Տարոն Մարգարյանի «Խութ» հիմնադրամի «գործերը լավ չեն». հիմնադրամի հասցեում այժմ ՀՀԿ գրասենյակ է 

Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից 2005-ին հիմնադրված «Խութ» բարեգործական հիմնադրամը azdarar.am կայքում հրապարակել է իր 2018 թ գործունեության հաշվետվությունը: /Տարեկան հաշվետվություն հրապարակելը «Հիմնադրամների մասին» օրենքի պահանջն է/:

Դատելով այդ հաշվետվությունից՝ հիմնադրամի համար նախորդ տարին ֆինանսական առումով այնքան էլ բարեբեր չի եղել, քանի որ նկատելի նվազել են ոչ միայն նվիրատվությունները, այլ նվիրատուների ցանկն է նոսրացել: Գուցե պատճառն այն է, որ Մարգարյանը, որը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, անցյալ տարվա հուլիսին հրաժարական տվեց քաղաքապետի պաշտոնից:

Նշենք, որ այդ հիմնադրամին, սկսած 2011-ից, իրավաբանական, ֆիզիկական անձանց կողմից ամեն տարի միլիոնավոր դրամներ են նվիրաբերվել: Դատելով հիմնադրամի նախորդ տարիների գործունեության հաշվետվություններից, այն նույնպես, ինչպես եւ «Երեւան» հիմնադրամը, դրամական մեծ միջոցներ է տնօրինել, իսկ խոշոր ֆինանսավորողների մեջ եղել է Երեւանի քաղաքապետարանը: Տարոն Մարգարյանի քաղաքապետ դառնալուց՝ 2011-ից սկսած, քաղաքապետարանը «Խութ»-ին ամեն տարի փոխանցել է տասնյակ միլիոնավոր դրամներ, որոնք ծառայեցվել են տարբեր սոցիալական, մշակութային, կրթական ծրագիր-միջոցառումների իրականացմանը: Թե ինչ միջոցառումներ են եղել դրանք, ովքեր եւ քանիսն են եղել դրանց շահառուները՝ չի հստակեցվում հաշվետվություններում: Նկատենք, որ Երեւանի քաղաքապետարանից «Խութին» փոխանցված ամենախոշոր գումարը Մարգարյանի պաշտոնավարման օրոք գերազանցել է 63 մլն դրամը: Մասնավորապես 2011-ին Երեւանի քաղաքապետարանից «Խութը» ստացել է 11 մլն 800 հազար դրամ, 2012-ին՝ 33 մլն 500 հազար, 2013-ին՝ 39 միլիոն 500 հազար, 2014-ին՝ 38 մլն, 2015-ին ՝ 57 մլն 700 հազար, 2016-ին՝ 63 մլն 248 հազար 900 դրամ: Իսկ 2017-ին կտրուկ նվազել է քաղաքապետարանից հատկացված նվիրատվությունը՝ կազմելով 30 մլն 572 հազար դրամ: Այսինքն, միայն քաղաքապետարանից անցյալ 6 տարիների ընթացքում նախկին քաղաքապետի հիմնադրամը մոտ 275 միլիոն դրամ՝ մոտ կես միլիոն դոլար է ստացել: Իսկ ահա նախորդ տարի՝ 2018-ին, քաղաքապետարանից ոչ մի փոխանցում՝ նվիրատվության տեսքով, չի եղել: Նվիրատուների ցանկում են Ավան վարչական շրջանը, որի ղեկավարը Մարգարյանի սանիկ Մանվել Ջավադյանն էր, փոխանցել է 11 միլիոն 666 հազար դրամ, ֆիզիկական անձինք էլ փոխանցել են 55 միլիոն 351 հազար 318 դրամ: Այդ գումարից Ավան վարչական շրջանում բնակվող Արցախյան պատերազմում զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքի անդամներին եւ հայրենական պատերազմի վետերաններին  հատկացվել է 1 մլն 540 հազար դրամ, սոցիալապես անապահով ընտանիքներին տրվել է 14 մլն 545 հազար դրամ, ԵԿՄ Ավանի տարածքային բաժանմունքին, որը հիմնադրամի մշտական շահառուն է, տարբեր միջոցառումներ իրականացնելու համար 375 հազար դրամ, 838 հազար դրամ էլ հատկացվել է մշակույթի, կրթության եւ սպորտի աջակցմանը: Կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված գումարը նախորդ տարի կազմել է 32 մլն 594 հազար 134 դրամ: Համեմատության համար նշենք, որ օրինակ, 2017-ին կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը կազմել են 128 մլն 659 հազար 138 դրամ: Ուշագավ է, որ նախորդ տարիներին հիմնադրամի նվիրատուների ցանկում են եղել տարբեր կազմակերպություններ, ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից ստացված նվիրատվությունները նույնպես միլիոններով են հաշվվում, հիմնադրամն ունեցել է նաեւ բանկային տոկոս: Նվիրատուների շարքում են, օրինակ,  «Վորլդ Վիժն Ինթերնեշնըլ» միջազգային կազմակերպությունը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության մասնաճյուղը: 2011-ին, օրինակ, իրավաբանական անձանցից ստացված նվիրատվությունները կազմել են 23 մլն 44 հազար դրամ,  2012-ին ֆիզիկական անձանց կողմից ստացված նվիրատվությունները կազմել են 48 մլն 458 հազար դրամ, իրավաբանական անձանց կողմից՝ 41 մլն 794 հազար դրամ: 2013-ին ֆիզիկական անձանց նվիրատվությունները կազմել են 35 միլիոն 250 հազար դրամ, իրավաբանական անձինք փոխանցել են 1 մլն 902 հազար դրամ, Հիմնադրամի բանկային տոկոսն այդ տարի կազմել է 15 մլն 598 հազար 595 դրամ: 2014-ին, իրավաբանական անձանց կողմից 28 միլիոն 332 հազար դրամ է փոխանցվել, ֆիզիկական անձանց կողմից՝ 5 միլիոն 270 հազար, բանկային տոկոսը կազմել է 18 միլիոն 454 հազար 56 դրամ: Մենք փորձեցինք հիմնադրամից որոշ մանրամասներ ճշտել նախորդ տարի իրականացված ծրագրերի մասին, սակայն հիմնարդամի բջջային հեռախոսահամարն անջատված է, իսկ հիմնադրամի քաղաքային համարին մեզ պատասխանած անձը հայտնեց, որ «Խութը» արդեն մի քանի ամիս է՝ իր նախկին հասցեից՝ Ավան,  Բրյուսով 3/2, տեղափոխվել է մեկ այլ հասցե՝ Ավանի Նարեկացի փողոցի նորակառույց շենքերից մեկը: Նախկին հասցեում այժմ ՀՀԿ գրասենյակն է: «Սփյուռ» տեղեկատուից մեզ հայտնեցին, որ հիմնադրամը չի գործում եւ այդ կազմակերպության մասին տվյալների վերջին թարմացումը եղել է անցյալ տարի դեկտեմբերին: Պետռեգիստրում, սակայն, հիմնադրամի լուծարման կամ դրա գործունեության դադարեցման մասին նշում չկա: 

