Երևան
12 °C
Մի կաթիլ մեղրի պատմությունը դարձավ. անօգնական վիճակում գետում հայտնված մեքենան ով էլ տեսներ, մեր փոխարեն հաստատ այդպես կվարվեր, հնարավոր չէր թողնել փախչել: Այսպես մեկնաբանեցին մարտի 3-ին Լոռու մարզում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի ավտովթարից տուժածներին օգնություն ցուցաբերած Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներ՝ Էդիկը, Էդմոնն ու Տիգրանը:
Տղաները, գտնվելով վթարի վայրում, մինչեւ փրկարարների ժամանելը, ուղղել էին ավտոմեքենան, կանխել հրդեհի վտանգն ու տուժողներին ցույց տվել առաջին օգնություն: Ինչպես իրենք են ասում՝ մարդասիրական պարտքը կատարելուց հետո հանգիստ խղճով գնացել են իրենց տները՝ առանց որեւիցե մեկից շնորհակալության ակնկալիքի:
Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, լսելով 12, եւ 14-ամյա տղաների խիզախ արարքի մասին, ցանկություն էր հայտնել անպայման մոտիկից ծանոթանալ նրանց, եւ փոքրիկ նվերներ հանձնել: ԵՊԲՀ ռեկտորի հրավերով Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենն ու տղաների եռյակն այսօր Երեւանում էին, բժշկական համալսարանում: Արմեն Մուրադյանը նրանց նվիրեց մեկական սպիտակ խալաթ եւ ժամացույցներ:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արմեն Մուրադյանն ասաց, որ իր ընկեր՝ ծնունդով վանաձորցի Արեն Բաբլումյանից է տեղեկացել տղաների արաքի մասին:
«Տղաներին այսօր ողջագուրելուց բացի նաեւ պետք է ներշնչել, որ ուրիշի խնդրին, ցավին անտարբեր չլինելն ու վճռական լինելը կարեւորագույն քաղաքացիական պարտք է: Վճռական դրսեւորել այն գիտելիքները, որոնք ստացել են: Տղաներն այսօր ստացան իրենց առաջին խալաթները: Ուրախ եմ, որ ինձ բախտ վիճակվեց այս երեխաներին տեսնել, միգուցե տասնյակ տարիներ հետո նորից հանդիպենք եւ այսօրվա այս խորհրդավոր հանդիպումը իրենց համար եւս լինի հիշարժան»,-ասաց ԵՊԲՀ ռեկտորը:
Արմեն Մուրադյանը տղաներին կոչ արեց, որ եթե իսկապես ուզում են բժիշկ դառնալ, ապա պետք չէ սպասել որեւիցե փորձանքի, որ դրսեւորեն իրենց մարդասիրական մղումները. «Ես 15 տարեկանից եղել եմ հիվանդանոցներում, այնպես որ, իրենք էլ կարող են մտածել այդ ուղղությամբ եւ սկսել մեր ազգաբնակչությանն օգտակար լինել»:
Տղաները հայտնեցին, որ դեպքից հետո որոշել են անպայման բժիշկ դառնալ: Վստահեցրեցին, որ բոլորովին չեն վախեցել, միայն տեսել են՝ վթարից տուժածները երկուսն էլ շարժվում են, հանգիստացել են:
Տղաները պատմեցին, որ դժվար չի եղել առաջին օգնություն ցուցաբերելը, քանի որ Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցում գործում է հրշեջ փրկարարական ջոկատ։ Դպրոցի ռազմագիտության ուսուցիչ՝ փոխգնդապետ, արցախյան ազատամարտի մասնակից Արկադի Մարտիրոսյանն այդ ջոկատը ձևավորվել է 2008 թվականից: Դպրոցում ամեն տարի ուսուցողական նպատակով տագնապ է հայտարարվում եւ տարհանում է իրականացվում։ Ջոկատի անդամները պարբերաբար փոխվում են։ Ռազմագիտության դասերից բացի, ամիսը մեկ անգամ կազմակերպվում են արտակարգ իրավիճակներին ուղղված սեմինարներ, որոնց աշակերտները մասնակցում են բացառապես կամավորության սկզբունքով։
«Միասին գնում էինք խաղալու, սար բարձրանալիս դմբոց լսեցինք, Էդմոնն ասեց՝ եկեք իջնենեք ներքեւ, իջանք, տեսանք, որ մեքենա է ընկել գետը, վազեցինք մոտիկ: Էդմոնը զանգեց շտապ օգնություն: Տեսանք, որ ներսում երկու հոգի են: Մեքենան կողքի էր շրջվել, երկաթի կտոր գտանք, սկսեցինք կոտրել ապակին: Վարորդի ոտքերը խանգարում էին, չէինք կարողանում հանել, միակ ելքը մեքենան ուղղելն էր, որ նրան դռնով հանեինք: Երեքով շրջեցինք մեքենան եւ արդեն փրկարարներն էլ եկան: Ես ու էդմոնը վարորդին հանեցինք, ուշագնաց էր եղել, ուշքի գալուց հետո ասաց, որ մեջքի հատվածում ուժեղ ցավ ունի, մենք մեջքն անշարժացրեցինք: Դե իսկ հետո շտապ օգնության մեքենան եկավ եւ երկուսին էլ օգնություն ցույց տվեց»,-պատմեց 14-ամյա Էդիկը:
Հիշեցնենք, որ ԱԻՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ Լոռվա խճուղու թիվ 1 հասցեի մոտակայքում «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքնան (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից ընկել Տանձուտ գետը: Փրկարարները վարորդին և ուղևոր Ա. Թ.-ին (ծնված 1982 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Տեսանյութ՝
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանց
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT