Փլուզում Գյումրու կենտրոնում. բնակիչները կվտարվեն զբաղեցրած տարածքից (լուսանկարներ)

Գյումրիում հերթական անգամ ինքնափլուզվել է Գարեգին Նժդեհ 7 հանրակացարանային շենքը, որտեղ մշտական բնակություն ունեն 2 տատիկներ՝ Գայանե Տորոյանն ու Կլարա Պետրոսյանը: Նրանք այս հանրակացարանում են 16 տարեկանից: Որպես Տեքստիլ կոմբինատի աշխատակիցներ Փամբակի մանկատնից եկել, աշխատել եւ մնացել են մինչ օրս: «Ժամը 8-ի կողմերն էր, (նկատի ունի երեկոյան 20:00-ն), ձեներ լսվավ, վազինք դուրս, տեսանք, որ արմատուրները կհանեին, ասինք՝ չի կարելի, մի արեք, չի կարելի, էն էլ լսողն ով էր, ես չիդեմ ով էին, տղեք էին էլի: Քաշին արմատուրան ու սաղ փլվավ, եկավ վար, գլխիս էլ քարով զարկեց, ու ընձի հայհոյեց: Որ փլվավ, իրանք էլ փախան»,-պատմեց  Գայանե Տորոյանը: 

Այս հանրակացարանը պարբերաբար ինքնափլուզվում է, Գյումրու քաղաքապետարանն էլ ամեն փլուզման հետ մի քանի ընտանիքի բնակության այլ վայր է տեղափոխել: Շենքում միայն 3 տատիկներ են մնացել, երկուսն անօթեւաններ են, մեկը՝ ոչ: Երեքն էլ համառում, փլվող շենքից դուրս չեն գալիս:

Գյումրու քաղաքապետարանի պատասխանատու Վաղարշակ Մխիթարյանն ասում է՝ տատիկներին բազմաթիվ առաջարկներ են արել, ոչ մի բնակարանի հետ չեն համաձայնվել նրանք: Վերջիններս էլ պնդում են, որ Գյումրու քաղաքապետարանը միայն մեկ անգամ է իրենց բնակարան առաջարկել Մուշ թաղամասում, գնացել, տեսել են՝ ապահով չէ, չեն տեղափոխվել: Իսկ առաջարկվող հանրակացարանների մասին խոսել ընդհանրապես չեն ուզում:

«Հերիք էղավ էլի, զզվցրիք, թողիք: Քաղաքապետարանն էլ մեռնի, Բալասանյանն էլ, դուք էլ հետը: Մենակ մեզի Նիկոլն է պետք, ուրիշ ոչ մեկը: Թե բդի բլի մնանք, թող տակն էլ մնանք, ուրեմն 3 հոգու չենք կարող տուն տան, հա՞, ամոթ է, ամոթ: Որ լավ տեղ տա, չենք էրտա, ուրտե՞ղ են տվել, խաբար չենք: Ուրտե՞ղ: Ընչի՞ են «օբշի ժիտել» ցույց տալիս, մենք կվառտիռա ենք կորցրել: Տարել են էն ոջլոտ Կոշտոյանի վըրի հանրակացարանը, կսեն՝ ահան ձեզի տուն: Յա՜, մենք էլ հավ ենք էլի: Է, դոմիկ, դոմիկ, կմնամ իմ էս շենքի մեջը էլի»,-բարկացած արձագանքեց 78-ամյա Գայանեն:

Կլարա տատիկն էլ պատմեց, որ նախորդ տարվա դեկտեմբերին գնացել, սոցիալական բնակարաններում իրենց տները տեսել, ուրախացել, համաձայնվել էին տեղափոխվել, քանի որ խոստում էր եղել, որ երկու ընկերուհիներին նույն շենքում էին բնակարանները հատկացվելու: «Է, բայց չտվեցին էդ տները: Ըսին, թե դոմիկների ապրողների հմար են սարքել: Հետո, երբ որ երրորդը սարքեն, մեզի տուն կուտան: Հմի ընչի են ելել, խառնվել ըսպես, չեմ հասկնա: Հենց քարըմ կընգնի, գուկան, իրանցեն դուրս կխոսան: Իրիկունն էլ կսեն՝ ելեք, մենք ձեզի փող կուտանք, գնացեք վարձով ապրեք»:Տատիկները տարիներ շարունակ պահանջում էին, որ իրենց քաղաքապետարանը բնակարան հատկացներ քաղաքի կենտրոնում, նույն վայրում, որպեսզի իրար մոտ լինեին, ու կարողանային ապրել այնպես, ինչպես սովոր են: Այսինքն, իրար կողք-կողքի ու անբաժան: Տունն էլ կենտրոնում լիներ, որ կարողանային իրենց ծանոթ խանութներից օգտվել: Առաջարկված բոլոր տարբերակներից հրաժարվելուց հետո, վերջին հնարավորությունը սոցիալական բնակարաններն էին, դրանք էլ չեն հատկացվել: Հիմա արդեն հայտնվել են տարածքից վտարվելու վտանգի առաջ:

Շենքի սեփականատեր Ենոք Սարգսյանին Գյումրու քաղաքապետարանը դեռ 2017-ից պարտավորեցրել է քանդել վթարավտանգ եւ ամեն պահի ինքնափլուզվող շինությունը: Վերջինս, սակայն, տատիկների համառության պատճառով իր իրավունքն իրացնել չի կարող:Սեփականատերը հարցը դատական ատյանում է վիճարկել: ՇՄ առաջին ատյանի դատարանը վտարման որոշում է կայացրել, որը տատիկները բողոքարկել են վերաքննիչ դատարանում: Վերաքննիչն այս տարվա հունվարի 31-ին վճռել է ուժի մեջ թողնել ՇՄ առաջին ատյանի դատարանի վտարման վճիռը: Կլարա տատիկը ՀԺ-ի հետ զրույցում տեղյակ պահեց, որ իրենք այս վճիռն էլ են բողոքարկել արդեն վճռաբեկ դատարանում:

«Պստիկ են, որ մեզի վտարեն, իրանք իրավունք չունին, թող մեզի տեղ տան, նոր վտարեն, ինչի՞ հմար պիտի վտարեն, ինչի՞ համար: Մարդիկ 10-ը տարի ապրում են իրանց կվառտիտաների մեջը, սեփական ա կոչվում, 50 տարի ապրել ենք, ես եմ քարը քարին դրել, էսիկ իմ սեփականությունն է ու վերջ: Մենք Թուրքիա ենք գնում, վերջ»:

Տատիկներն ակնկալում են, որ իրենց թույլ են տալու մնալ եւ բնակվել ինքնափլուզվող հանրակացարանում, շենքի սեփականատերը, սակայն, ուզում է խնդիրն արագ կարգավորել, քանդել Գյումրու կենտրոնական փողոցում գտնվող  իրեն պատկանող շինությունը, որը լուրջ վտանգ է անցորդների, տարածքի եւ առաջին հերթին հենց ներսի բնակիչների համար:

Կողմերից ոչ մեկը զիջման չի գնում, տատիկները պահանջում են նորմալ բնակարաններ, եթե ոչ քաղաքի կենտրոնում, ուրեմն սոցիալական թաղամասում, որտեղ, սակայն, արդեն չկան ազատ տներ, սեփականատերն էլ պնդում է, որ պետք է քանդի հանրակացարանը:  

Թե ու՞ր են գնալու տատիկները, ոչ մեկը չգիտի: Քաղաքապետարանը պատասխանատու չէ այլեւս ոչ բնակիչների անվտանգության, ոչ էլ բնակապահովման համար: Տուն գտնելու պարտավորությունը սեփականատիրոջն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3189 դիտում

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները