Հաճախ այցելեք Գյումրի՝ վայելելու նրա ինքնատիպ մարդկային ու մշակութային կոլորիտը. Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Գյումրի։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Արմեն Սարգսյանը Գյումրիում էր՝ բացառապես հոգեւոր ու մշակութային ոչ պաշտոնական օրակարգով: Գյումրու հանդեպ նախագահի եւ նրա ընտանիքի վերաբերմունքն առանձնահատուկ է, ինչի մասին նախագահ Սարգսյանը բազմիցս է նշել՝ հորդորելով ու առաջարկելով հաճախակի ընտանիքներով այցելել Գյումրի՝ վայելելու նրա ինքնատիպ մարդկային ու մշակութային կոլորիտը:

Նախագահի եւ նրա տիկնոջ հերթական այցելությունը սկսվել է Ս. Յոթվերք եկեղեցում մոմավառությամբ, որից հետո նրանց եւ մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին իր թեմական հարկի տակ հյուրընկալել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Սրբազանը հյուրերին ծանոթացրել է թեմի գործունեությանը եւ կառույցներին: Նախագահը հետաքրքրվել է իրականացվող ծրագրերով եւ նախատեսվող նախագծերով՝ պատրաստակամություն հայտնելով որեւէ կերպ աջակցել դրանց:

Սոցիալ-կրթական կենտրոնը Շիրակի թեմի ազգային գործունեության լավագույն վկայություններից է: Աղբանոցի վերածված նախկին բաղնիքի շենքը հիմնովին նորոգվել եւ կահավորվել է՝ վերածվելով մի վայրի, որտեղ բոլոր շահառուները եւ այցելուները սպասված են, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է գտնել իր բաժին գթասրտությունը: Կենտրոնը ծավալում է կրթական, սոցիալական, երիտասարդական, հոգեւոր-մշակութային գործունեություն:

Հանրապետության նախագահն ու տիկին Նունե Սարգսյանը շրջել են կենտրոնում, անմիջական ու ջերմ զրույցի միջոցով շփվելով տարբեր՝ նկարչության, համակարգչային գիտելիքների, լեզուների ուսուցման եւ մյուս խմբակներում սովորող երեխաների հետ: Հանդիպումից տպավորված երեխաները հանրապետության նախագահից խնդրել են ինքնագիր թողնել իրենց աշխատանքային տետրերում:

Էլ ավելի անկեղծ ու աշխույժ է եղել մթնոլորտը կենտրոնում գործող «Հեքիաթ» եւ «Ամենագետիկ» նախակրթարանների մանուկների հետ, ովքեր հյուրերին ողջունել են երգով ու ասմունքով:

Կենտրոնում վերապատրաստվում կամ մասնագիտություն են ձեռք բերում նաեւ մեծահասակները՝ հմտանալով տարբեր մասնագիտությունների մեջ՝ կար ու ձեւից մինչեւ խոհարարություն: Տեր եւ տիկին Սարգսյանները ծանոթացել են նաեւ կենտրոնի այդ ուղղության շահառուների աշխատանքին եւ նրանց հմտությունների արդյունք հանդիսացող արտադրանքին:

Տպել
2036 դիտում

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան