Երևան
-7 °C
Երեւանի պետական համալսարանը թեւակոխել է փոխությունների մի նոր փուլ: Դա համալսարանը կտանի՞ դեպի առողջացում, թե՞ ընդհակառակը, ցույց կտա ժամանակը:
Արդեն իսկ աշխատանքից ազատվել են գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանն ու աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը: Մինչ այդ ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարել էր սպասվող կադրային ու կառուցվածքային փոփոփոխությունների մասին: Աշխատակազմի ղեկավարի հաստիքը կարծես թե այլեւս չի լինելու, իսկ թե ով է փոխարինելու պաշտոնանկ արված Գեղամ Գեւորգյանին, առայժմ չի նշվում: ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը մեզ պատասխանեց, որ այդ մասին կհայտնեն նոր նշանակումն արվելուց հետո: Մեր չհաստատված տեղեկություններով՝ ապագա պրոռեկտորը երիտասարդ կադր է եւ առայժմ աշխատում է Սլավոնական համալսարանում: Ռեկտորը պատրաստվում է առաջիկայում նրան ներկայացնել աշխատակազմին:
Երեւանի պետական համալսարանում արդեն մի քանի օր է լուրեր են պտտվում, որ աշխատանքից ազատվել կամ ազատվելու է նաեւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը: ԵՊՀ մամուլի խոսնակն ասաց, որ Գրիգորյանը շարունակում է աշխատել: Իսկ այդպիսի զարգացումների հնարավորությունը չեն մեկնաբանում ոչ խոսնակը, ոչ էլ պրոռեկտորը: Վերջինս նույնպես միայն ասաց, որ ինքն աշխատում է:
Պաշտոնից հեռացված պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը քառորդ դրույքով շարունակում է մնալ համալսարանի պրոֆեսոր, նաեւ գիտական խմբի եւ դրամաշնորհի ղեկավար է:
Մամուլում հրապարակում էր եղել, որ ռեկտոր Արամ Սիմոնյանը նրան պաշտոնից ազատել է քաղաքական դրդապատճառներով: Ասվում էր, որ նախկին պրոռեկտորը փակ ֆորմատով հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսացության ներկայացուցիչների հետ եւ խոստացել, որ համալսարանում ներքին աժիոտաժ կստեղծի, նաեւ նշել, որ հատուկ ընթացակարգով կաշխատի դասախոսական թեւի հետ, որպեսզի ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ դժգոհության ալիք բարձրացնեն:
Գեւորգ Էմին-Տերյանը փոխանցեց, որ պրոռեկտորի ազատման պատճառը մամուլում հրապարակվածը չէ ու նաեւ չեն հավատում, թե հրապարակումը ճիշտ է: Ավելի վաղ ԵՊՀ-ից միայն հայտնել էին, որ Գեւորգյանին աշխատանքից ազատելու մասին ռեկտորի հրամանի հիմքում նրա նկատմամբ անվստահությունն է:
Բայց Գեղամ Գեւորգյանն, ըստ էության, չհերքեց, որ իրեն պաշտոնից հեռացնելու պատճառը մեջբերված մեղադրանքներն են: Պատասխանելով մեր հարցին, թե ռեկտորն իրեն հայտնե՞լ է՝ ինչն է դարձել այդ անվստահության պատճառը, նախկին պրոռեկտորը նշեց. «Ասում է՝ այստեղից սա եմ լսել, այնտեղից նա եմ լսել»:
«Հանդիպումը լինում է առնվազն երկու հոգու միջեւ: Թող ասեն, էլի, ում հետ եմ հանդիպել, որովհետեւ կարծես թե շատ գաղտնի հանդիպում է եղել եւ հանդիպման մասնակիցները իրար չեն ճանաչում»,- նկատեց նա:
Գեղամ Գեւորգյանն առայժմ չի անդրադառնում իր հետագա անելիքներին, ասենք օրինակ հնարավո՞ր է դատական կարգով բողոքարկի ռեկտորի հրամանը կամ արդյոք պատրաստվո՞ւմ է առաջիկայում մասնակցել ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին՝ լինի դա արտահերթ, թե հերթական: Չբացառվող այդ հեռանկարի մասին խոսում են տարբեր շրջանակներում: Նաեւ հայտնի է, որ Արամ Սիմոնյանի հրաժարականի կամ նրան անվտահություն հայտնելու հարցը պարբերաբար դառնում է օրակարգային:
«Երբ որ քայլեր ձեռնարկեմ, անպայման հայտնի կդառնա: Նախապես հայտարարել ինչ-որ բանի մասին, որ դեռ չես արել, իմաստ չեմ տեսնում: Այս ամբողջը կառուցված է ենթադրությունների վրա: Չեմ ուզում նոր ենթադրություններ անել»,- ասաց Գեղամ Գեւորգյանը:
Բուհում մեկնարկած կադրային ու կառուցվածքային փոփոխությունները եւս նա չցանկացավ մեկնաբանել՝ հաշվի առնելով իր ներկայիս կարգավիճակը:
ստեղծվել է հանձնաժողով
ԵՊՀ ռեկտորի հրամանի համաձայն՝ ստեղծվել է ԵՊՀ-ում բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողով: Վերջինս այսօր անցկացրել է իր առաջին նիստը:
Հանձնաժողովի նախագահն Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանն է: Հանձնաժողովի կազմում են ներկայացուցիչներ ԵՊՀ գիտակրթական ստորաբաժանումներից եւ ուսանողական խորհրդից:
Ռեկտոր Արամ Սիմոնյանն ասել է, որ հանձնաժողովի աշխատանքներին չի միջամտելու, բայց պատրաստակամություն է հայտնել ինչ-ինչ հարցերի վերաբերյալ խորհրդատվության համար հանձնաժողովի նիստերին հրավիրվելու դեպքում ներկա գտնվել: Վահե Հովհաննիսյանը եւս շեշտել է, որ հանձնաժողովն ամբողջությամբ պետք է ինքնուրույն լինի:
«Մեզ միավորում են միայն համալսարանական շահերը: Հնարավոր է՝ փորձ կատարվի քաղաքականացնելու մեր հանձնաժողովի գործունեությունը, մենք պետք է զերծ մնանք: Մեզ միավորում է ավելի լավ համալսարան ունենալու նպատակը, իմիտացիոն գործընթացներին մենք չենք մասնակցելու»,- ասել է նա:
Հովհաննիսյանը նաեւ նախանշել է հանձնաժողովի գործունեության երեք հիմնական ուղիներ. «Առաջին փուլը ենթադրում է առկա խնդիրների գույքագրում: Այսինքն՝ այն թերությունները եւ խնդիրները, որոնք վերաբերում են կրթական, գիտական, ադմինիստրատիվ գործունեությանը կամ ֆինանսատնտեսական ոլորտին: Կառանձնացնենք նաեւ ուսանողներին առնչվող խնդիրները: Դրանք գույքագրելու ենք ոչ միայն ֆակուլտետներից, այլեւ այլ շահագրգիռ կառույցներից: Գրություններ կուղարկենք նրանց՝ սպասելով ԵՊՀ-ին առնչվող խնդիրների վերաբերյալ արձագանքներին»: Երկրորդ փուլում, ըստ նրա, մշակվելու են կոնկրետ ծրագրեր. «Գործողությունների այնպիսի պլան, որոնց իրականացումը մեզ համար ցանկալի արդյունք կապահովի: Երրորդ եւ ամենակարեւոր փուլը կադրային քաղաքականության մշակումն է լինելու: Ունենալու ենք հստակ չափանիշներ, որոնց բավարարման պարագայում կոնկրետ հնարավոր կլինի իրականացնել այդ ծրագիրը»:
Ազնողում դիեր են գտնվել. 80-ամյա Յուրիկը գյուղից չի հեռացել կամովին, 55-ամյա Սերժիկը նկուղում է մնացել պատահաբար
Արա Այվազյանը Դավիդ Զալկալիանիի հետ տարածաշրջանային անվտանգության, փոխկապակցվածության հարցերին է անդրադարձել(տեսանյութ)
9 մարզի 101 դպրոցում 18 առարկա չի դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով
Իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը
Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածում բուք է, Սարավանի լեռնանցքում՝ տեղ-տեղ մերկասառույց
Երկրաշարժ է գրանցվել Նախիջևանից 34 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Վայքում և Սյունիքում
7 մետր սահելուց հետո մեքենան հայտնվել է Արփա գետում
Մահացել է ամերիկացի լեգենդար հեռուստամեկնաբան Լարի Քինգը
Պատերազմից հետո Արցախում աշխատուժի պակաս է զգացվում
Օպերլիազորը հետախուզվողից 400 եվրո է հափշտակել. ՀՀ ոստիկանություն
Ֆրանսիայում աննախադեպ վիրահատություն է իրականացվել․ երկու ձեռքի փոխպատվաստումն արվել է հայ բժշկի գլխավորությամբ
Ես ինձ խաբված եմ զգում, մենք 20-30 տարի անզեն զինվորի ենք ոգեւորել մեր երգերով․ Համլետ Գեւորգյան
Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
Դավիթ Բաբայանը Զարեհ Սինանյանի հետ քննարկել է Արցախում սփյուռքի ներուժի ներգրավվածության հնարավորությունները
Արցախն ու Հայաստանը կունենան միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգ
Հայաստան է տեղափոխվել կողոպուտի մեղադրանքով հետախուզվող
Վահան Քերոբյանն Իրանում ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը
Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Օձունում
Արցախում փայտե բնակարաններ են կառուցվում. այս պահին կացարանի կարիք ունի 10.000 ընտանիք
Ջերմաստիճանը կբարձրանա 7-ից 10 աստիճանով
Հայաստանում COVID-19-ի համաճարակային իրավիճակը կայուն է
Լարսը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար
Տեղահանված արցախցիները Հայաստանում բոլոր բուժծառայություններից օգտվում են անվճար (տեսանյութ)
Արայիկ Հարությունյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը. «Արմենպրես»
Ճանաչենք մեր հերոսներին. խոցել են հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ, տանկեր
Մարտունիում և Ասկերանում կիրականացվի չպայթած և վտանգավոր ռազմամթերքի վնասազերծում
Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 131 արցախցի
Անցած մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար
Ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետն Արագածոտնում կհանդիպի քաղաքացիների հետ
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են. Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով մեքենաների համար
Հայաստանում այս տարվա հոկտեմբերին մարդահամար է անցկացվելու․ այն հետաձգվել էր մեկ տարով
Շահութահարկի նվազեցում, ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ. ՊԵԿ-ը բիզնեսի համար սպասված նորություններ է հրապարակել
Բաղրամյան պողոտայում մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հաստատվել է կորոնավիրուսի 198 նոր դեպք. առողջացել է 276, մահացել՝ 4 մարդ
Լարսը փակ է. ռուսական կողմում 760 բեռնատար է կուտակված
ՊԲ-ն հրապարակել է զոհված 72 զինծառայողի անուն
Լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք. Գագիկ Սուրենյան
Գյումրիում ավտոմեքենա է այրվել. 25-ամյա վարորդը մահացել է
Որոնողական աշխատանքների ընթացքում ևս 5 զինծառայողի աճյուն է գտնվել
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
© 2021 Հայկական ժամանակ