Նշենք, որ «Խութի» աշխատակիցներից շատերը, ի թիվս Մարգարյանի այլ ենթակաների, նախորդ տարվա ապրիլյան հանրահավաքների օրերին փակել էին Ավան վարչական շրջանից Երեւանի կենտրոն տանող ճանապարհն ու թույլ չէին տալիս քաղաքացիներին միանալ ցուցարարներին: Ասում էին՝ «ցույց ցրողների» խումբը հրահանգավորվել էր հիմնադրամի տարածքում:  Հիմնադրամի աշխատակիցներից ոմանք հետագայում մասնակցում էին նաեւ ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի կազմակերպված ակցիաներին:

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8586 դիտում

Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության հիստերիան և դրանից բխած ԿԸՀ որոշումները

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան միջոցառմանը

Մեքսիկայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը․ տեսանյութ

Սյունիքի մարզի 35/65 ընտրական տեղամասի ընտրական արդյունքներն անվավեր են ճանաչվել

Անվավեր են ճանաչվել Երևանի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ

Աշխատանքներ են տարվում կայծակից կամրջի փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ․ տուժածներ չկան

Չեղարկել եմ Իրանում նախատեսված հարվածները, ռմբակոծությունները․ Թրամփը բանակցություններից մանրամասներ է հայտնել

Բուլղարիայում ափամերձ գոտում հայտնաբերված ԱԹՍ-ի մնացորդներ են ոչնչացվել

Անձրև․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ուժեղ կարկուտ Գավառում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սուսուփուս մանդատները վերցնելու են, գնան ԱԺ. դրսից գալ ընտրել գնալը անբարոյականություն է. տեսանյութ

Կայծակի հարվածից Երևան-Սևան ճանապարհին կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ

Նարեկ Կարենովի՞չ, ուզուք եք արդարացնե՞լ ձեր մանդատ վերցնելը․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

Փորձում են յուրայիններին հավատացնել՝ իբր պայքարում են, թե բա դիմել ենք ԿԸՀ, որ չեղյալ հայտարարեն արդյունքները

Առաջիկա ժամվա ընթացքում որ քաղաքներում կդիտվեն հորդառատ անձրևներ և կարկուտ

Մոսկվան նոկաուտի մեջ է, պլան Բ չունեն. ճանապարհ են փնտրում իրավիճակից դուրս գալու. Հոխիկյան. տեսանյութ

Առանձնահատուկ ուշադրության են արժանի քրեակատարողական համակարգում գենդերազգայուն մոտեցումների զարգացման հարցերը

Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին

Բուլղարիայի վարչապետը սերտ համագործակցության ակնկալիք է հայտնել․ Ռումեն Ռադևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածու կկալանավորվի․ Թավաքալյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Բելգիան շարունակում է հանձնառու մնալ ՀՀ-ի հետ գործընկերության ամրապնդմանը․ վարչապետը շնորհավորել է Փաշինյանին

Քաղաքական հաշվեհարդար չկա․ ինչու են ԵՊՀ-ում ամբիոնները խոշորացվում

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Հունիսի 10-11-ը Գյումրու օդերևութաբանական կայանում 1 ժամում գրանցվել են 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ

Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել

Ամիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբ

Որ երկրների առաջնորդներն են արդեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով

Գագիկ Խաչատրյանի կալանքի մերժման ակտը ստանալուց հետո Գլխավոր դատախազությունը կբողոքարկի

Կրկին ստացած այս մանդատը արտացոլում է Ձեր առաջնորդության նկատմամբ Հայաստանի ժողովրդի վստահությունը․ Գեորգիևա

Ձեր վերընտրությունն արտացոլում է ՀՀ ժողովրդի հավատն ու վստահությունը. Պակիստանի վարչապետը՝ ՀՀ գործընկերոջը

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Լիովին հավատացած եմ՝ խաղաղության ռազմավարական Ձեր տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի. Էրդողանը՝ Փաշինյանին

Զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողները կկարողանան կրկին դիմել պայմանագրային ծառայության համար

Դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահին կալանավորելու միջնորդությունը

«Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի. Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ են ուղարկվելու

Քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն. Խուդաթյանը՝ գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին

Գագիկ Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ

Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում

Եթե մանդատները չվերցնեն, գոնե կունենանք 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան. Փաշինյան