Երևան
12 °C
ԱԺ պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում առաջարկել է սահմանափակել սովորողի կողմից ինքնուրույն կատարման աշխատանքների վաճառքի գովազդը:
Ըստ նախագծի` գիտական ուսումնասիրություններ պատրաստելու պարտադիր նախապայման է սովորողի կամ հետազոտողի ինքնուրույն աշխատանք կատարելու հանգամանքը։ Սակայն այսօր գովազդի տարբեր եւ բազմազան միջոցներով վաճառվում են կրթական, գիտական եւ հետազոտական ծրագրերի շրջանակներում կիրառվող աշխատանքները`ռեֆերատներ, կուրսայիներ, դիպլոմային եւ այլ ավարտական աշխատանքներ, գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստելու ծառայություններ: Այս կեղծումները պարզապես խաթարում են կրթական ոլորտի ցուցանիշները, շրջանավարտների ինքնուրույն աշխատելու կարողությունները:
ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհանիսյանի խոսքով` կարևոր խնդիրներից մեկն էլ այն է, որ որոշ ամբիոններում ամեն տարի նույն թեման են առաջարկում կուրսայինների, դիպլոմայինների համար: Ուսանողներն էլ, բնականաբար, տեսնելով նույն թեման, մոռանում են ինքնուրույն մտածելու և աշխատելու մասին: Հարցի լուծման համար Հովհանիսյանը կոչ արեց, որ առաջին հերթին բուհերում հետևողական և զգոն լինեն առաջակվող թեմաների ընտրության հարցում:
Մյուս կողմից էլ քիչ թիվ չեն կազմում այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են նմանատիպ աշխատանքների վաճառքով: Պատգամավորը նույնիսկ գնացուցակ ներկայացրեց, թե կազմակերպությունները հիմնականում ինչքանո՞վ են վաճառում այդ աշխատանքները. «Ռեֆերատները գրվում են 3000 դրամով, կուրսայինները`5000, դիպլոմայինները`7-8000 դրամով, որոշ տեղերում էլ էջերով են հաշվում, ինչպես`ռեֆերատի էջը՝ 300 դրամ, կուրսային՝ 500, դիպլոմային՝ 800 և այլն»:
Նման կազմակերպություները, կարծես ուսանողի դիպլոմայինները կամ կուրսայինները փախցնելու աշխատանքով զբաղված լինեն: Հովհաննիսյանն ասաց, որ լինում են նաեւ այսպիսի դեպքեր` ուսանողները տանում են իրենց աշխատանքները պատճենահանելու, այդ կազմակերպությունները պահում են, հաջորդ ուսանողին վաճառում: Պատգամավորն անձամբ տեղյակ էր, որ Հոգեբանության ֆակուլտետեում նման դեպք եղել է:
Հովհաննիսյանի բնորոշմամբ, թեեւ օրինագիծը արմատապես չի կարող լուծել խնդիրը, սակայն կտա ընդհանրական փոփոխություններ: Ըստ նրա` գրագողությանը վերջ տալու հիմնական լուծումը պետք է բուհերում փնտրել` աշխատանքները նույնականացնող սարքավորումներ օգտագործելով:
ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանն առաջարկեց ստեղծել անհատական աշխատանքների էլեկտրոնային բազա, որը կլինի լավագույն հակապլագիատը: Սլավոնական համալսարանում այս համակարգը վաղուց գործում է: Պատգամավոր Գևորգյանը նույնպես հայտնվել է այս երեւույթի թիրախում. «Ինձ զանգեցին և ասացին, որ իմ ատենախոսությունը վաճառվում է»:
Գումարով գիտական աշխատանքներ ձեռք բերելու ցանկություն է առաջանում անգամ այն ուսանողի մեջ, որը երբեւէ չի էլ մտածել իրեն հանձնարարված ռեֆերատը կամ կուրսային աշխատանքը համապատասխան գումարով գրել տալու մասին: Ակամայից այդպիսի ցանկություն է առաջանում, քանի որ բուհում ամեն քայլափոխի ինչ-որ մարդիկ թռուցիկներ են «հրամցնում»՝ զարտուղի ճանապարհով գիտական աշխատանքներ ձեռք բերելու գնացուցակով, իրենց հասցեներով ու հեռախոսահամարներով: Այդպիսի թռուցիկներով հիմնականում «գայթակղում» են Երևանի համալսարանների հարակից տարածքներում:
Այդ կազմակերպությունները շատ են, սակայն քիչ չեն նաև այն անձինք, որոնք գումարով աշխատանքներ կատարում են տանը: Մեր զրույցում Արմինե Հակոբյանը, ով վճարովի աշխատանքներ է կատարում տնային պայմաններում, պատմեց, որ շատ են «պատվերով» աշխատանքներ ցանկացող ուսանողները. «Ուսանողնների համար, ցավոք սրտի, կարևոր է էջերի քանակ ապահովելը: Թեմայի վերնագիրը ասում են ու գնում, գալիս են այն ժամանակ, երբ աշխատանքը պատրաստ է լինում: Ցավոք, ուսանողներին այսօր պակասում է վերլուծական մտքի առկայությունը»:
Գնացուցակի մասին էլ ասաց, որ կախված է էջի քանակից, հիմնականում մեկ էջը` 200 դրամից սկսած:
Ուսանողների շրջանում «Հայկական ժամանակ»-ի կատարած հարցախույզը ցույց տվեց, որ այս ծառայություններն ունեն մեծ պահանջարկ: Օրինակ՝ ԵՊՀ-ի ուսանողուհի Սոֆյա Մամյանը նկատեց. «Այդ ծառայությունները բավականին օգտակար են միայն աշխատող ուսանողների համար: Բայց ես դեմ եմ այսպիսի կենտրոնների գոյությանը, քանի որ ե՛ւ ռեֆերատը գնած ուսանողն է «գերազանց» ստանում, ե՛ւ իր քրտինքով այդ աշխատանքը կատարողը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-ն հարվածել է Իրանին. ի պատասխան՝ Թեհրանը հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի օբյեկտների վրա
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը
Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծաններն առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքով
6-8 ամսում ՀԷՑ-ի՝ մոտ 400 մլն դոլար ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ մարվել է 50 մլն-ը. Պետրոսյան
Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է
Ժամը 15:15-ին աշխարհի բնակչության մոտ 99%-ը ականատես կլինի եզակի աստղագիտական երևույթի
Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածքը. Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել է
Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի. տեղումները կդադարեն, կտաքանա 6-8 աստիճանով. Սուրենյան
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանց
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդերլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով՝ ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT