Երևան
12 °C
Լուսանկարում՝ Մհեր Եղիազարյանը
Հունվարի 26-ի առավոտյան 06։15-ի սահմաններում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը։
Վերջինս ձերբակալելուց հետո՝ դեկտեմբերի 5-ից մինչեւ հունվարի 17-ը հացադուլի մեջ է եղել՝ շուրջ 44 օր: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն՝ Մհեր Եղիազարյանը մահացել է սրտամկանի ինֆարկտից: Նա մեղադրվում էր կաշառքի միջնորդության եւ խարդախության համար:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Կենտրոնի նստավայր) դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ մոտ մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 19-ին, մերժել էր Եղիազարյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը:
Կալանավորի մահը մեծ քննարկումների առթի դարձավ սոցիալական ցանցերում: Շատերը նրա մահվան համար մեղադրում էին իշխանություններին՝ մյուսները փաստաբաններին, որ պատշաճ չեն բարձրաձայնել նրա առողջական վիճակի, ինչպես նաեւ 44 օր հացադուլում գտնվելու մասին:
Մհեր Եղիազարյանի պաշպան Վահե Արմենակյանի հետ մեր զրույցը ստորեւ.
- Պարոն Արմենակյան, ի վերջո ի՞նչ պահանջով էր Մհեր Եղիազարյանը հացադուլ հայտարարել:
- Իրեն մեղսագրվել է խարդախության հոդված եւ կաշառքի միջնորդություն՝ մոտ 9 միլիոն դրամի: Ինքը գտնում էր, որ քաղաքացիաիրավական բնույթի վեճ է, ոչ թե խարդախությամբ հափշտակելու եւ երբ նման պայմաններում իմ պաշտպանյալի նկատմամբ ընտրվեց ամենածայրահեղ խափանման միջոցը՝ որոշում կայացվեց իրեն կալանավորել, ինքը, քանի որ Haynews.am կայքի համակագրողն է, դրա մեջ ինչ-որ միտում տեսավ ու որոշեց հացադուլով պայքարել իր արդարացման համար: Մենք անընդհատ հորդորում էինք դադարեցնել հացադուլը, բայց մի քիչ ծանր բնավորություն ուներ ու հետ չէր կանգնում:
- Խարդախության դրվագով ընդո՞ւնում էր մեղադրանքը:
- 4 հոգի են ցուցմունք տվել, որ իբրեւ իրենցից գումար է հափշտակվել: Երկուսինը ընդունում էր, որ ինքը այդ գումարը վերցրել է, ընթացքում այդ երկուսի գումարը ետ է վերադարձրել, իրենք էլ նախաքննական մարմնին հայտնել են, որ պարտք-պահանջ չունեն: Մյուսների դեպքում մեկը մասնակի էր ընդունում, բաց չէր ընդունում, որ հափշտակել է, այլ՝ իր կայքով ինչ-որ ծառայություններ է մատուցել էդ մարդուն եւ համարում էր իր ծառայությունների դիմաց տրված գումար է. չորրորդ անձը, որը պայմանագրային զինծառայող է, ընդհանրապես չէր ընդունում, պատճառաբանում էր, որ այդ գումարը ընդհանրապես իրեն չի տրվել: Մհերի դեմ ցուցմունք տված անձն էլ էր ասում, որ այդ գումարը տվել է ինչ-որ երրորդ անձի, որը դա պետք է փոխանցեր Մհերին: Առերեսման ժամանակ էլ այդ մարդն ասել է, որ ինքը գումարը Մհերին չի տվել:
- Մինչ հացադուլ հայտարարելը ձեր պաշտպանյալը առողջական խնդիրներ ունեցե՞լ է:
- Իհարկե, ինքը 2-րդ կարգի հաշմանդամություն ուներ, բացի այդ ինքը միշտ սրտի հետ կապված խնդիր է ունեցել:
- Այս ընթացքում դուք միջնորդե՞լ էիք, որպեսզի ձեր պաշտպանյալին տեղափոխեն կամ «Դատապարտյալների հիվանդանոց» կամ՝ քաղաքացիական:
- Մենք էլ ենք միջնորդել, ինքն էլ: Հացադուլի 30-րդ օրը ինքը համաձայն էր գոնե տեղափոխեին «Դատապարտյալների հիվանդանոց» հացադուլից դուրս գա՝ բժիշկների հսկողության ներքո:
- Այսինքն ինքը հացադուլի 30-րդ օրը դիմել էր, որ եթե տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» կդադարեցնի՞ հացադուլը:
- Այո: Շտապօգնությունով տարել են «Էրեբունի» ԲԿ, անհասկանալի պատճառով գտել են, թե ինքը այդտեղ մնալու կարիք չունի, հետ են բերել ՔԿՀ ու ինքը շարունակել է հացադուլը: Մենք որոշեցինք գրավի միջնորդություն ներկայացնելու համար երաշխավորագրեր հավաքենք, որ միջնորդությունը հիմնավորված լինի: Նիստը նշանակվել էր դեկտեմբերի 28-ին, այն, սակայն, հետաձգվել էր, քանի որ գործը ԱԱԾ-ից տեղափոխել էին Քննչական կոմիտե եւ քննիչը գործի նյութերին ծանոթ չէր: Միջնորդությունը քննվել է հունվարի 19-ին, որն էլ, սակայն, դատավորը մերժել է:
- Նախաքննական մարմնի կողմից կալանքը երկարացնելու միջնորդություն ներկայացվե՞լ էր:
- Վաղը պետք է երկացնելու միջնորդությունը քննվեր, վաղը նշանակված էր դատական նիստ:
- Պարոն Արմենակյան, ի վերջո առաջին ատյանի դատարանը ո՞ր հանգամանքները հաշվի առնելով էր գտել, որ առկա է հիմնավոր կասկած, որ Եղիազարյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքները:
- Այդ մարդկանց ցուցմունքները, դրա հիման վրա կալանքի որոշում է տվել, այլ ապացույց չկա:
- ՔԿ-ն նշում է, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Մհեր Եղիազարյանը մահացել է սրտամկանի ինֆարկտից: Այս պատասխանը ձեզ բավարարո՞ւմ է:
- Իհարկե չի բավարարում, ես ասացի, որ ինքը սրտի խնդիր միշտ ունեցել է, այսինքն, եթե անձը 44 օր հացադուլի մեջ է, սրտի կաթավածից էլ կարող է մահանալ, ինչ-որ մի պատճառից մահանալու է, ես չեմ ասում, որ սովից է մահացել, բայց այդ 44 օրը իր առողջության վրա արդեն անդառնալի ազդեցություն էր թողել:
- 44 օր հետո դադարեցրել էր հացադուլը առողջակա՞ն խնդիրների պատճառով:
- Հացադուլը դադարեցնելու օրը ես գնացել եմ, որ իր հետ հանդիպեմ, ինքը չի կարողացել գալ քննչական սենյակ՝ ընդամենը 20 մետր քայլելու տարածք է: Մինչեւ էդ ինքը դիմանում էր, իր ոտքով գալիս- գնում էր, բայց երբ գրավը մերժվեց, ոնց որ իր դիմադրողականությունը կորավ, էլ չկարողացավ պայքարել:
- Ինչո՞ւ չէիք բարձրաձայնում ձեր պաշտպանյալի հացադուլի եւ առողջական վիճակի մասին:
- Սյունիքում ինքը հայտնի անձնավորություն է ու բարձրաձայնվել է թե՛ իր կայքով, թե՛ «Սյունյաց երկիր» թերթով, ամեն օր ինֆորմացիա է գնացել:
- Դուք հայտարարությամբ հանդե՞ ս եկել եք:
- Ինքը կողմ չէր, որ հայտարարություն լինի, շատ աղմուկ բարձրանա: Ինքը հակված չէր, որ շատ մեծ աղմուկ բարձրացնենք, մտածում էր, որ կլուծվի հարցը: Եղել է, որ առաջարկել ենք այլ լրատվամիջոցներով բարձրաձայնենք, բայց ասում էր՝ պետք չի դեռ:
- Կալանավորվելուց հետո իր մասնակցությամբ քննչական, դատավարական գործողություններ կատարվե՞լ են, թե գործն, այսպես ասած, քնեցված վիճակում էր:
- Դեկտեմբերի 3-ին, 4-ին, 5-ին ինքը քննչական գործողություններին մասնակցել է ակտիվորեն, առերսումներ են եղել, ցուցմուքներ է տվել, հետո, որ որոշեցին կալանավորել, հացադոլ հայտարարեց ու հրաժարվեց ցուցմունք տալուց, ու դրանից հետո որեւէ բան չի կատարվել, բացի դատական նիստերից:
- Ձեր պաշտպանյալի դեմ միայն 4 անձանց ցուցմունքնե՞րն են որպես ապացույց, թե՝ այլ ապացույցներ եւս կան:
- Տեսեք, դատարանում մենք, բացի այս 4 հոգու ցուցմունքներից, այլ որեւէ ապացույց չենք տեսել: Մեկ էլ գաղտնալսում է եղել ու այդ գաղտնալսման մեջ ինչ-որ բաներ Քննչականն այլ կերպ է մեկնաբանում, մենք՝ այլ: Սա է ամբողջը:
Ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը 2014թ. փետրվարից մինչեւ 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել եւ առանց որեւէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչեւ առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ:
Գործն այժմ քննվում է Քննչական կոմիտեի վարույթում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա. տեսանյութ
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ
ՀՀ-ն հավաստիացրել է, որ TRIPP նախագծից Իրանի համար որևէ սպառնալիք չի ստեղծվի. Իրանի դեսպան
Մակրոնը փորձել է համբուրել Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանի ձեռքը, սակայն մերժում է ստացել. տեսանյութ
Հրդեհ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում
ԱԺ-ում փորձագետների հետ քննարկվել են բջջային հեռախոսների IMEI ռեեստրի հետ կապված սպասվող կարգավորումները
ՀՀ-Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման համար Իրանը սիրով կողջունի Փաշինյանի այցը. դեսպան
Դատախազությունը պահանջում է վերադարձնել Սևանի ափին «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տիրապետմանը գտնվող շինությունները
«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձն ընտրողներին ուղղորդել է. վարույթի նախաքննությունն ավարտվել է
Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը
ԱՄՆ-ն հարվածել է Իրանին. ի պատասխան՝ Թեհրանը հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի օբյեկտների վրա
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը
Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծաններն առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքով
6-8 ամսում ՀԷՑ-ի՝ մոտ 400 մլն դոլար ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ մարվել է 50 մլն-ը. Պետրոսյան
Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է
Ժամը 15:15-ին աշխարհի բնակչության մոտ 99%-ը ականատես կլինի եզակի աստղագիտական երևույթի
Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածքը. Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել է
Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի. տեղումները կդադարեն, կտաքանա 6-8 աստիճանով. Սուրենյան
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում
Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանց
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդերլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով՝ ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի քնեցումից չարթնանալու հանգամանքները կդառնան քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT