Գյումրու դրամատիկականն ԱՄՆ-ից վերադարձել է ոգեւորված եւ ոգեշնչված

15/02/2019 schedule20:14

Գյումրու Վ․Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ մամուլի ասուլիս՝ նվիրված Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուրախաղերին, ինչպես նաև թատրոնի առաջիկա ծրագրերին և անելիքներին։ Ինչպես նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրենի ժ/պ Լյուդվիգ Հարությունյանը, 18 օր տևած շրջագայության ընթացքում Գյումրու դրամատիկական թատրոնը Լոս Անջելոսի «Լանթերման Աուդիտորիում» սրահում խաղացել է թվով 4 ներկայացում, նախատեսված 2-ի փոխարեն։

«Հունվարի 25-ից փետրվարի 11-ը Լոս Անջելոսի Global Arts և Levon Travel ընկերության հրավերով, մեր խումբը «Հարսանիք թիկունքում» հյուրախաղային ներկայացումով հանդես եկավ Լոս ԱՆջելոսի «Լանթերման Աուդիտորիում» սրահում։

Հյուրախաղային 4 ներկայացումներից մեկը համարվել է հատուկ նշանակության, քանի որ ներկայացման հանդիսատեսներն էին Լոս Անջելոսի հայկական վարժարանների սաները: Շուրջ 800 սփյուռքահայ պատանիներ մեծ ոգևորությամբ են դիտել ներկայացումը։

Ապրիլյան քառօրյայի մասին պատմող ներկայացման հանդիսատեսների շարքերում են եղել Լոս Անջելոսի ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, գյումրեցի նկարիչ և քանդակագործ Էմիլ Գազազը, ապրիլյան քառօրյայի հերոս Արման Ավետիսյանը, գյումրեցի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը, ինչպես նաև արվեստի ու մշակույթի գործիչներ։ Գյումրու դրամատիկականի այս հյուրախաղերը գնահատվել են որպես նշանակալի քայլ հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման գործում:ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանն էլ ավելացրեց, որ Գյումրու թատրոնի լոսանջելեսյան հյուրախաղերը նշանակալի երևույթ էին տեղի հայ համայնքի մշակութային կյանքում, որտեղ նրանք արժանացել են ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի։«Պետք է ասեմ, որ մենք մեկնեցինք մի երկիր, որտեղ հայերը ամենաշատն են։ Չգիտես ինչու, ես մտածում էի, որ այնտեղ ապրող հայերը իրենց կարոտի զգացողությունն արդեն կորցրած կլինեն, բայց ի զարմանս մեզ չգտնվեց մի գյումրեցի, որն իր անմնացորդ սերն ու կարոտը չարտահայտեր մեր ստեղծագործական խմբին։ Լոս Անջելոսում մենք հանդիպեցինք նաև մեր գյումրեցի սիրելի դերասաններին, ովքեր արդեն երկար տարիներ է, ինչ ապրում են Միացյալ նահանգներում»,- նշեց Սուսաննա Բաղդասարյանը։Ասուլիսի ընթացքում խոսվեց նաեւ թատրոնի առաջիկա ծրագրերի մասին: «Ինչպես գիտեք, այս տարի լրանում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը, և թատրոնն այդ առիթով պատանի հանդիսատեսի համար կներկայացնի «Տերն ու ծառան», «Հե՜յ, ջան, Շաշաստան» և «Փանոսի արկածները», որը համարվում է նոր բեմադրություն։ Առաջիկայում նաև Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությամբ կունենանք ևս մի առաջնախաղ, Կոսյանի «Կյանքը վանդակի կողքով» պիեսի մասին է»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը։

Տպել
1340 դիտում

Նորից ԱԹՍ զգետնեցինք. Արծրուն Հովհաննիսյան

Մերժելի եւ արատավոր մոտեցում է. Ջ.Ավետիսյանի Արցախի մասին պատմող ֆիլմը հանվել է Մոսկվայի կինոփառատոնի ծրագրից

Մեկ շաբաթվա, 10 օրվա մեջ ադրբեջանական բանակը փլուզվելու է, ռազմաճակատի գծից զինվորները փախչելու են. քաղաքագետ

Երեւանի գովազդային վահանակներին քարոզչական հոլովակներ են պտտվում. ինչի մասին են դրանք

Թուրքական մասնակցությունը պատերազմին և վարձկանների ներկայությունը ռազմական գոտում փաստացի ճանաչվեցին. Ռուբեն Ռուբինյան

Ադրբեջանն անգամ թուրքական օգնության հետ բախվում է ծանր հարվածների, Թրամփը դեռ լուռ է, Մակրոնը՝ մտահոգ. ԶԼՄ-ներ

Ջավախքցիները խաղաղվել են, Արցախին ուղարկված օգնությունը Հայաստան հասավ

Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ, կամ ոչ հաղթանակով. Արայիկ Հարությունյան

Արցախն իր պատմության մեջ երբեք չի գրավվել և երբեք չի գրավվելու. Արայիկ Հարությունյան

Մեր դրոշներն Ազգային Ժողովի շենքի վրա. Արարատ Միրզոյանը լուսանկար է հրապարակել

Ունենք 18 տարեկան երիտասարդ, որն արդեն հասցրել է ոչնչացնել հակառակորդի 9 զրահատեխնիկա. Արցախի նախագահ

Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման համար

Կան բազմաթիվ փաստեր, որ հակառակորդը սա պլանավորել էր վաղուց. Արայիկ Հարությունյան

Հարյուրավոր դիակներ են թողել առաջնագծում եւ շատ անտարբեր են իրենց կորուստների հանդեպ. Արցախի նախագահ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ

Վալերի Դանելին. վերջին թռիչքը՝ դեպի անմահություն (տեսանյութ)

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է եւս 23 զինծառայող. ԱՀ ՊՆ

Գորիսում քաղաքացին նետվել է «Մինա» հյուրանոցի տանիքից

Հավաքված սննդի ու պարագաների ծավալն այնքան մեծ է, որ մի մասը պահեստավորվում է (տեսանյութ)

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ շփման գծում ռազմական հանցագործություններ սանձազերծելու դեպքով հարուցվել է քրգործ