Աննա Ասատրյանն ինքնաբացարկ է հայտնել. ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն նա չի դառնա

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում վաղը՝ մարտի 6-ին, տեղի է ունենալու արվեստի ինստիտուտի տնօրենի ընտրության վերջին փուլը:

Փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, որը ժամանակին գիտական հոդված էր նվիրել Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեությանը, այլեւս չի հավակնում տնօրենի պաշտոնին: Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ղեկավար Յուրի Սուվարյանը մանրամասնեց, որ Ասատրյանի թեկնածությունն ավելի վաղ առաջադրել էր ինստիտուտի գիտական անձնակազմի ժողովը: ԳԱԱ թղթակից-անդամ Հենրիկ Հովհաննիսյանն առաջադրել էր Մհեր Նավոյանի թեկնածությունը, իսկ բաժանմունքի բյուրոն՝ գործող տնօրեն Արարատ Աղասյանինը:

Հետո երեք թեկնածությունները նորից ուղարկվել են ինստիտուտի ժողովում քննարկման, քանի որ, ինչպես նշեց Յուրի Սուվարյանը, ընտրված տնօրենի հետ հիմնական աշխատողներն այնտեղ են: Երեք թեկնածուներից երկուսն այս ընթացքում ինքնաբացարկ են հայտնել, եւ մնացել է միայն Արարատ Աղասյանի թեկնածությունը: Սուվարյանը նկատեց, որ տարիքի բերումով նա կարող է պաշտոնավարել միայն երկու տարի, բայց նպատահարմար է համարվել, որ նախատեսվող բարեփոխումներն իրականացնի առավել փորձառու մեկը:

Արվեստի ինստիտուտի գործող տնօրենի թեկնածությունը երաշխավորվել է նաեւ բաժանմունքի բյուրոյում: Վերջնական որոշումը կկայացվի ԳԱԱ նախագահության նիստում՝ փակ գաղտնի քվեարկությամբ (նախորդ փուլերում նույնպես քվեարկությունը փակ-գաղտնի է եղել):

ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի մրցույթին ավելի վաղ անդրադարձել էր Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Երբ խոսում ենք գիտական ինստիտուտների արդյունավետության մասին, գիտնական իմ որոշ գործընկերներ նեղսրտում են, ինչը որոշ դեպքերում հասկանալի է։ Բայց արի ու տես, որ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի կոլեկտիվը տնօրենի պաշտոնում առաջարկել է Աննա Ասատրյանի թեկնածությունը։ Հիմա հարց՝ արդյոք հարգարժան գիտնականները գիտակա՞ն են համարում «Մայրաքաղաքի երաժշտական կյանքի առաջընթացի հարցերը՝ Երեւանի քաղաքապետի ամենօրյա հոգատարության առարկա» վերնագրված հոդվածը, որը գովերգում է Տարոն Մարգարյանի մշակութային գործունեությունը՝ արվեստի հաստատությունների տարածքներն ասֆալտապատելը եւ նստարաններ տեղադրելը, ու արդյոք նորմալ է այսքանից հետո սույն հոդվածի հեղինակին առաջարկել որպես տնօրենի թեկնածու»։

Նախարարը նաեւ արձանագրել էր. «ԳԱԱ նախագահությունը հիմա շատ լուրջ ընտրության առաջ է։ Ակադեմիան հստակ երկընտրանքի առաջ է՝ հաստատել Աննա Ասատրյանի թեկնածությունը եւ ցույց տալ, որ գիտական այդ կենտրոնում ոչինչ էլ չի փոխվել, գավառականությունը գիտության մեջ լուրջ արմատներ է գցել ու համակարգը փոխվելու միտում չունի, կամ մերժել ու հստակ ուղերձ հղել, որ երկխոսությունը եւ գործընկերային հարաբերությունները կարող են շարունակվել։ Որպես ոլորտում քաղաքականություն իրականացնող գերատեսչության պատասխանատու պարտավոր եմ ահազանգել այս անընդունելի երեւույթների մասին՝ ամենայն հարգանքով վերաբերվելով ինձ համար ամենահարազատ ակադեմիական ազատություններին։ Սա հստակ գիտական խնդիր է, որին առերեսվում ենք, ու պետք է լուծում գտնենք։ Այսքանը․․․»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3316 դիտում

ԱՄՆ-ն հարվածել է Իրանին. ի պատասխան՝ Թեհրանը հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի օբյեկտների վրա

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը

Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծաններն առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքով

6-8 ամսում ՀԷՑ-ի՝ մոտ 400 մլն դոլար ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ մարվել է 50 մլն-ը. Պետրոսյան

Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ժամը 15:15-ին աշխարհի բնակչության մոտ 99%-ը ականատես կլինի եզակի աստղագիտական երևույթի

Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածքը. Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել է

Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի. տեղումները կդադարեն, կտաքանա 6-8 աստիճանով. Սուրենյան

Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն

Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանց

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդերլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով՝ ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է