Այդ նիստը ցույց տվեց, որ ԵՊՀ թիմը միասնական չէ. Արամ Սիմոնյանը դժգոհ է համալսարանականներից

Երեւանի պետական համալսարանում մարտի 4-ին տեղի է ունեցել ռեկտորատի ընդլայնված նիստ, որի ընթացքում ռեկտոր Արամ Սիմոնյանը նաեւ անդրադարձել է հոգաբարձուների խորհրդի ավելի վաղ կայացած նիստին՝ նշելով, թե այն ցույց տվեց, որ ԵՊՀ թիմը միասնական չէ: Նա դժգոհել է այդ նիստում համալսարանականների պասիվ կեցվածքից, խոսել ուսանողների իրավունքները հարգելու անհրաժեշտության մասին եւ այլն:

Հոգաբարձուների նիստի օրակարգում, հիշեցնենք, մեկ հարց էր՝ Արամ Սիմոնյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը: Այդ օրակարգը, սակայն, չէր հաստատվել, եւ նիստը համարվել էր չկայացած: «Ես հասկանում եմ՝ այն թիմը, որն այս տարիներին ղեկավարում էր համալսարանը, այսօր միատարր չէ, եւ դա չի կարող մտահոգություն չառաջացնել: Ես ուզում եմ առանձնակի նշել այն հանգամանքը, որ շատ մարդիկ՝ համալսարանականին ոչ հարիր կեցվածքով, փորձում են, այնուամենայնիվ, պղտոր ջրում ձուկ որսալ, որը պատիվ չի բերում ո՛չ իրենց, ո՛չ մեզ եւ ո՛չ էլ համալսարանին»,- ռեկտորատի նիստում ասել է Արամ Սիմոնյանը:

Նշելով, որ համալսարանում կան շատ խնդիրներ եւ դիմելով ռեկտորատի անդամներին՝ ԵՊՀ ռեկտորն առաջարկել է բոլոր ստորաբաժանումներում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում քննարկել ստեղծված իրավիճակը, գնահատական տալ տեղի ունեցած իրադարձություններին. «Եթե պետք է քննադատել համալսարանի ղեկավարությանը, քննադատեք, մատնացույց արեք սխալները եւ ներկայացրեք կոնկրետ առաջարկություններ, թե ինչպես կարելի է լավացնել համալսարանի գործունեությունը: Այդ փոփոխությունները ցույց կտան, որ անկախ նրանից, թե ովքեր են համալսարանի ղեկավարության կազմում, ԵՊՀ-ն ունի ներուժ, կամք եւ հնարավորություն՝ իր գիտակրթական գործունեությունը, առօրյան ավելի լավը դարձնելու համար»:

ԵՊՀ ռեկտորատի ընդլայնված նիստում հնչեցրած մի շարք հայտարարությունների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Արամ Սիմոնյանից: Նա հրաժարվեց: Ավելի ուշ պատասխանեց մեր գրավոր հարցերին, որը ներկայացնում ենք ստորեւ:

- Պարոն Սիմոնյան, ԵՊՀ ռեկտորատի ընդլայնված նիստում, անդրադառնալով հոգաբարձուների խորհրդի ավելի վաղ կայացած նիստին, դժգոհել եք, որ ԵՊՀ թիմը միասնական չէ: Դա նշանակո՞ւմ է, որ համալսարանում բոլորից կամ, առնվազն, հոգաբարձուների խորհրդում բուհը ներկայացնող բոլոր անդամներից պահանջում եք, որ նրանք պաշտպանեն Ձեզ եւ չհամարեն, որ ռեկտորի փոփոխության կարիք գուցե իսկապես կա:

- Իմ դժգոհությունը վերաբերում է նրան, որ այդ մարդիկ ոչ կողմ էին, ոչ դեմ։

- Նույն նիստում նկատել եք, որ համալսարանում կան շատ խնդիրներ, որոնք ունեն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ եւ որ այդ խնդիրները հարուցում են ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի դժգոհությունը: Հատկապես ինչի՞ց են դժգոհությունները:  

- Տարբեր դժգոհություններ կան։ Օրինակ՝ ուսանողները դժգոհում են քննություններին ու հատկապես միջանկյալ քննություններին հատկացվող ժամանակահատվածից, որոշ առարկաների դասախոսությունների մակարդակից, հայերեն գրականության պակասից, ինչն օբյեկտիվ է։ Պրոֆեսորադասախոսական կազմը դժգոհում է աշխատավարձի ցածր եւ ծանրաբեռնվածության շատ լինելուց, թեեւ ԵՊՀ-ում Հայաստանի մյուս բուհերի համեմատությամբ ծանրաբեռնվածությունն ավելի քիչ է։

- Հայտարարել եք, որ համալսարանում նախատեսվում են բարեփոխումներ, կադրային ու կառուցվածքային փոփոխություններ: Հնարավո՞ր է՝ որոշեք բուհից հեռացնել այն մարդկանց, որոնք դուրս են Ձեր նշած թիմային միասնականության շրջանակից:

- Կադրային եւ կառուցվածքային փոփոխությունները կապ չունեն թիմային միասնականության հետ։ Դրանց միակ նպատակը ԵՊՀ գործունեությունն ավելի նպատակային եւ արդյունավետ դարձնելն է։

- Պարոն Սիմոնյան, ռեկտորատի նիտում նաեւ խոսել եք ուսանողի ու նրա կարիքների նկատմամբ կոպիտ վերաբերմունքի, հարցի լուծումը ֆակուլտետներում եւ ստորաբաժանումներում միմյանց փոխանցելու Ձեր գնահատմամբ արատավոր պրակտիկայի մասին: Ընդգծել եք, որ ուսանողը ծառա չէ, այլ իր վճարի դիմաց ծառայություն ստացող քաղաքացի՝ նկատելով, որ կան դեկանատներ ու բաժիններ, որոնց աշխատակիցներն անցել են բոլոր սահմանները: Ինչո՞ւ միայն հիմա եք որոշել այդ ամենի դեմ միջոցներ ձեռնարկել: Խնդիրը նո՞ր է:

- Բազմիցս խոսել ենք վարվեցողության կանոնների եւ միջանձնային կոպիտ վերաբերմունքի խնդրի մասին, որը շարունակում է այժմեական մնալ։ Ցավոք, մեզ չի հաջողվել համոզել հատկապես բուհի միջին օղակին ավելի բարեհամբույր ու քաղաքակիրթ դառնալ։

Հ.Գ. ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմինը հանդիսացող հոգաբարձուների խորհրդից տեղեկացանք, որ ռեկտորի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը քննարկելու համար նոր նիստ հրավիրելու հարց առայժմ չի քննարկվում:

Տպել
2169 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը