Եռագույնն ակտուալ էր հեղափոխության օրերին

Արթիկի ձեռնոցի գործարանում առաջին ու վերջին անգամ եռագույն ձեռնոցներ գործվեցին Թավշյա հեղափոխության օրերին: «Վաճառքի համար չէին, ոգեւորվածությունից գործեցինք: Ինչքան գործել էինք, բաժանեցինք փողոցում պայքարողներին»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց գործարանատեր Արթուր Աստոյանը:

«Մինչեւ էսօր էլ ոգեւորված ենք, բայց էլ չենք գործե: Գործելու պրոցեսը շատ բարդ էր: Էդ ձեռնոցներից վարչապետն էլ ունի, իրան էլ տվեցինք»,-գործարանում առկա ձեռնոցների մյուս տեսակները կողք-կողքի շարելով բացատրեց Արթուրը:

2012 թվականից հիմնադրված գործարանն առանց ընդմիջումների սկսել է գործել 2014 թվականին: Արտադրվող ձեռնոցներն աշխատանքային են, բանվորական են, գործվածքից են՝ ռետինի համադրությամբ: Ջերմակայուն չեն, մնացած բոլոր փորձություններին դիմանում են: Դրանք իրացվում են տեղի շուկայում, փոքր քանակությամբ պատվերներ կան ՌԴ-ից:

«Հենց հմի կգործենք, որ Բելառուս ուղարկենք, ուզել են, բայց թե քիչ են ուզել: Չնայած մենք փորձում ենք մեր հիմնական տեղը զբաղեցնել հայկական շուկայում, հետո նոր արտահանմամբ կզբաղվենք: Բայց տեղի շուկայում էլ պահանջարկը քիչ է»,-ասաց տնօրենը: Տեղի շուկայի պահանջարկի փոքր թիվը հստակ պատճառ ունի: Ըստ գործարարի, աշխատանքային բանվորական ձեռնոցներ Հայաստանն այլ երկրից է ներկրում, դրանք վաճառում ոն ավելի էժան, քան իրենց արտադրանքն է: Իսկ էժան են վաճառում, քանի որ, ըստ Արթուրի, այդ գործով զբաղվողները կարողանում են ապրանքը նախատեսվածից ցածր արժեքով մաքսազերծեն:

«Մինչեւ 2016 թիվը շատ էժան մաքսազերծում են կատարել, որի պատճառով չենք կարողացել մրցակցենք ներկրողների հետ: Ավելի բարենպաստ պայմաններ են եղել ներկրողների համար, քան մեր համար, տեղի արտադրողներիս: Մինչեւ հիմա էլ էդ խնդիրը կա, բայց դե ստիպված հարմարվել ենք, մեր շահույթի հաշվին, որոշ ձեւերով կարողանում ենք մրցակցել ներկրողների հետ: Հարկայինի հետ կապված ահագին փոփոխություններ են եղել, շատ գոհ ենք, բայց դե հումքերի հետ կապված էլ խնդիր ունենք, մենք համարյա 90 տոկոս հումք ներկրում ենք Վիետնամից, Չինաստանից, Պարսկաստանից, Իրանից, տարբեր տեղերից»:

Արթիկցի գործարարի կարեւոր գերխնդիրը էլեկտրաէներգիայի բարձր սակագինն է: Ասում է՝ գործարանը հիմնադրել էն ցածր սակագնի պայմաններում, եւ հիմա կանգնել են փաստի առաջ: «Ծրագիրը 2012-ին հիմնադրելու ժամանակ հոսանքի արժեքը մեր մոտ եղել է 27 դրամ, իսկ ընդամենը երեք տարվա ընթացքում թանկացել է 46 դրամով: Մեր խնդիրը հենց այդտեղ է առաջացել, որ ինքնարժեքի մեջ բավականին թանկացում եղավ: էդ է հիմնական խնդիրը»:Ձեռնոցները վաճառում են սկսած 100 դրամից: Ստացված գումարով գործարանի սեփականատերը կարողանում է հարկ ու տուրքը, կոմունալ վճարումները կատարել եւ աշխատավարձ տալ: Գործարանն ամբողջ հզորությամբ չի աշխատում, մինչեւ 10 աշխատակից է ներկա պահին գալիս գործարան, բայց 30-ի հնարավորություն կա: Աշխատանքային 8-ժամյա գրաֆիկով աշխատող վարպետները 75000-ից 80.000 դրամ են ստանում: Գոհ են, քանի որ Արթիկում, եւ ընդհանրապես, Շիրակի մարզում աշխատանք գտնելու հավանականությունը գրեթե զրո է:«Կարան եւ գոհ չլինեն իրանք, բայց ուրիշ տարբերակ չկա, մենք էլ բան չենք աշխատում, մենք էլ մեր գործից էդ կարգի գոհ չենք, էլի: Բայց աշխատում ենք, որ աշխատողները գոհ լինեն: Առաջին հնարավորության դեպքում  մենք աշխատավարձը բարձրացնում ենք: Անընդհատ բարձացումներ լինում են: Ես էլ իրանց ասել եմ, երբ պետությունը հոսանքը իջացրեց, ես ձեր աշխատավարձը կբարձրացնեմ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22863 դիտում

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով

«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն

Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը

Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել

Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