Ենթադրվում է, որ Ադրբեջանում զորավարժությունը կազմակերպվել է Փաշինյան-Ալիեւ հանդիպման համատեքստում․ Արծրուն Հովհաննիսյան

Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի՝ զորավարժությունները ենթակա են հայտարարման, եթե ընդգրկված է ամենաքիչը 9000 մարդ՝ ներառյալ աջակցող զորքերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից մարտի 11-15-ը անցկացվող զորավարժություններին։ Հովհաննիսյանը նշել է, որ զորավարժությունների վերաբերյալ ոչ մի ծանուցում չի եղել:

«Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի՝ զորավարժությունները ենթակա են հայտարարման, եթե ընդգրկված են`

1.ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը, կամ,

2.ամենաքիչը 250 մարտական տանկեր, կամ,

3.ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենաներ, կամ,

4.ամենաքիչը 250 ինքնագնաց եւ հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր եւ ռեակտիվ համազարկային միջոցներ (100 մմ եւ ավել):

Վիեննայի 2011թ. Փաստաթղթի արդիականացման վերաբերյալ քննարկումների ժամանակ երկրները համաձայնության են եկել հայտարարել այն զորավարժությունը, որը ոչ թե առաստաղներով է սահմանված, այլ համարվում է խոշորագույնը (առաստաղներն այստեղ չեն գործում), որովհետեւ ներկայումս խոշորագույն զորավարժություն իրականացնող երկրները հազվագյուտ են:

Միաժամանակ, համաձայն Վիեննայի 2011թ. փաստաթղթի VII մասի 66-րդ կետի պահանջների՝ եթե հաշվետու տարում նախապես հայտարարված զորավարժությունից բացի մասնակից երկիրը պլանավորել է իրականացնել ծավալներով ավելի մեծ զորավարժություն, ապա պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետներում եւ սահմանված կարգով այդ մասին ծանուցել մասնակից բոլոր երկրներին:

Տեղեկացնում եմ, որ ս.թ. մարտի 11-ից 15-ը ժամանակահատվածում ԱՀ զինված ուժերը նախատեսում են իրականացնել խոշորագույն զորավարժություն հետեւյալ կազմով.

1․ անձնակազմ` 10 000 մարդ,

2. մինչեւ 500 մարտական տանկեր եւ այլ զրահապատ տեխնիկա,

3. ամենաքիչը 300 միավոր տարբեր տրամաչափի ինքնագնաց եւ հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր, հրթիռներ եւ ռեակտիվ համազարկային միջոցներ,

4. բանակային ավիացիայի ավելի քան ավելի քան 20 միավոր մարտական ինթնաթիռներ եւ ուղղաթիռներ:

Զորավարժությունը կրելու է հարձակողական բնույթ: Զորավարժության խնդիրներն են.

– զորքերի նախապատրաստում հարձակողական գործողությունների,

– հարված պայմանական հակառակորդին մի քանի ուղղություններով, խախտելով իր պաշտպանական եւ մարտական դասավորվածությունը,

– հրթիռային եւ հրետանային հարվածներ հասցնել հակառակորդին, ոչնչացնելով նրա ռազմական եւ ռազմավարական նշանակության կարեւոր կառույցները,

– նոր տեսակի սպառազինության եւ տեխնիկայի փորձարկումներ:

Տեղեկացնում եմ, որ ԱՀ-ն ՎՓ-11-ի շրջանակներում տրվող տարեկան տեղեկատվությամբ վերոնշյալ զորավարժության վերաբերյալ չի ծանուցել մասնակից երկրներին եւ նման դեպքերում, համաձայն վերը նշված կետի, ԱՀ պարտավոր է այդ մասին ծանուցել հնարավորինս անհապաղ, սակայն ԵԱՀԿ տեղեկատվական ցանցով զորավարժության անցկացման մասին ԱՀ կողմից դեռեւս ծանուցում չի ստացվել:

Եզրակացություն.

Ենթադրվում է, որ այս զորավարժությունը կազմակերպվել է Փաշինյան-Ալիեւ հանդիպման համատեքստում եւ ճնշման փորձ է, ի պատասխան այն հայտարարությունների, որ ազատագրված տարածքներից Հայաստանը ոչ մի տարածք չի չզիջելու Ադրբեջանին»,- մասնավորապես գրել է Հովհաննիսյանը:

Տպել
2642 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին