Տնտեսական հեղափոխության չընկալված բաղադրիչը. խմբագրական

Կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումներում պոպուլիզմի չափաբաժինն այնքան մեծ էր ու լիրիկական շեղումներն՝ այքան առատ, որ շատերի համար այդպես էլ մինչեւ վերջ պարզ չդարձավ, թե ո՞րն է, ի վերջո, տնտեսական հեղափոխության տրամաբանությունը, դրա «ո՞ր մասն է հեղափոխական», եւ ինչո՞ւ էր դա հնարավոր սկսել միայն քաղաքական հեղափոխությունից հետո։ Պարզ ասած՝ ի՞նչն է փոխվում արմատապես։

Փոխվում են իշխանությունների վարքագիծն ու մոտիվացիաները։ Եթե մի նախադասությամբ ասենք՝ նոր իշխանություններին պետք չէ ունենալ աղքատ ու հազիվ օրվա ապրուստի հարց լուծող հասարակություն, նոր իշխանություններին ձեռնտու է, որ մարդիկ աշխատեն ու հարստանան։ Վերջ, սա է։ Եվ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ անելու է այդ նպատակին հասնելու համար, որովհետեւ դա իրեն ձեռնտու է։ Լավ կստացվի, թե ոչ այնքան՝ այլ հարց է, բայց նպատակը դա է։

Իսկ ահա նախկին իշխանությունների մոտիվացիան բոլորովին այլ էր։ Նրանք իրենց քաղաքական վերարտադրությունն ապահովում էին կեղծված ընտրությունների միջոցով՝ հիմնականում ընտրակաշառքի շնորհիվ, իսկ դրա կարեւորագույն նախապայմանը բնակչության աղքատությունն էր։ Բնակչությունը պիտի աղքատ լիներ, որ համաձայնվեր իր ձայնը վաճառել 5-10 հազար դրամով, հակառակ դեպքում մեխանիզմը չէր գործի։ Դրա համար էլ նախկինները ստեղծել էին այնպիսի տնտեսական համակարգ, որտեղ հարստությունը կուտակվում էր միայն իրենց «նեղ կռուգի» ձեռքում, իսկ հասարակության ճնշող մեծամասնությունը հազիվ օրվա հաց էր վաստակում՝ այնքան, որ մի կերպ գոյատևի։ Մեխանիզմն այնպիսին էր, որ անկախ նրանից՝ տաքսու վարորդ ես, վարսավիր, առաքիչ թե շինարարության բանվոր՝ միեւնույն է, օրվա վաստակդ չպետք է գերազանցի 5-6 հազար դրամը։ Իշխանությունները հաշվարկել էին, որ սովից չմեռնելու համար այդքանը բավական է, իսկ դրանից ավելին արդեն իրենցն էր։

Այս մեխանիզմն, ի դեպ, տնտեսական աճը չէր բացառում։ Օրինակ՝ շինարարական բում էր լինում, տնտեսական աճ էր արձանագրվում, բայց այդ «էլիտար շենքերը» պատկանում էին առավելագույնը մի 7-8 հոգու, իսկ հազարավոր շինարարներն էլի իրենց օրական 5-6 հազար դրամն էին ստանում։ Կամ, ասենք, հազարավոր գյուղացիներ իրենց հողը չնչին գնով վաճառում էին օլիգարխներին։ Նրանք այդ նույն հողի վրա էլի նույն խաղողը կամ կարտոֆիլն էին աճեցնում, նույնքան կամ նույնիսկ ավելի շատ բերք էին ստանում, տնտեսական աճ էր արձանագրվում, բայց հազարավոր գյուղացիներ ֆերմերներից վերածվում էին վարձու մշակների՝ լավագույն դեպքում օրական 5-6 հազար դրամով։ Կամ էլ արտագաղթում էին։ Բայց իշխանություններին դա էլ էր ձեռնտու․ «բա մնան Հայաստանում, որ հեղափոխություն անե՞ն»։

Տնտեսական հեղափոխության էությունը հենց այն է, որ հիմա իշխանություններն այս մեխանիզմի կարիքը չունեն։ Եթե ընտրակաշառքի ինստիտուտը վերացվում է, եթե ընտրակեղծիքների համակարգը վերացվում է, եթե կոռուպցիան վերացվում է, ու պետական պաշտոնները չեն ընկալվում որպես հարստացման աղբյուր, եթե քաղաքացիներն ընտրում են գիտակցաբար, և ոչ թե հանուն 5-10 հազար դրամի, վերանում է նաեւ բնակչությանն աղքատության մեջ պահելու մոտիվացիան։ Հետո, հասկանալի է, գալիս է կոնկրետ քայլերի ժամանակը՝ մենաշնորհների վերացում, մրցակցային դաշտի ապահովում, հարկային բարեփոխումներ, սեփականության իրավունքի ամրապնդում եւ այլն։ Մի խոսքով՝ այն ամենը, ինչ նախկինում էլ էր «արվում», բայց՝ միայն թղթի վրա։

Որպեսզի հասկանալի լինի, որ տնտեսական հեղափոխության համար ամենակարեւորն իսկապես մոտիվացիան է /կամ, ինչպես հիմա ընդունված է ասել, քաղաքական կամքը/, միայն մի օրինակ բերենք։ Եթե որեւէ որկրում բժշկական ապահովագրություն չկա, եւ հիվանդները պարզապես վճարում են բժշկին ու բուժում ստանում, այդ երկրում բժիշկներին ձեռնտու չէ, որ մարդիկ առողջ լինեն /որովհետեւ այդ դեպքում իրենց եկամուտները կպակասեն/, իսկ եթե բոլորը բժշկական ապահովագրություն ունեն՝ բժիշկներին ձեռնտու է, որ բոլորն առողջ լինեն /այդ դեպքում իրենք քիչ կաշխատեն ու նույն գումարը կստանան/։ Այսինքն՝ բժիշկների մասնագիտական որակները կապ չունեն, մի համակարգի դեպքում նրանք կբուժեն հիվանդներին, մեկ այլ համակարգի դեպքում՝ կաշխատեն մինչեւ վերջ չբուժել։

Հիմա փաստն այն է, որ մարդկանց սոցիալական վիճակի բարելավումն իշխանություններին ձեռնտու է, այսինքն՝ կարեւորագույն այդ հարցում կառավարության եւ ժողովրդի շահերը համընկնում են։ Մնացածն արդեն ամենօրյա աշխատանքով լուծվող հարցեր են։

Տպել
2097 դիտում

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է