Երևան
12 °C
Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը 2019 թվականի փետրվար 3-ից կրկին վերսկսել է հացադուլը, որի պատճառը ազգային կինոկենտրոնի կողմից «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծի արգելափակումն է:
«Տատիկիս վարսերը» կինոնախագծի ֆինանասավորումն արգելափակել էր Ազգային կինոկենտրոնը, համաձայն 2018 թվականի մարտի 17-ի թիվ 116-Ա հրամանով հաստատված, ֆիլմերի նախագծերի մրցույթների անցկացման եւ ֆինանսավորման կանոնակարգի (նախկինում պետական աջակցություն ստացած եւ պայմանագրային պարտավորությունները չկատարած ֆիլմարտադրողների կողմից ֆիլմի նախագծերի հայտերը ենթակա են մերժման):
Կինոռեժիսորն այս քայլն անում է ի նշան բողոքի ՀՀ պետական կառույցների կողմից՝ կինոռեժիսորի ստեղծագործելու եւ կինոարտադրող ընկերության գործելու իրավունքը խոչընդոտելու:
Հովհաննես Գալստյանի նախորդ՝ 2018 թվականի հացադուլը 10 օր տեւեց: Անցած անգամ նա վրան էր տեղադրել Մատենադարանի շենքի դիմաց: Այս այս անգամ նա հացադուլ է անում Ազգային ժողովի այգում:
2018 թվականի դեկտեմբեր 12-ին՝ նախորդ հացադուլի տասներորդ օրը, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի կողմից տրվել էին ֆիլմի պետական ֆինանսավորումը վերսկսելու երաշխիքներ։ Հացադուլը դադարեցվել էր։ Այսօր, սակայն, Հովհանես Գալստյանը հայտնում է, որ արտադրությունը վերսկսելու ուղղությամբ ոչինչ չի արվել։ Ավելին՝ ՀՀ պետական կառույցներից սադրիչ նամականեր են ուղղվել ֆիլմի ներդրողներին։
Ռեժիսորը հայտնում է, որ լուրջ է տրամադրված եւ հացադուլ կանի այնքան ժամանակ, մինչև «Իմ քայլը» խմբակցության ղեկավար եւ մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը կհրապարակի միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ձայնագրությունը, որի ընթացքում նա հանձնարարություն է տվել տրամադրել խոստացված գումարը:
Հովհաննես Գալստյանը 2018 թվականին դատի է տվել Ազգային կինոկենտրոնին «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը դադարեցնելու համար:
Այսօր ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը հայտնեց, որ 2018 թվականին ավարտվում էր «Տատիկիս վարսեր» ֆիլմի պայմանագրի ժամկետը, սակայն մինչեւ Կինոկենտրոնը դատի կտար, դա արեց Հովհաննես Գալստյանը: «Մենք դատարանից ծանուցում էինք ստացել, որ հունվարի 30-ին պետք է լիներ առաջին նախնական նիստը: Դրանից հետո պետք է ստանայինք հայցադիմում, որը այդպես էլ չստացանք: Միջնորդություն ենք ներկայացրել, դատարանն ընդունել է»,-ասաց Միրզախանյանը:
Ազգային կինոկենտրոնի տնօրենը վստահ է՝ այս պարագայում դատարան դիմելն ամենաճիշտ որոշումն էր: Առաջին դատական նիստը նշանակված է ապրիլի 9-ին: «Հովհաննես Գալստյանը գիտեր, որ ազգային կինոկենտրոնը դիմելու է դատարան, ուստի ինքը ավելի շուտ դիմեց»,-ասաց տնօրենը, ավելացնելով, որ պայմանագրի ժամկետը լրանում էր եւ ֆիլմը պատրաստ չէր:
Ավելի վաղ Հովհաննես Գալստյանը հայտարարել էր, որ հացադուլը դադարեցրել է միայն Լիլիթ Մակունցի հորդորով եւ վերջինիս կողմից տված հանձնարարականով:
Սակայն Շուշանիկ Միրզախանյանը փաստում է, որ Լիլիթ Մակունցի կողմից եղել է մեկ բանավոր հանձնարարական, այն է՝ մշակույթի նախարարությանը կից ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի «Տատիկիս վարսեր»-ը ֆիլմի խնդրով եւ որոշում կկայացնի: Ազգային կինոկենտրոնի տնօրենը, սակայն, դրանից հետո չի ստացել ոչ մի պաշտոնական արձանագրություն, եւ հանձնաժողովի որեւէ տեսակի որոշում:
«Չստանալով ոչ մի հանձնարարական՝ ես ի՞նչ քայլեր պետք է անեի: Ինքս շատ կուզենայի, որ նման իրավիճակ չստեղծվեր, բայց ինչ կարող եմ անել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է երկրորդ անգամ ֆիլմը չֆինանասավորելուն, Միրզախանյանը նկատեց, որ ֆիլմերը ֆինանսավորելու հստակ կանոնակարգ կա, եւ այնպես չէ, որ գումարները պատրաստ դրված են կինոկենտրոնում եւ հենց այնպես պետք է վերցնեին ու տային:
Շուշանիկ Միրզախանյանը նկատեց, որ բոլորը մոռացել են, թե ինչի համար է ֆիլմը մերժվել. «Դուք մոռացել եք արմատները, եկել եք ծիլն եք քննարկում: Մոռացա՞ք բոլորդ 93 միլիոնը. դա զուտ ֆիլմի պարտք չէ, այն ֆինանսական խախտումների մասին է վկայում, որի մասին գրավոր բացատրություն է ներկայացրել Հովհաննես Գալստյանը»:
Միրզախանյանը նշեց, որ այն, ինչի մասին խոսում է, ունի գրավոր ապացույցներ: Կան բոլոր փաստաթղթային ձեւակերպումները. «Ի տարբերություն շատերի, ես օդում խոսքեր չեմ ասում»: Շուշանիկ Միրզախանյանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ Հովհաննես Գալստյանը երկար տարիներ սերտ համագործակցել է ե՛ւ մշակույթի նախարարության ե՛ւ ազգային կինոկենտրոնի հետ (նախքան իր տնօրեն դառնալը):
«Երբեւէ չէինք լսել, որ նա բողոքեր համակարգից: Այսօր հայտարարում է, որ նոր կառավարման սիստեմը շա՜տ վատն է: Իհարկե, Հովհաննես Գալստյանի համար այն շա՜տ վատն է: Ինչպես կարող էր նրա համար լավ լինել մի կառավարման սիստեմ, որը ներդնելով կասեցվել են բոլոր կոռուպցիոն ռիսկերը»,-ասաց Շուշանիկ Միրզախանյանը:
Վերջինս եւս մեկ անգամ մանրամասնեց աղմուկ հանած ֆիլմի հետ կապված որոշ դետալներ: Եվ բոլորի ուշադրությանը հրավիրեց 2018 թվականի հունիսի 5-ին Հովհաննես Գալստյանի ներկայացրած բացատրագրի կարեւոր կետերից մեկին: Գրավոր բացատրությունում, բազմաթիվ պատճառների հետ միասին, նշված է եղել շատ կարեւոր մի փաստ, որ Թողություն ֆիլմին տրամադրված 93,4 մլն դրամից 40 մլն դրամ գումարը Գալստյանը Կինոկենտրոնի նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանի հետ բանավոր համաձայնության գալով, ուղղել է նույն ժամանակահատվածում, նույն ընկերության կողմից կինոկենտրոնում իրականացվող ռեժիսոր Մարինե Զաքարյանի, (Հովհաննես Գալստյանի կինն է) «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի արտադրությանը:
Հովհաննես Գալստյանի հայտի մերժման պատճառը հանդիսացել է այն, որ 2010 թվականին «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի՝ ի դեմս տնօրեն Գեւորգ Գեւորգյանի եւ «Պարալլելս ֆիլմպրոդաքշն» ՍՊ ընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանի միջեւ կնքվել է «Լուսավոր շրջան» (Գաբրիել եւ Մարի, Սրբագրողը, Թողություն) կինոնախագծի արտադրության վերաբերյալ պայմանագիր՝ պետական աջակցություն հատկացնելու մասին:
Արտադրության ավարտը սահմանված էր 2014 թվականի դեկտեմբերի 31-ը: Նախագծի ընդհանուր բյուջեն կազմել է 700 մլն դրամ, որից կինոկենտրոնի ներդրման չափն է 93,4 մլն դրամը, իսկ մնացած՝ 606,6 դրամը պետք է ապահովեր պրոդյուսերական ընկերությունը: 2010-14 թվականների ընթացքում կինոկենտրոնի կողմից ֆիլմը ֆինանսավորվել է ըստ տարիների: Կինոկենտրոնն իր պայմանագրային պարտավորությունները կատարել է ըստ տարիների՝
2010թ. 1,5 մլն դրամ, 2011թ. 15,9 մլն դրամ, 2012թ. 34,0 մլն դրամ, 2013թ. 18,0 մլն դրամ, 2014թ. 24,0 մլն դրամ, ընդամենը՝ 93,4 մլն դրամ:
Ազգային կինոկենտրոնի տնօրենը վստահեցնում է, որ բացի նրանից, որ «Պարալլելս ֆիլմպրոդաքշն» ՍՊԸ-ի կողմից խախտվել են պայմանագրային պարտավորությունները, ինչի արդյունքում պետական բյուջեից հատկացված 93,4 մլն դրամ գումարի դիմաց չունեն ավարտուն ֆիլմ, ունեն ընդամենը 17 րոպե նկարահանված նյութ, նաեւ բացահայտվել է, որ ներկայացված հաշվետվություններն արժանահավատ չեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT