Կարծում եմ՝ մեր ամերիկացի գործընկերները հասկանում են մեր քաղաքականության եւ դրդապատճառների տրամաբանությունը. Ռուբինյան

14/02/2019 schedule18:24

Ես կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահները ոչ աջակցում են, ոչ էլ չեն աջակցում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը` անդրադառնալով այն հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները աջակցո՞ւմ են հայկական կողմի առաջ քաշած առաջարկությանը, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ:

«Նրանց համար կարեւոր է, որ հակամարտության բոլոր կողմերը համաձայնության գան բանակցությունների ֆորմատի շուրջ: Եթե մենք ուզում ենք արդյունավետ բանակցություններ, Արցախը, որպես հակամարտության իրական կողմ, պետք է որոշիչ ձայն ու ներգրավվածություն ունենա այդ բանակցություններին»,- ասաց Ռուբինյանը:

Նա նաեւ խոսեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարության մասին, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է:

«Կարծում եմ, որ ընդհանրապես այսպիսի հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում խաղաղության գործընթացին, եւ չեն նպաստում արդյունավետ բանակցային գործընթացի մեկնարկին: Մեր դիրքորոշումն ընդհանրապես նույնն է մնում: Մենք կարծում ենք, որ, եթե ուզում ենք իրապես բովանդակային եւ արդյունավետ բանակցային գործընթաց եւ խաղաղության շուրջ երկխոսություն, պետք է համապատասխան մթնոլորտ: Այդ մթնոլորտն ապահովվում է ագրեսիվ հռետորաբանության եւ ագրեսիվ գործողությունների բացառմամբ»,- ասաց Ռուբինյանը։

Նա շեշտեց, որ հայկական կողմը երբեւէ աչքի չի ընկել ագրեսիվ հռետորաբանությամբ ու գործողություններով, ապա հույս հայտնեց, որ Ադրբեջանը եւս կդադարի ագրեսիվ հռետորաբանություն կիրառել. «Բայց այս օրինակը, ցավոք, ցույց է տալիս, որ այդ հույսը դեռ չի արդարանում»,- նշեց Ռուբինյանը։

Անդրադառնալով ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը՝ Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ, Ռուբինյանն ասաց.

«Ես չեմ կարծում, որ այդ հայտարարությունը չափազանց սուր էր, կարծում եմ, մեր ամերիկացի գործընկերները հասկանում են մեր քաղաքականության եւ մեր դրդապատճառների տրամաբանությունը: Սիրիա մասնագետների խումբ ուղարկելը մեզ համար շատ կարեւոր էր, որովհետեւ սա առաջին հերթին ուղղված է մեր՝ այնտեղ բնակվող հայրենակիցների ֆիզիկական անվտանգությունն ապահովելուն, երկրորդ հերթին նաեւ Սիրիայում ապրող ժողովուրդների անվտանգությունն ապահովելուն: Այսինքն՝ սա աշխարհքաղաքական, քաղաքական կամ ռազմական քայլ չէ»:

Ռուբինյանը հավելեց նաեւ, որ չի կարծում, թե նպատակ կա առաջիկայում զինված խումբ ուղարկել Սիրիա:

Տպել
1586 դիտում

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը