Երևան
12 °C
Դատելով մի շարք հանգամանքներից՝ Սահմանադրական դատարանի նոր դատավորի ընտրությունն Ազգային ժողովում կարող է հարթ չընթանալ։ Չի բացառվում, որ ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը տապալվի։
Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին ՍԴ անդամի պաշտոնում Ազգային ժողովին է ներկայացրել փաստաբան Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, որին վերջին շրջանում բավական խնամքով ու ջանասիրաբար փորձում էին գովազդել նախկին իշխանություններին սպասարկող մի շարք լրատվամիջոցներ։ ՍԴ դատավորի թեկնածության համար առաջադրվել էր նաեւ հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանն ու Մարտին Մանուկյանը։ Ըստ ամենայնի՝ իշխող մեծամասնությունը Գոռ Հովհաննիսյանի ընտրությունը կտապալի ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ՀՀԿ-ն տապալեց Վահե Գրիգորյանի ընտրությունը։
Նախորդ տարվա հոկտեմբերին Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը։
Սահմանադրական դատարանի դատավորի նախորդ ընտրության հարցը քննարկվեց Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 23-ին գումարված հերթական նիստում։ Սակայն ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը չընտրվեց, ավելի կոնկրետ՝ ՀՀԿ խմբակցության արդեն նախկին պատգամավորները չընտրեցին Գրիգորյանին․ քվեարկությանը մասնակցեց ընդամենը 53 պատգամավոր։ Վահե Գրիգորյանի օգտին քվեարկել էր 30 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 63 քվե։
Ազգային ժողովում Վահե Գրիգորյանի ընտրությունը տապալելուն զուգահեռ՝ Սահմանադրական դատարանը մի որոշում կայացրեց, որով հակասահմանադրական ճանաչեց «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը վերաբերող մի քանի հոդվածներ։ Մասնավորապես՝ ՍԴ այս որոշմամբ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով ՍԴ դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր դատավորի ընտրության ժամկետի սահմանումը վերապահում է ԱԺ կանոնակարգի իրավակարգավորմանը՝ ճանաչվել են հակասահմանադրական, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ եւ 8-րդ մասերը եւս ճանաչվել են հակասահմանադրական։ Եւ ն ույն որոշմամբ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2019 թվականի ապրիլի 1-ը։
Վերջին շրջանում բուռն քննարկումներ ծավալվեցին, որ Արմեն Սարգսյանն այս անգամ չի կարող առաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը, քանի որ ԱԺ կանոկարգի, Սահմանադրական դատարանի մասին օրենքի վերոնշյալ հոդվածների համաձայն՝ եթե չի ընտրվում ՍԴ դատավոր, ապա իրավասու մարմինն առաջադրում է ՆՈՐ թեկնածու։ Եւ, ըստ շրջանառվող թեզի, քանի որ խորհրդարանը մշտապես գործող մարմին է, իսկ նախորդ գումարման Ազգային ժողովում Վահե Գրիգորյանն արդեն չի ընտրվել, իրավասու մարմինը պետք է առաջադրի ՆՈՐ թեկնածու։ Իսկ տվյալ օրենքներն ուժը կորցրած են ճանաչվելու միայն սույն թվականի ապրիլի մեկից հետո։
Նախօրեին ՀՀ կառավարությունը Ազգային ժողովին առաջարկեց մարտի 26-ին գումարել արտահերթ նիստ եւ քննարկել ««Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» իր առաջարկած նախագծերը։ Կառավարությունն այս նախագծերը մշակել է Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման հիման վրա։
Սակայն հինգշաբթի օրը, երբ կառավարության առաջարկով որոշվեց ԱԺ արտահերթ նիստ գումարել եւ քննարկել կառավարության առաջարկած նախագծերի փաթեթը, մի քանի ժամ անց ՀՀ նախագահի ֆեյսբուքյան էջում գրառում արվեց, որ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է փաստաբան Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։
Այնինչ, մասնագիտական շրջանակները միանշանակ պնդում են, որ Վահե Գրիգորյանը Հայաստանի լավագույն իրավաբաններից է եւ կարող է դատական համակարգում ակնհայտ դրական փոփոխություններ բերել: Դեռ նախորդ տարի մի շարք փաստաբաններ դիմել էին Արմեն Սարգսյանին՝ առաջարկելով ՍԴ դատավորի թափուր տեղի համար քննարկել հենց Վահե Գրիգորյանի թեկնածությունը։
Սարգսյանը կես տարի չէր առաջադրել ՍԴ դատավորի թեկնածու, եւ, ըստ էության մինչեւ ապրիլի 1-ը թեկնածու առաջադրելու խնդիր չուներ, այսինքն՝ եթե սպասեր ԱԺ արտահերթ նիստին եւ որոշման ընդունմանը, ապրիլի 1-ից հետո վերանալու էր ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանի ղեկավարած հիմնարկում Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրման համար ստեղծված խոչընդոտը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը կարծում է, որ այս որոշմամբ Արմեն Սարգսյանը զգուշավորություն է ցուցաբերել, որովհետեւ այս ընթացքում անընդհատ արծարծվում էր «նոր թեկնածու» եզրույթը, եւ նա էլ որոշել է «նոր» թեկնածու առաջադրել․
«Կարծում եմ՝ Արմեն Սարգսյանն ուղղակի ավելորդ քննադատություններից խուսափելու համար ընտրել է այդ տարբերակը՝ շատ լավ գիտակցելով, որ եթե ԱԺ մեծամասնությունը չցանկանա քվեարկել իր առաջադրած թեկնածուին, ապա դեմ կքվեարկի, եւ ինքը կվերադառնա այլ տարբերակի։ Վահե Գրիգորյանը հին իշխանությունների համար եւ հին իշխանությունների շնորհիվ դատական համարգում այսօր տեղ զբաղեցողներից շատերի համար ուղղակի անցանկալի անձ է եւ ՍԴ-ում նրա հայտնվելը շատերի համար կարող է խնդիրներ հարուցել։ Այսինքն, եթե Վահե Գրիգորյանն ընտրվի ՍԴ դատավոր, տեսակների բախում է լինելու»,-նշեց պատգամավորը։
Մեր հարցին՝ խմբակցությունում քննարկե՞լ են նախագահի առաջադրած թեկնածուի հարցը, Վահագն Հովակիմյանն ասաց, որ դեռ ոչ, սակայն մինչ խորհրդարանում թեկնածուի հարցը քննարկելը իրենց խմբակցությունը դիրքորոշում կհայտնի։
Ըստ ԱԺ կանոնակարգի՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկվելու է թեկնածուի առաջադրումից հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, այսինքն՝ եկող շաբաթ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT