Հայազգի բռնցքամարտիկների համար գոտու աննախադեպ մրցաշար է սպասվում. հայտնում են կազմակերպիչները

Punch Boxing փրոմոութերական ընկերությունը WBC-ի հետ համատեղ աննախադեպ նախագիծ է պլանավորում ողջ աշխարհի հայազգի սկսնակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար: Այս մասին ընկերության հիմնադիր Արամ Դավթյանը եւ նրա հրավերով՝ ՀՀ ժամանած WBC-ի գործկոմի փոխնախագահ Օկսանա Սեմինիշինան հայտարարեցին այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Սմինիշինան նշեց, որ շատ ուրախ է, որ Punch Boxing-ի շնորհիվ պրոֆեսիոնալ բռնցքամարտը Հայաստանում տարածում է ստանում:

«Շնորհակալություն եմ հայտնում Արամ Դավթյանին, որ հայ բռնցքամարտիկների միջոցով հաջողությամբ զարգացմում է պրոֆեսիոնալ բռնցքամարտը ՀՀ-ում եւ ոչ միայն այստեղ, այլեւ արտասահմանում: Punch Boxing-ը հիմա WBC Internationl Silver գոտի ունեցող 2 բռնցքամարտիկ ունի՝ Արամ Ավագյանը եւ Նարեկ Աբգարյանը: Իմ այցի հիմնական նպատակը պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջխաղացումն է ՀՀ-ում: Ցանկանում ենք, որ այստեղի տղաները սիրողական բռնցքամարտում կարիերան ավարտելուց հետո հասկանան, որ շարունակություն կա՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի տեսքով: Հույս ունեմ՝ կկարողնանք իրականացնել WBC-ի հովանու ներքո համատեղ նախագիծը, որը կմիավորի հայազգի բռցքամարտիկներին: Հիմա մենք աշխատում ենք նոր գոտու ստեղծման վրա, Punch Boxing-ի օգնությամբ մրցումներ կանցկացվեն, որոնց հաղթողները կնվաճեն այս գոտին»,- ասաց նա: 

Մրցաշարի եւ գոտու հետ կապված աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, սակայն որոշ մանրամասներ Դավթյանը հայտնեց: Նա նշեց, որ դրան մասնակցելու են ծագումով հայ սկսնած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները, որոնք ակտիվ են ու պարբերաբար մենամարտեր են անցկացնում: Ասաց, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող շուրջ 80 հայ բռնցքամարտիկների տվյալներ ունեն: Մրցաշարի շրջանակներում նրանք բաժանվելու են տարբեր քաշային կարգերի:

Դավթյանը, որը 2 անգամ ՀՀ-ում բռնցքամարտի երեկո անցկացնելու նպատակ է ունեցել, սակայն ինչ-ինչ պատճառներով չի կարողացել, հույս հայտնեց, որ այս մրցաշարի կիսաեզրափակիչներն ու եզրափակիչները հնարավոր կլինի անցկացնել այստեղ: Ժամկետներ նա չնշեց, սակայն ասաց, որ տարվա ընթացքում նման շոուների համար հարմար ամիսներն են մայիսն ու սեպտեմբերը:

Ասուլիսից հետո նա նաեւ մի փոքր խոսեց գուտու տեսքի մասին: Չցանկացավ հրապարակել նախնական վարկածը, սակայն նշեց, որ դրա վրա կլինի ՀՀ դրոշը եւ ասաց, որ աննախադեպ է, որ որեւէ երկրի դրոշ լինում է գոտու վրա: 

Տպել
716 դիտում

Իջևանի ոստիկանները 8 խմ ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել (տեսանյութ)

Դանակահարություն` Երևանում. 12-րդ դասարանի աշակերտը «կրծքավանդակի ձախ կեսի հետին և ստորին կտրած-ծակած վերք» է ստացել

Հրդեհ Արարատ գյուղի տներից մեկում․ տուժածներ չկան

Որոշ երկրներում սահմանափակումները հանում են, որոշներում՝ կրկին խստացնում. կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում

Գործնական պարապմունք է անցկացվել մարտական հենակետերում

Ոստիկանությունը Երևանում պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող շուրջ 30 անձի է հայտնաբերել (տեսանյութ)

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու կինը 2019-ին 19 մլն 500 հազար դրամով նոր բնակարան են գնել. հայտարարագիր

Կհիմնանորոգվի Մեծամորի բազմաբնակարան շենքերից մեկի տանիքը և կասֆալտապատվեն մի շարք փողոցներ

Ստեփանակերտի խաղահրապարակներում ոստիկանները երեխաներին ալկոգել, դիմակներ, ձեռնոցներ ու տեղեկատվական թերթիկներ են բաժանել

Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ծանուցել է ԱՀԿ-ից պաշտոնապես դուրս գալու մասին

Ներքին Գետաշեն համայնքում կասֆալտապատվի 12 փողոց, կկառուցվի ոռոգման համակարգ եւ լուսավորության ցանց

«Այդ իրավիճակում Ադրբեջանը պարտություն է կրում». պատգամավորը՝ Ալիեւի նյարդայնանալու պատճառների եւ վախերի մասին

28-ամյա աղջիկը թոշակառու հարևանուհուց գողացած բանկային քարտով 300.000 դրամ է կանխիկացրել (տեսանյութ)

Լուսակունք համայնքում նախակրթարան է կառուցվում

Երևանում բախվել են մոտոցիկլետն ու «Mercedes-Benz»-ը. մոտոցիկլետի 17-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Հունիս ամսին Արարատի մարզում ծնվել է 103 երեխա

Կորոնավիրուսով է վարակվել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն. РИА Новости

Սուբվենցիոն ծրագրով Մելիքգյուղ համայնքում խմելաջրի ցանց կկառուցվի

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Բերման է ենթարկվել Մասրիկի 39-ամյա բնակիչը. նրա անձնական խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)