրինության կողմից 2016-2018 թվականների ընթացքում կազմակերպության աշխատակիցների վերաբերյալ ՀՀ ՊԵԿ ներկայացվող հաշվետվություններում խեղաթյուրված, նվազեցված աշխատավարձերի վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու եւ դրանով իսկ առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորությունների կատարումից խուսափելու վերաբերյալ:
Նախապատրաստվող նյութերի շրջանակներում իրականացվում են համապատասխան քրեադատավարական գործողություններ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT