Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչը միջնորդեց դատարան հրավիրել ԱԱԾ տնօրենին

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց հրապարակայնորեն հերքում:

Դատարանում հայցվոր Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանն այսօր դատարանի հարցին ի պատասխան ասաց, որ ամբողջությամբ պնդում են հայցապահանջը, իսկ պատասխանողն էլ հակադարձեց, որ իրենք ամբողջությամբ առարակում են հայցի դեմ:

Դատավորի հարցին՝ այսինքն չկա՞ն եզրեր հաշտություն կնքելու, Անի Ալավերդյանը պատասխանեց, որ պատրաստ են հաշտության եզրեր փնտրել այն դեպքում, եթե պատասխանող կողմը կհերքի իր կողմից արտահայտած տեղեկատվությունը մամուլի ասուլիսի ընթացքում: Պատասխանող կողմն էլ ասաց, թե հաշվի առնելով այն, որ հայցվոր կողմն ըստ էության հաշտությունը տեսնում է հայցի բավարարման ձեւով ուստի, կարծում է, որ հաշտության եզրեր չեն կարող լինել:

Այնուհետեւ Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը ներկայացրեց հայցի պահանջը, փաստական հիմքերը: Նա մեջբերեց Վանեցյանի այն արտահայտությունները, որոնք, ըստ նրա՝ չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են Սեդրակ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը: Այդ արտահայտությունները Վանեցյանը հնչեցրել է հայտնի հեռախոսային խոսակցությունների հրապարաման օրը՝ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին հրավիրված ասուլիսի ընթացքում. հայցվոր կողմը պահանջում է պարտավորեցնել Վանեցյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող հետեւյալ փաստացի տվյալները. «Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին, որ ինքը հեռուստաընկերությամբ ասում է՝ մենք ոչ մի բան չունենք, փաստերով կխոսենք եւ կհրապարակեմ՝ ով ինչ ունի եւ ոնց է ձեռք բերել: Ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառք ձեռք բերելու արդյունքում եւ մնացած այլ, այլ ունեցվածքը: Չի նշանակում, որ պետք է մարդուն ստիպել, որ 6 միլիոն դոլար փող տա իրենց, իրենք էլ տանեն, ձեզ կտա՞ն 6 միլիոն դոլար հենց նենց, ո՞ր մեկին կտան: Էդ ունեցվածքի հետ կապված որտեղի՞ց է եկել, ապօրինի հարստացումը իրենց չի սպառնում, որովհետեւ ապօրիի հարստացում չկա, փողերի լվացումով է հարուցվել քրեական գործ»:

Հայցի դեմ պատասխանող կողմն առարկեց՝ նշելով, որ այն ենթակա է մերժման: Մասնավորապես պատասխանողի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը հայցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս նշեց, որ Արթուր Վանեցյանի կողմից արված արտահայտությունները ուղղված չեն Սեդրակ Քոչարյանին եւ վերջինս էլ չի հիմնավորել, որ հենց իր դեմ են ուղղված: Նա հղում կատարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործերից մեկին, համաձայն որի, դատարանը սահմանել է, որ հրապարակումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը եւ կասկածելը դեռեւս բավարար չէ՝ հաստատելու այն հանգամանքը, որ որեւէ կոնկրետ անձի հասցվել է վնաս:

Ըստ նրա՝ գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողը զգա, որ տվյալ հայտարարությունը իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախը: «Ինձ համար այդ հանգամանքը մնում է չհիմնավորված, որ այս արտահայտությունները լսելիս սովորական ընթերցողը առաջին հերթին պետք է մտածի պարոն Սեդրակ Քոչարյանի մասին: Ես կարծում եմ, որ նման մոտեցումը անհիմն է եւ հետեւաբար արտահայտությունները որեւէ կերպ պարոն Սեդրակ Քոչարյանին չեն կարող ուղղված համարվել:

Փաստաբանն ասաց, որ Արթուր Վանեցյանն այստեղ ոչ պատշաճ պատասխանող է, քանի որ հայցն, ըստ էության, պետք է հարուցվեր Հայաստանի Հանրապետության դեմ, որովհետեւ հայցվորն ինքը իր հայցադիմումի մեջ ընդունել է պատասխանողի որոշակի կարգավիճակը արտահայտությունների կատարման պահին: «Քանի որ զրպարտության եւ վիրավորանքի հետեւանքով ծագող հարաբերությունները դրանք վնասի հատուցման հարաբերություններ են, ուստի, Քաղաքացիական օրենսգրքով սահմանվում է, որ քաղաքացուն պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը: Պարոն Վանեցյանն այստեղ պատշաճ պատասխանող չի կարող հանդիսանալ, հայցը պետք է հարուցվեր Հայաստանի Հանրապետության դեմ, միեւնույն ժամանակ պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու կամ պատասխանողի փոփոխության դեպքում հայցային վաղեմության ժամկետը պետք է որ լրացած լինի»,- ասաց Վահագն Գրիգորյանը:

Վերջինս նշեց, որ հայցի առարկա հանդիսացող արտահայտությունները, որոնք արել է Արթուր Վանեցյանը, չունեն բավականաչափ կոնկրետություն եւ պատասխանող կողմի կարծիքով՝ չեն հանդիսանում փաստացի տվյալներ, մինչդեռ զրպարտության վերաբերյալ գործերով պետք է մատնանշել պատասխանողի կողմից փաստացի տվյալներ ներկայացնելու կոնկրետ հանգամանքը: Ըստ նրա՝ վերը նշված փաստարկները բավարար են, որպեսզի հայցը համարվի անհիմն:

Անի Ալավերդյանն էլ պարզաբանեց, որ հայցը ներկայացրել են մասնավոր անձի դեմ, իսկ եթե դիմումում նշվել է նաեւ «ԱԱԾ տնօրեն» արտահայտությունը, ապա դա միայն անձին նույնականացնելու համար է նշվել: Ալավերդյանն ասաց, թե քանի որ պատասխանող կողմը պնդում է, որ Վանեցյանը հանդես է եկել ի պաշտոնե եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխանողի կողմից արված արտահայտությունները ամենեւին չեն վերաբերում հայցվորին, սակայն գործում առկա բազմաթիվ հանգամանքները պնդում են հակառակը, ուստի հայցվոր կողմը գտնում է, որ անհրաժեշտություն է առկա, որպեսզի Վանեցյանը ցուցմունք տա գործի լուծման համար նշանակություն ունեցող եւ ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ: «Պարզման ենթակա փաստերն են՝ արդյո՞ք պատասխանող կողմը «Քոչարյանների ընտանիք» նշելով նկատի չի ունեցել նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, որպես ընտանքի անդամ, արդյո՞ք պատասխանող կողմը տեղյակ չի եղել, թե ով է հանդիսանում «Կոնգերս» հյուրանոցի սեփականատերը, քանի որ մեր տեղեկություններով, հանդիսանում է Սեդրակ Քոչարյանը եւ արդյոք մամուլի ասուլիսի ընթացքում հանդես է եկել որպես մասնավոր անձ թե՝ որպես ԱԱԾ տնօրեն»,- հավելեց հայցվորի ներկայացուցիչը:

Պատասխանողի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը, սակայն, առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ ներկայացված միջնորդությունը ապացույցների ձեռքբերմանն ուղղված միջնորդություն է, իսկ դատարանը դեռեւս ապացուցման բեռի բաշխում կողմերի միջեւ չի կատարել, եւ նման պայմաններում ապացույցի վերաբերելիության եւ ոչ վերաբերելիության մասին եզրակացություններ անել ինքը չի կարող: Գրիգորյանը Արթուր Վանեցյանի անունից նշեց, որ վերջինս դատարանում ցուցմունք տալու առաջարկը չի ընդունում: Անդրադառնալով հայցվոր կողմի այն հարցին, թե արդյոք պատասխանող կողմը «Քոչարյանների ընտանիքն» է Գրիգորյանը ասաց, որ ընտանիք հասկացությունը շատ լայն է, այն ներառում է ոչ միայն Սեդրակ Քոչարյանին: «Այս տրամաբանությամբ ստացվում է՝ ընտանիքի բոլոր անդամները կարող են հերթով առանձին հայցեր հարուցել»,- ասաց Գրիգորյանը: Ի պատասխան Ալավերդյանն ասաց, որ քանի որ «ընտանիք» բառը նշվել է, ուստի, ընտանիքի բոլոր անդամները իրավունք ունեն դատարան դիմելու:

Դատարանը մերժեց հայցվորի միջնորդությունը՝ Վանեցյանին վկայի կարգավիճակով հարցաքննելու վերաբերյալ: «Հաշվի առնելով, որ ՀՀ երկրորդ նախագահի ընտանիքն է, հայտնի է դա ընթերցողի համար, պետք է հասարակությունից լինել բավականին իզոլացված, որ չհասկանան, թե ում մասին է խոսքը»,-հավելեց Ալավերդյանը:

Նշենք, որ այս ասուլիսից մոտ մեկ ամիս հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ մեկ անգամ է եղել, որ խոսել է ոչ թե փաստերով, այլ էմոցիոնալ՝ նշելով, որ խոսքը վերաբերվում է «Կոնգրես» հյուրանոցի հետ կապված հայտարարությանը: Այսօրվա նիստում, սակայն, թե՛ հայցվոր կողմը եւ թե՛ պատասխանող կողմը այդպես էլ չանդրադարձան այդ հանգամանքին:

Փաստաբանը դատարանին միջնորդեց այսօրվա նիստն ընդմիջել, որպեսզի դատարան ներկայացնի Սեդրակ Քոչարյանի ծննդյան վկայականն, ինչպես նաեւ «Կոնգրես» հյուրանոցի բաժնետերերի ցանկը: Գործով հաջորդ նիստը կշարունակվի փետրվարի 25-ին:

Տպել
3351 դիտում

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում