Ես ասել եմ՝ ես թույլ չեմ տա, որ մենք վտանգենք մեր բնությունը․ Տավուշի մարզպետը՝ հանքարդյունաբերության մասին

Նոր հա՞նք․ նախատեսվում է Տավուշի մարզի Վազաշեն գյուղում ոսկի, արծաթ, պղինձ, ցինկ եւ կապար որոնել

«ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացրել Տավուշի մարզի Վազաշեն գյուղի Կարմիր քար, ժանգոտ ձոր եւ Ադուլյարային մետասոմատիտների տեղամասերում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նախագիծ: Ընկերությունը նախատեսում է Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերեւակման տեղամասերում ոսկի, արծաթ, պղինձ, ցինկ եւ կապար որոնել ու հաշվարկել դրանց պաշարները: Նախատեսվում է նաեւ ռադիոակտիվ տարրերի զանգվածային որոնում:

Ըստ հայտի` ուսումնասիրության տարածքը թփուտապատ է, սակայն մակերեսային երկրաբանահետախուզական փորվածքները փորվելու են անտառազուրկ տարածքներում: Նախագծի համաձայն՝ տեղանքում բնության եւ մշակութային հուշարձաններ ու հատուկ պահպանվող տարածքներ չկան: Սակայն նույն նախագծում նաեւ նշված է, որ Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերեւակման շրջանում տիրապետող են հաճարենու, կաղնու, բոխու լայնասաղարթ անտառները:

Հայտում նշված է, որ բացառվում է ծառերի, թփերի հատումը, ջրերի աղտոտումը: Պաշարների հաստատվելու դեպքում հանքաքարի արդյունահանումն իրականացնելու են ստորգետնյա եղանակով` բացառելով ծառահատումները:

«ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականի դեկտեմբերին՝  Կանադայի քաղաքացի Վահագն Գայայանի կողմից։ 2018 թ-ին այս ընկերությունը հանրային քննարկումներ է անցկացրել Վազաշենում եւ ստացել համայնքի նախնական համաձայնությունը: Փաստորեն, ըստ էության, հանքը մասնավոր է լինելու՝ պատկանելու է ոչ թե պետությանը կամ համայնքին, այլ ինչ-որ ընկերության:

#Տավուշն_առանց_հանքի․ ֆլեշմոբ սոցիալական ցանցերում

Վազաշենում ոսկի եւ այլ մետաղներ որոնելու եւ դրանց պաշարները հաշվարկելու, հանքարդյունաբերություն ծավալելու միտումների առիթով ֆեյսբուքյան օգտատերերն ու բնապահպանները ֆլեշմոբ են սկսել՝ #Ես_Բնության_ՀետԵմ#Տավուշն_առանց_հանքի գրություններով։ Օգտատերերը տարածում են Տավուշի մարզի բնաշխարհի լուսանկարներն ու մարդկանց իրազեկում հանքարդյունաբերության վնասների մասին։

Լուսանկարներ Տավուշի բնությունից

Մետաղական հանքերի անդառնալի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Մետաղական հանքերն անդառնալի վնաս են հասցնում բնական միջավայրին, այդպիսով՝ նաեւ մարդկանց ու կենդանական աշխարհին: Հանքի շահագործման պատճառով տարածքի տասնյակ կիլոմետրերով հողն ու ջուրը աղտոտվում են այնպես, որ հարյուրավոր տարիներ հնարավոր չի լինում վերականգնել դրանք։ Մետաղական հանքի շահագործման դադարեցումից հետո այդ տարածքում ապրելն անգամ վնաս է կյանքին։ Այդ տարածքում կտրուկ աճում են քաղցկեղային հիվանդությունները։

Հանքի տարածքում անհնար է զբաղվել գյուղատնտեսությամբ՝ հող մշակել, անասնաբուծությամբ զբաղվել։ Հանքի բացվելու պարագայում ուղղակիորեն անհնար կլինի մշակել էկոլոգիապես մաքուր միրգ ու բանջարեղեն։

Թեղուտի հանքը

Հանքարդյունաբերությունը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում մետաղների արդյունաբերությունը նոր պատմություն չունի, այն սկսվել է դեռեւս 1800-ականներից։ Եւ չնայած սրան՝ Հայաստանում հանքարդյունաբերությունը տնտեսության գերակա ոլորտ չէ։ Մեր երկրում արդյունահանվող հիմնական մետաղները պղինձն ու ոսկին են։ Այս պահին Հայաստանում գործում են մի քանի հանքեր։

Ըստ Համաշխարհային բանկի հանձնարարությամբ 2015-2016 թվականներին կազմված զեկույցի՝ Հայաստանում երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունների թիվը փոքր է՝ համեմատած հանածոների հնարավոր պաշարների հետ: Ավելին՝ երկրաբանական ուսումնասիրության թույլտվություններից ոչ մեկը չի պատկանում հայտնի միջազգային հանքարդյունահանող ընկերության, եւ թվում է, թե Հայաստանում հետախուզական աշխատանքներում ներդրումներ կատարելու շահագրգռությունը ցածր է միջազգային շուկայում:

Ի դեպ՝ Հայաստանը մինչ օրս չունի երկրաբանական հետազոտություններ իրականացնող պետական կազմակերպություն։

Շարունակելով վերոգրյալը՝ գաղտնիք չէ, որ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում ներգրավված են եղել նախկին կոռուպցիոն համակարգի կարկառուն ներկայացուցիչներ։

Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը, բնապահպանության մեկ այլ նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը, որն այժմ հետախուզման մեջ է հանքերի թույլտվությունների համար կաշառք ստանալու գործով, Արմեն Մովսիսյանը, Երվանդ Զախարյանը ստորագրել են Ամուլսարում հանքարդյունաբերություն ծավալելու փաստաթղթերի տակ։ Եւ ինչպես պնդում են բնապահպանները՝ շատ հաճախ հանքարդյունաբերություն ծավալելուց առաջ պատշաճ փորձաքննություն չի կատարվել եւ առկա ռիսկները չեն հաշվվել։ Բնապահպանները մեկ անգամ չէ, որ բարձրացրել են այս հարցը, ընդհուպ՝ բողոքի ակցիաներ են արել։

Այս պահին տեղացիներն ու բնապահպանները հերթապահություն են իրականացնում Ամուլսարի հանքի տարածքում՝ պահանջելով դադարեցնել հանքի հետագա շահագործումը:

Հայաստանի նախկին կառավարությունը հանքարդյունաբերություն ծավալելու թույլտվությանը զուգընթաց հանրությանը հավատացնում էր, որ արդյունաբերության այս ճյուղը տնտեսության զարգացման վրա լուրջ ազդեցություն ունի։ Այնինչ՝ երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Թեղուտի հանքի շահագործման դադարեցման պայմաններում Հայաստանի տնտեսությունը ոչ միայն անկում չի ապրել, այլ նաեւ որոշակի աճ է գրանցել։

Փետրվարի 27-ին Վազաշենում հանրային քննարկում է նախատեսված։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին որեւէ լուրջ գործողություն չկա, իրենք ուսումնասիրում են առկա փաստաթղթերը, կհանդիպեն ընկերության ներկայացուցիչներին, ապա քննարկումից հետո հանդես կգան հայտարարությամբ։ Մեր դիտարկմանը, որ փակ քննարկման ժամանակ մարզպետ Չոբանյանն ասել է, որ Տավուշում չի կարող մետաղական հանք լինել, մարզպետը նկատեց․

«Ես ասել եմ, որ ես թույլ չեմ տա, որ մենք վտանգենք մեր բնությունը»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
63154 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին