Բարձրացված վայնասունն ուղղորդված է, ես կարգելեի երաժշտությունն Օպերայի տարածքում. Լիլիթ Պիպոյան

Մայրաքաղաքի սրտում գտնվող Օպերային պետք է վերադարձնել իր նախնական մշակութային, կրթող եւ բարձր արվեստի կետին, այնտեղ չպիտի լինեն փչովի խաղալիքներ, Օպերայի կողքից հնչող այլ երաժշտություն չպիտի լինի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց երգչուհի Լիլիթ Պիպոյանը՝ անդրադառնալով Օպերային թատրոնի հարակից տարածքի առաջին գոտին սրճարաններից ազատելու գործընթացին: Երգչուհին համոզմունք հայտնեց, որ եթե նույնիսկ թողնվեն մի քանի սրճարաններ, ապա դրանք պետք է լինեն մաքսիմալ լուռ եւ ավելորդ չխանգարեն:

«Մեր բնակիչներն ուղղակի գերհոգնած են երաժշտական այդ համատարած աղմուկից: Ուր գնում ես երաժշտություն է հնչում, ընդ որում՝ բարձր, անհասկանալի, վատ. նման երաժշտությունը պետք է պակասի: Քաղաքի աղմուկը պիտի պակասի՝ խանութներից, փողոցներից, էլ չասեմ Օպերայի տարածքից: Այնտեղ չի կարող կողքից որեւէ այլ երաժշտություն հնչել, որովհետեւ Օպերան երաժշտության տաճար է՝ քաղաքի սրտում տեղադրված»,-ասում է նա:

Երգչուհու համոզմամբ՝ քաղաքաշինության մեջ էլ առաջնայինը պիտի գաղափարը իշխի. «Քանի որ գիտեմ Օպերայի շենքի կառուցման պատմությունը եւ գիտեմ, թե Ալեքսանդր Թամանյանն ինչ էր ծրագրում Օպերայի շուրջ, հստակ կարող եմ ասել, որ նա ցանկանում էր ստեղծել մի այնպիսի վայր, որի շուրջ նաեւ մշակութային կյանք պիտի զարգանար, այսինքն պիտի աջակցեր մշակույթին»:

Վերադառնալով մեր օրեր, Լիլիթ Պիպոյանը նկատեց, որ բնականաբար շատ է սիրում է Երեւանի զարկերակը, գիշերային կյանքը, սրճարանները եւ այլն. «Այդ ամենը շատ գրավիչ է ե՛ւ զբոսաշրջիկների ե՛ւ տեղացիների համար, լավ է, որ կան դրանք, բայց պետք է չափը պահել»:

Պիպոյանը պատմում է, որ տարիներ առաջ եղավ դժվար, անցումային մի ժամանակաշրջան, կենտրոնը ծանրաբեռնվեց սրճարաններով՝ կանաչ տարածքների հաշվին. «Մենք կորուստ կրեցինք, թե՛ քաղաքի խաղաղության, եւ թե՛ կանաչ տարածքների առումով: Գուցե այդ ժամանակաշրջանի համար դա արդարացված էր, բայց հիմա դա պետք է շտկվի: Երբ ես իջնում եմ կենտրոն, հասկանում եմ, որ պիտի ապակենտրոնացվի այս գերծանրաբեռնվածությունը, ապակենտրոնացվի նաեւ մշակութային կյանքը»:

Ըստ Լիլիթ Պիպոյանի՝ Երեւանի արվարձանները նույնպես պետք է զարգանան, ունենան իրենց մշակութային կյանքը, իրենց գիշերային եւ զվարճալիքային կյանքը. «Պետք չէ, որ ամբողջ քաղաքը գա կենտրոն, դա սխալ է, սկզբունքորեն սխալ, բոլոր հատվածները պետք է ունենան իրենց հետաքրքիր կյանքը, ընդ որում՝ տարբերվող կյանքը: Քաղաքը պիտի հավասարաչափ զարգանա, ես տեսնում եմ ծայրամասերի խեղճ վիճակը, չպիտի նման ձեւով մնա»:

Երգչուհին համոզված է, որ եթե սրճարանների սեփականատերերն էլ հետեւեն մայրաքաղաքի ապակենտրոնացմանը եւ կառուցեն քաղաքի տարբեր մասերում, իրենց եկամուտը նույնը կլինի: Սրճարանի տերերն էլ դժգոհելու առիթ չեն ունենա, որ իրենց բիզնեսն են վնասում: «Ինձ որ հնարավորություն տային, ես կարգելեի երաժշտությունը այդ տարածքում: Իսկ այն վայնասունը, որը բարձրացված է, կարծում եմ՝ ուղղորդված է»,-ասաց նա:

Ըստ Լիլիթ Պիպոյանի՝ առողջապահական տեսանկյունից եւս մեծ օգուտ կարող է լինել այդ համատարած աղմուկի վերացումը. «Ես այդ հարցը ուսումնասիրել եմ, առողջապահության նախարարությունը շատ մանրամասն մշակված սահմանափակումներ ունի, բայց, ցավոք սրտի, հետեւողական չէ դրանց իրականացմանը: Պետք է մոնիտորինգ անեն, հետեւեն: Մեր քաղաքը ձայնի իմաստով շատ անհանգիստ է ու շատ անառողջ»:

Տպել
3606 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել