Արցախյան բանակցություններում ՀՀ վարչապետը «խիզախ քայլ» է ձեռնարկել․ Մերկել

Խոսքին պիտի հետևեն գործողություններ։ Արցախյան հակամարտության երկու կողմը պետք է պատրաստ լինեն խաղաղությանը։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ պատասխանելով ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին հարցին։

Նա հիշեցրել է, որ այդ մասին իր ելույթներում խոսել է նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ վարչապետը խիզախ քայլ է ձեռնարկել։ «Ես համոզված եմ, որ խոսքին պիտի հետևեն գործողություններ։ Խիզախ քայլ է ձեռնարկել վարչապետը։ Կարծում եմ, որ վարչապետը որքան էլ որ շարունակի այդ ուղղությամբ տանել իր քաղաքականությունը, երկու կողմերը պետք է պատրաստ լինեն»,– ասաց նա։

Անգելա Մերկելի խոսքին արձագանքեց նաև Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով, թե ինչ նկատի ուներ նա «խիզախ քայլ» ասելով։ Նա հիշեցրել է, որ ՀՀ խորհրդարանում ասել է՝ ցանկացած տարբերակ ընդունելի պիտի լինի ՀՀ, ԼՂ և Ադրբեջանի ժողովուրդների համար։

«Ես հույս ունեի, որ Ադրբեջանը կարձագանքի, բայց ոչ մի պաշտոնյա այդպես էլ չի արձագանքում։ Այս մի հայտարարության պատմությունը հստակ ցույց է տալիս այն իրավիճակը, որ մենք ունենք բանակցություններում։ Ու քանի դեռ համարժեք հայտարարություններ չեն հնչում նաև Ադրբեջանից, մենք շատ մեծ հույսեր ունենալ չենք կարող»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը վերահաստատեց, որ Հայաստանը միտված է Արցախի հարցը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու իր դիրքորոշմանը։

«Քննարկումների ընթացքում արձանագրել եմ, որ որպես Հայաստանի վարչապետ ես բանակցություններում իրավասու եմ հանդես գալ Հայաստանի անունից։ Բայց ես չեմ կարող բանակցել ԼՂՀ անունից, այն պարզ պատճառով, որ ԼՂ ժողովուրդը մեր ընտրություններին չի մասնակցել, ինձ քվե չի տվել, նրանք ունեն իրենց նախագահը, իրենց կառավարությունը, իրենց խորհրդարանը, և Արցախի ժողովրդի անունից բանակցային գործընթացում պետք է խոսեն Արցախի ժողովրդի ընտրված ներկայացուցիչները»,– ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով ՄԽ–ի ֆորմատի մասին գերմանացի լրագրողի հարցին` Փաշինյանն ընդգծեց, որ այն մինչ օրս բավական հաջող է գործել կարգավորման պրոցեսում։ Բայց որքան էլ միջազգային հանրությունը շահագրգիռ լինի լուծելու հակամարտության խնդիրը, դա անհնար կլինի, քանի դեռ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղ կարգավորման։

«Միջազգային հանրությունը չի կարող հակամարտության 3 կողմերի փոխարեն լուծել հակամարտությունը, այլ կարող է միայն հարթակ ստեղծել, ինչը ՄԽ համանախագահությունը հաջողությամբ իրականացնում է»,– ասաց Փաշինյանը։

Տպել
5857 դիտում

Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է

ԱՍՀՆ-ն դիմել է դատախազություն. «ադեկվադ»-ները գիշերօթիկ հաստատություններից մեկում խաբեությամբ նկարահանում են իրականացրել

Մխիթարյանի բացակայությամբ ՀՀ ֆուտբոլի հավաքականի ավագը կլինի Հովհաննես Համբարձումյանը

ՀՀ ֆուտբոլի հավաքականը երանելի վիճակում չէ. գլխավոր մարզիչ

Գործարար Ալիկ Պետրոսյանն ազատ է արձակվել

Հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում. ԱԻՆ

«Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումը շատ կարևոր է մեզ համար». կայացել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը

Հուսով եմ Ներկայացուցիչների պալատի կատարած սխալը ԱՄՆ Սենատը չի կրկնի. Էրդողանը՝ Թրամփի հետ հանդիպմանը

Գորիսի պարեկայինները 27 խմ փայտանյութով բարձված խոշոր բեռնատար են հայտնաբերել. ոստիկանություն

77-ամյա Լաուրա Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Ո՞վ կփոխարինի Վազգեն Մանուկյանին. խորհրդի 2 նոր անդամի նշանակվելուց հետո վարչապետը ՀԽ նախագահի թեկնածու կառաջադրի

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Էլեկտրոնային արդարադատության միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

ԱԻՆ - «JICA» համագործակցությունը շարունակվում է. ԱԻՆ

Ավանում ավտոտնակների տեղում եւ ինքնակամ զբաղեցրած տարածքներում խաղահրապարակ է կառուցվել (լուսանկարներ)

ՌԴ իրավապահ մամինները զբաղվում են Գ. Նժդեհի հուշատախտակի նկատմամբ կատարված միջադեպով. Մարիա Զախարովա

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Եղշատի մատեր» կոչվող հանդամասում, խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Հայաստանի Մ-21 ընտրանին 0։1 հաշվով պարտվեց Իռլանդիայի Մ-21 թիմին

ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով հանդես եկողների թվում շատ կոնկրետ քաղաքական կենտրոնների շահեր ներկայացնող մարդիկ կան

Մշակույթի և կրթության ոլորտերի մի խումբ գործիչներ հայտարարություն են տարածել՝ աջակցելով բողոքի ցույց անող երիտասարդներին

Բոլոր տեսակի ֆիլմեր էլ կարող են գոյություն ունենալ․ Միրզոյանը՝ Մել Դալուզյանի մասին պատմող աղմկահարույց ֆիլմի վերաբերյալ