Երևան
12 °C
Թավշյա հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո ակնկալիքներ կային, թե շատ արագ օտարերկրյա ներդրումները հեղեղելու են Հայաստանը, որովհետեւ ընդունված տեսակետի համաձայն՝ ներդրումների հիմնական խոչընդոտ էին համարվում կոռուպցիան, մենաշնորհները, իշխանությունների կողմից ցանկացած ծրագրում «փայ մտնելու» սովորությունը եւ այլն, ու ակնհայտ էր, որ այդ ամենը այլեւս տեղ չի ունենալու Հայաստանում։ Իհարկե՝ մասնագետները «ներդրումային բումի» հարցում ավելի թերահավատ էին, բայց դա հասարակության ակնկալիքների վրա առանձնապես չէր ազդում։
Ինչեւէ։ Համակարգային կոռուպցիան իսկապես վերացավ, մենաշնորհներ գործնականում չկան, «փայ մտնելու» հավանականությունն էլ զրոյական է, բայց ներդրումների հարցում հասարակության ակնկալիքները, միեւնույն է, չարդարացան։ Ինչո՞ւ։
Կան, իհարկե, բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ։ Նախ՝ լայնածավալ ներդրումները միանգամից չեն լինում, դրա համար ժամանակ է պետք։ Երկրորդ՝ շրջափակումն ու պատերազմի վերսկսման հավանականությունը ոչ մի տեղ չեն անհետացել։ Կա նաեւ ԵԱՏՄ-ին անդամակցելու գործոնը, հաստատ ներդրումներին չեն նպաստում նաեւ ընդդիմադիր դաշտից հնչեցվող ագրեսիվ հայտարարությունները՝ պատերազմի վերսկսման անխուսափելիության ու մոտ ապագայում «իշխանություններին տուն ուղարկելու» մասին, եւ այլն։
Բայց կա նաեւ մեկ այլ, առաջին հայացքից գուցե չերեւացող, բայց շատ կարեւոր պատճառ, որի մասին սովորաբար գերադասում են չխոսել։ Բանն այն է, որ Հայաստանը, որքան էլ սա մեզ համար տհաճ հնչի, տնտեսական առումով երրորդ աշխարհի երկիր է։ Իսկ երրորդ աշխարհի երկրներում, որպես կանոն, օտարերկրյա ներդրումներ արվում են միայն այն դեպքում, եթե հնարավոր է անխնա շահագործել տվյալ երկրի ներքին հարստությունները կամ բնակչության էժան աշխատուժը։ Պարզ ասած՝ երրորդ աշխարհի երկրները պարզապես շահագործվում են «օտարերկրյա ներդրումներ» ցուցանակի ներքո։ Ու դրա պարտադիր պայմաններից մեկն այն է, որ տվյալ երկրի իշխանությունները պիտի համաձայնվեն այդ մեխանիզմին ու իրենց «փայը» ստանան։ Ընդ որում՝ սա աշխարհաքաղաքական կամ քաղաքակրթական բեւեռների հետ կապ չունի, այդպես են վարվում ե՛ւ Արևմուտքը, ե՛ւ Ռուսաստանը։ Եթե երրորդ աշխարհի տվյալ երկիրը բնական ռեսուրսներով շատ հարուստ է՝ պայքարն էլ համապատասխանաբար շատ թեժ է լինում, ու այդ երկրում «հարմար» իշխանություններ ունենալու համար հաճախ նույնիսկ արյունոտ պատերազմներ են հրահրվում /որին հաջորդում են «ներդրումները»/, իսկ եթե բնական ռեսուրսներ չկան կամ քիչ են, «ներդրողներն» առանձնապես մեծ ջանքեր չեն գործադրում։ Տվյալ երկրի իշխանություններն իրենց կամքով թույլ կտան տանել եղածը կամ օգտագործել սեփական ժողովրդի էժան աշխատուժը՝ լավ, թույլ չեն տա՝ Աստված իրենց հետ, ներդրումներ չեն լինի, եւ վերջ։
Օտարերկրյա ներդրումների հիմնական մեխանիզմը սա է, եւ այս հարցում պատրանքներ ունենալ պետք չէ։ Որեւէ մեկը Հայաստանում /կամ երրորդ աշխարհի որեւէ այլ երկրում/ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն չի զարգացնելու։ Դա մենք ինքներս պիտի անենք։
Եթե հարցին նայում ենք այս տեսանկյունից, ակնհայտ է դառնում, որ Հայաստանում օտարերկրյա ներդրումների՝ ակնկալվածից պակաս ծավալի հիմնական պատճառն այն է, որ նոր իշխանությունները սեփական երկիրն անխնա շահագործելու «թույլտվություն» չեն տվել։ Նախկիններն, օրինակ, ոչ միայն տվել էին այդ թույլտվությունը, ոչ միայն վայելում էին իրենց փայաբաժինը, այլեւ դա ներկայացնում էին որպես մեծագույն նվաճում։ Տեսեք նրանց օրոք իրականացված «ներդրումների» հիմնական հոդվածները՝ Քաջարան, Ամուլսար, Թեղուտ, Սոթք, էներգետիկ ենթակառուցվածքներ․․․ Ու կարելի է չկասկածել՝ որ պահին նոր իշխանություններն ընդունեն «օտարերկրյա ներդրումներ» կոչվող խաղի կանոնները, նույն պահին ներդրումների ծավալները կտրուկ կավելանան։ Այլ հարց է՝ արժե՞ արդյոք գնալ այդ ճանապարհով։
Առավել եւս, որ ի տարբերություն երրորդ աշխարհի շատ երկրների՝ Հայաստանը որոշ առավելություններ այնուամենայնիվ ունի։ Խոսքը գիտական որոշակի պոտենցիալի ու Սփյուռքի մասին է։ Կկարողանա՞նք օգտագործել դրանք, թե՞ երկուսն էլ կընկալենք որպես «անցյալի բեռ»՝ դա էլ ժամանակը ցույց կտա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT