Մենք աջակցում ենք իշխանությունների ջանքերին, որոնցով փորձ է արվում Արցախին հետ վերադարձնել բանակցային սեղան․Մարուքյան

Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը բավականին մտահոգիչ է։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը․

«Այն ոչ առաջին հայտարարությունն է մտահոգիչ, ոչ էլ, կարծում եմ, վերջինն է լինելու: Ամենամտահոգիչ ձեւակերպումը այն է, որ ասվում է՝ «Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի ապագա որոշակիացում իրավաբանորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով», սա, ըստ էության, հակասում է հայկական կողմի նախկինում պահված սկզբունքային մոտեցմանը, որ Արցախի հանրապետության քաղաքացիները 1991 թ․-ի դեկտեմբերի 10-ին հանրաքվեով ինքնորոշվել են եւ դա պարտադիր իրավաբանական ուժ ունի: Մեր կողմը միշտ սա պնդել է, որ դա տեղի ունեցած փաստ է, եւ հիմա կրկին պնդել, որ նման հանրաքվե պետք է անցկացնել, նշանակում է՝ հաշվի չառնել այն հանրաքվեն», - ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ իրենք նախընտրական փուլում հայտարարել են եւ հայտարարում են, որ աջակցում են իշխանությունների բոլոր այն ջանքերը, որ փորձ է արվում ԼՂՀ ներկայացուցիչներին ներգրավել եւ հետ վերադարձնել բանակցային սեղան։

Մարուքյանն ասաց, որ Փաշինյան-Ալիեւ առաջին հանդիպումից առաջ պետք է լիներ հայտարարություն, եւ սա այդ հայտարարությունն է․

«Հիմա, բնականաբար, տարբեր ուղղություններով կան մտահոգություններ, նաեւ ողջույնի խոսքեր, բայց մի բան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը ողջունել է այս հայտարարությունը այն հանգամանքի բերումով, որ ասվում է՝ ֆորմատի փոփոխության մասով չի կարող միակողմանի նախաձեռնություն եւ որոշում լինել»,-ասաց Մարուքյանը։

Տպել
1095 դիտում

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով 3.000-ից ավելի մահվան դեպք է արձանագրվել. Reuters

Ոսկեվանում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան գիշերն արդեն տեղափոխվել էր Երևանում. Գեւորգ Դերձյան

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մարտ ամսվա պարգեւավճարը կփոխանցվի համայնքային բուժաշխատողներին. քաղաքապետ

ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք քայլերի, որի պատասխանատվությունն Ադրբեջանն է կրելու. ՊՆ

Պարետը տեղաշարժի սահմանափակումների որոշումը լրացրել է Արցախի ընտրություններին վերաբերող կետով

14-ամյա երեխայի վիրավորվելու փաստն արձանագրվել է, և միջազգային կառույցներին կուղարկվի հատուկ նամակ․ ՄԻՊ

Արցախում մեկնարկել են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները

Մահացել է Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող 2 պացիենտի մոտ դրական դինամիկա կա. Թորոսյան

Իրաքի նոր վարչապետը կոչ է արել վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն 37 միլիարդ եվրո կտրամադրի կորոնավիրուսի համաճարակից տուժած իր անդամներին՝ վերականգնման համար

Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Շուշան Ստեփանյան

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին

Ասկերանում մեկնարկել է բժշկական դիմակների պատրաստման գործընթացը. 1500 դիմակ արդեն պատրաստ է

Գյումրեցիները Շիրակ գյուղից գողացած անասունը վաճառել են Արմավիրի մարզում

Ոսկեւանում վիրավորում ստացած երեխային տեղափոխում են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. Ալինա Նիկողոսյան

Շուրջ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից

Վրաստանում պարետային ժամ և կարանտին է սահմանվում երկրի ողջ տարածքում. 21:00-ից հետո դուրս գալ արգելվում է

Պարետը 6 ժամով 5 տնտեսվարողի գործունեությունն արգելելու որոշում է կայացրել