Քոչարյանն ասել է, որ 08:30-ի կողմերը նոր իր հատուկ կապով զեկուցել են լուսադեմի գործողությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը իր խափանման միջոցի հարցի քննության ընթացքում անդրադարձել է Մարտի 1-ի լուսադեմին տեղի ունեցած իրադարձություներին նախորդող իրադարձություններին:

Այս մասին նիստի ավարին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Մեր հացրին, թե մասնավորապես ինչ է նշել Քոչարյանը, Ալումյանը պատասխանեց. «Իրադարձությանը նախորդող իրադարձություններին է անդրադարձել, մասնավորապես նշել է, որ մի քանի օր ԱԱԾ տնօրենը (խոսքը հանգուցյալ Գորիկ Հակոբյանի մասին է,-հեղ.) իրեն անընդհատ զեկուցում էր, որ այնտեղ կան զինված մարդիկ, երեկոները եւ գիշերները մարդիկ կան, ովքեր հարբած վիճակում զենքի հետ անզգույշ վերաբերմունք ենք ցույց տալիս: Անգամ նկարագրեց, որ ըստ օպերատիվ տվյալների՝ մարտական գործողություններին մասնակցած անձ, որը այդ ժամանակ վրաններից մեկում էր, խմած վիճակում վերցրել էր մարտական նռնակը եւ նռնակի օղակի մեջով մատը անցկացրել եւ պտտացնում էր...: Այդպիսի մտահոգիչ զեկույցներ են պարբերաբար եղել: Նաեւ նշեց, որ ոստիկանական գործողություններից հետո բավականին մեծ քանակությամբ զենք-ռազմամթերք է այդտեղից հայտնաբրվել, ինչը նաեւ 60-ից ավելի դատավճիռներով հաստատվել է: Ի դեպ, ես ձեզ ասեմ, Մարտի 1-ին նախատեսվելիք ոստիկանության գործողությունների մասին 4 ժամ առաջ՝ գիշերը ժամը 2-ին, ոստիկանության մի փոխգնդապետ արդեն տեղեկացրած է եղել Ազատության հրապարակում գտնվող անձանց, կա համապատասան գաղտնալսման սղագրությունը, ու պատկերացրեք, նախապես տեղեկացված լինելով, այնուամենայնիվ ցուցարարների մոտ դեռ մեծ քանակությամբ զենք ու ռազմամթերք է հայտնաբերվել, երբ այդ գործողությունը իրականացվել է: Իհարկե, ոչ բոլոր ցուցարարաների եւ մեծամասնության մասին է խոսքը, բայց այդտեղ գտնվող անձանցից ոմանք եղել են զինված ոչ միայն սառը զենքով, ոչ միայն նախապես հարմարեցված պատվիրված սառը զենքով, այլ նաեւ հրազենով ու նռնակներով,- ասաց Ալումյանը:

Մեր դիտարկմանը, որ, ըստ մամուլի տեղեկությունների, նռնակով զինված տղամարդը խոստովանել էր, որ ինքը հրապարակ է եղել Գորիկ Հակոբյանի հրամանով, Ալումյանը պատասխանեց. «այ, լավ կլիներ, որ այդ անձի ասածները լավ ստուգվեին, ես չգիտեմ՝ ստուգվել է, թե՝ ոչ...: Հիմա, թե այդ մարդը ինչ ձեւի է ներկայացնում իր կողմից այդ նռնակը պտտացնելը եւ այլն, թե ով է իրեն ուղարկել, շատ լավ կլիներ, որ քննությունը պարզեր»:

Մեր մյուս հարցին, թե Ռոբերտ Քոչարյանն է հրամայել այն ժամանակ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Հարությունյանին ներխուժել Ազատության հրապարակ, պաշտպանը պատասխանեց, որ Քոչարյանին անգամ չի մեղսագրվում, որ ինքն է դա արել. «Ինքը չի արել, հավանաբար գործով հաստատված է, որ ինքը չի հրահանգել: Պարոն Քոչարյանը ասաց, որ երբ ինքը այդ օրը, 08:30-ի կողմերը եկել է աշխատանքի, նոր իր հատուկ կապով զեկուցել են, որ այդպիսի բան կա»,- հավելեց Ալումյանը:

Անդրադառնալով դատական նիստի ընթացքին եւ սպասվող որոշմանը, Հայկ Ալումյանն ասաց, որ տեղի ունեցավ լիարժեք դատավարություն, կողմերի բոլոր փաստարկները քննարկվեցին, կողմերին հնարավորություն տրվեց ցանկացած ծավալի փաստարկներ ներկայացնել: Հարցին, թե դատարանին ի՞նչ հարցեր են հետաքրքրել, Ալումյանը պատասխանեց. «Անձեռնմխելիության հետ կապված մենք խնդիր էինք դրել Վերաքննիչ բողոքում. դատարանին հետաքրքրում էր մյուս կողմի դիրքորոշումը պարոն Քոչարյանի անձեռնմխելիության հետ կապված, դատարանի մոտ ինչ-որ հարցեր էր առաջացել՝ կապված անձեռնմխելիության վերաբերյալ մեր դիրքորոշման հետ: Ըստ մեղադրանքի կողմի՝ փաստացի դադարել են գործել Սահմանադրության որոշակի նորմեր, դատարանը փորձեց ճշտել, թե որ նորմերն են դադարել գործել եւ ի՞նչ կերպ է դա արտահայտվել»:

Այսօր տեղեկացրել էինք, որ փետրվարի 1-ին Մարտի 1-ի գործի շրջանակում որպես վկա հարցաքննվել է Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով նրա հարցաքննությանը, Ալումյանը նշեց, որ բացարձակ տեղյակ չէ նրա հարցաքննությունից՝ նշելով, որ Սերժ Սարգսյանի հարցաքննվելը մեծ հաշվով իրենց հետաքրքիր չէ: «Պարոն Սարսգյանի ցուցմունքներն էստեղ չեն ներկայացվել, կան շատ ցուցմունքներ, քննիչի կողմից ներկայացված էդ մի ցուցմունքը չկա»,- ասաց Ալումյանը՝ չմանրամասնելով, թե ում ցուցմունքների մասին է խոսքը:

Մեր դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանը պնդում է, թե 0038 գաղտնի հրամանից տեղյակ չի եղել, այնինչ, Միքայել Հարությունյանը Փաստահավաք խմբում հարցաքննության ժամանակ հրամանի հարցին ի պատասխան ասում է՝ այդ հարցը ինչո՞ւ եք ինձ տալիս, պետք է տաք Գերագույն գլխավոր հրամանատարին, որը Ռոբերտ Քոչարյանն էր, Ալումյանն ասաց. «Ես Միքայել Հարությունյանի ասածները չեմ կարող մեկնաբանել, դա սխալ կլիներ՝ հատկապես հաշվի առնելով, որ ես այդ հատվածը չեմ հիշում, չեմ հիշում, թե ինքը իր միտքը ինչ կերպ է ձեւակերպել: Ես կարող եմ ասել հետեւյալը, որ հանձնարարություն է տրվել նախագահի կողմից, որպեսզի բացառվի բանակի ներգրավվածությունը այդ պրոցեսներին, գնացել են մարդիկ կատարելու այդ հրամանը ու հետո զեկուցել են, ասել են՝ ամեն ինչ նորմալ է, ձեր ասածը իրականացրել ենք, այդ խնդիրները աշխատել ենք չեզոքացնել»:

Պաշտպանը նշեց, որ կանխակալ մոտեցում դատավարության ընթացքում չի տեսել, դատավարությունն անց է կացվել հավասարակշռված ձեւով, սակայն կանխատեսելի չհամարեց դատավարության ելքը:

Հիշեցնենք, որ դատարանն այսօր հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին:

Տպել
5809 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին