Դրսում ինձ ասում են՝ քեզ քո երկիրն ինչպե՞ս չի գնահատում, արի, այստեղ մնա, բայց ես եկա, եւ ինչ՝ քար լռություն

2018 թվականի նոյեմբերին Վիտեբսկում (Բելառուս) «Վիտեբսկ» միջազգային ժամանակակից պարի խորեոգրաֆների 31-րդ մրցույթում Խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանն իր «Կինը՝ որոշում կայացնելուց առաջ» մենապարով գրավեց առաջին տեղը:

«Մտքերի եւ զգացմունքների փոթորիկը, որն այդ պահին սուրում է կնոջ գլխում, պատկերավոր կերպով մարմնավորվել է զգացմունքային պարի մեջ: Երեւանցի պարուհուն ջերմ ընդունեցին թե՛ վերջում, թե՛ մասնակիցների պարգեւատրման ժամանակ: Դահլիճից ստացած էներգիան Ռիման առաջին մրցանակից բարձր գնահատեց»,- Ռիմայի ելույթի մասին այսպես էր գրել «Վիտեբսկի ժողովրդական լուրերը»-ը:

- Ռիմա, 2018 թվականը քեզ համար ձեռքբերումների տարի էր, բազմաթիվ մրցույթների ես մասնակցել: Մտերմացել ես հայտնի բեմադրողների՝ այդ թվում եւ Ուկրաինայում բեմադրող Ռադու Պոկլիտարուի հետ:

- 2018 թվականը բեղումնալից տարի էր բեմադրական առումով: Երբ պետք է հանդես գայի այդ մենապարով, սկզբում շատ էի կաշկանդված: Մտածում էի՝ ոճս ժամանակակից չէ, ամեն դեպքում, 200 տարի է՝ Եվրոպայում ժամանակակից պարը կա, եւ չէր բացառվում, որ թերություններ կլինեին, բայց այնպիսի ընդունելության արժանացրին, որ նույնիսկ որոշ տեղերում ասում էին՝ սա նոր խոսք է ժամանակակից պարի մեջ: Եվ հենց այդ բեմադրությանս շնորհիվ էլ մտերմացել եմ Սերբիայում կայացած մրցույթի ժյուրիի անդամ, Ուկրաինայում ժամանակակից բալետի թատրոնի ղեկավար Ռադու Պոկլիտարուի հետ: Ես մտադիր եմ նրան Երեւան հրավիրել. ասաց, որ շատ է ուզում մեր երկիր գալ:

«Կինը՝ որոշում կայացնելուց առաջ» մենապարի հաղթանակդ նվիրեցիր 2018 թվականին ողբերգական պատահարի զոհ դարձած բալետի պարող Վահագն Մարգարյանի հիշատակին: Մտերիմնե՞ր էիք:

- Մենապարը միջազգային ժյուրին շատ էր հավանել, եւ, այո, ստացա առաջին մրցանակ ու նվիրեցի Վահագնին: Շատ ցավալի էր Վահագնի նման արտիստի կորուստը: Շատ դրական, շատ պարզ եւ չափազանց տաղանդավոր մարդ էր: Մենք միասին նաեւ պարել ենք: Հիշում եմ՝ 2016 թվականին Մոսկավայից հրավեր էի ստացել, միասին աշխատեցինք, ստեղծեցինք բեմադրություն: «Բարեւ Քիթի» մոնոներկայացման մեջ էլ ֆիլմային հատված կար, որտեղ ինքն էր տղայի դերը խաղում:

Լուսանկարում՝ Ռիմա Պիպոյանն ու Վահագն Մարգարյանը

- Ռիմա, Հայաստանում շատ քիչ են ձեր ոլորտի մարդիկ: Քո կարծիքով՝ ո՞րն է պատճառը:

- Մի քանի հոգի դեռ մնացել են՝ Արա Ասատուրյան, Արինա Արարատյան... կարծես թե էլ չեմ մտաբերում, որ կարող են ներկայացումներ ստեղծել: Պատճառներից մեկը երեւի այն է, որ պարարվեստի ոլորտը շատ դժվար է գովազդվում: Մեր արվեստն իր տեսակով նախ կոմերցիոն չէ, դժվար է դրսից հովանավորներ գտնել: Պարարվեստի զարգացման կրթամշակութային հիմնադրամի միջոցով փորձում եմ ինչ-որ քայլեր ձեռնարկել, բայց շատ դժվար է: Այս դեպքում մնում է միայն մշակույթի նախարարություն դիմելը, սակայն անիմաստ ժամանակի վատնում եմ համարում: Հիմա ինձ հրավերներ են ուղարկել տարբեր երկրներից, բայց չգիտեմ, թե ում դիմեմ, նախկինում մի քանի անգամ դիմել եմ եւ մերժում ստացել: Հայաստանում թիվ մեկ խնդիրն այլ երկիր գնալն ու փառատոնների եւ մրցույթի մասնակցելն է:

- 2018 թվականի քո հաղթանակներից ու ճանաչումից հետո հայրենիքում քո հանդեպ մոտեցում փոխվե՞լ է:

- Մրցույթներից հետո հրավերներ ստացա տարբեր տեղերից՝ մնալու եւ աշխատելու այնտեղ, բայց չուզեցի՝ մտածելով, որ այսքանից հետո հայրենիքում կգնահատվեմ: Դրսում ինձ ասում են՝ քեզ քո երկիրն ինչպե՞ս չի գնահատում, արի, այստեղ մնա, պետք չէ, որ դու հետ գնաս: Բայց ես ուզում եմ այստեղ ինչ-որ բան ստեղծել: Հետ եկա այստեղ, եւ ի՞նչ՝ քար լռություն: Միայն որոշ թերթերում մի քանի անգամ նշվեց, որ այստեղ է հաղթել, կամ այսինչ հրավերներն է ստացել, բայց ոչ մի արձագանք: Ժողովրդի շատ փոքր մասն է գնահատում: Այսօր մենք չունենք ժամանակակից պրոֆեսիոնալ պարային մշակույթ ստեղծելու համար նախադրյալներ: Ցավով եմ ասում, բայց փոշմանում եմ, որ այդքան առաջարկներից եմ հրաժարվել: Հիմա, եթե լինի, շատ հնարավոր է, որ գնամ, որովհետեւ իմ ստեղծագործական վառ տարիները հիմա են, հիմա է, որ ես կարող եմ մտածել, աշխատել: Այստեղ անտարբերության եմ հանդիպում: Ճիշտ է՝ աշխատում եմ 3-ից 4 տեղ, հիմնականում դասավանդում եմ, ոչ թե բեմադրում եմ: Այն, որ ես պետք է պրոֆեսիոնալների հետ աշխատեմ, ստեղծեմ ժամանակակից թատրոն, որտեղ բեմադրություններ կանենք իմ մյուս բեմադրող ընկերների հետ՝ մնացել է օդում կախված:

- Ավելի շատ մտահոգվում ես, որ պարարվեստի՞ համար լայն լսարան չկա, թե՞ կարիերայիդ համար:

- Արվեստագետի համար շատ ցավալի է, երբ դու սկսում ես քեզ ներկայացնել: Ես ինձ լավ չեմ զգում այդ առումով: Այսօր հնարավոր չէ այստեղ գտնել անգամ ճիշտ գովազդողների: Ովքեր էլ կան, ասում են՝ եկեք փորձենք մերկ պարողների բերել, ինչ-որ շոուի վերածել: Բայց ես անում եմ այն, ինչ իմ մտքում կա: Եթե պետք էր, որ գումար աշխատեի, ես վաղուց կկարողանայի գումար աշխատել՝ խումբ ունենալով, ինչ-որ շոուներ անելով, բայց ես պահում եմ իմը: Հավատարիմ եմ մնում ինքս ինձ ու հավատում, որ ես կարող եմ Հայաստանում էլ մաքուր արվեստ ստեղծել, ու ժողովուրդը կկարողանա գալ, նայել այն, ինչ արժեքավոր է:

- Ասացիր, որ մշակույթի նախարարություն էլ ես դիմել, բայց անտարբերության ես արժանացել: Որեւէ ծրագի՞ր էիր ներկայացրել, թե՞ ֆինանսական աջակցության համար էր:

- Դիմել եմ, բայց ավելի լավ է ինձ միանգամից ասեին՝ ո՛չ, քան հույսեր տային եւ անիմաստ սպասումների մեջ գցեին: Այսօր նախարարությունն օպտիմալացման եզրին է, բայց եթե մինչ այդ էլ գոյություն ուներ այդ հսկա շինությունը, ի՞նչ էր անում: Նախարարության կայքում, երբ բացում ես պարարվեստի բաժինը, այնպիսի խոստումներ են գրված, որ ապշում ես: Ամեն դեպքում, ես տեսականից այն կողմ ոչինչ չեմ տեսել: Հիմա, թե ինչպես կաշխատեն՝ ոչ ոք չգիտի: Բայց ես գիտեմ մի բան, որ ցանկացած պետության հիմքում մշակույթն է ընկած, եթե մարդ մշակույթ չունի, ուրեմն իր դեմքն էլ չունի: Ցանկացած երկրում, եթե մշակույթը քեզ չի գրավում, չի զարմացնում, կամ ճիշտ չի ներկայացվում, դու այդ պետություն հաջորդ անգամ գուցե եւ չգնաս: Մշակույթ չկրող մարդը, չիմացող մարդը չի կարող մյուս ոլորտներից լավ լինել: Այո, մշակույթը ֆինանս պահանջող եւ չտվող ոլորտ է: Նրան պետք է ուղղակի փայփայել, նրանից գումար ստանալ պետք չէ: Մշակույթը կոմերցիոն սարքելով՝ շատ գումար կարելի է ստանալ, բայց շատ բաներ էլ կորցնել:

Տպել
5454 դիտում

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել