Գրիպի դեմ պատվաստվողները շատացել են. «Մուրացանում» պատվաստանյութն արագորեն սպառվել է

Երեւանում գործող բուժհաստատությունները, սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված, աշխատում են գերծանրաբեռնված ու խստացված ռեժիմով: Միջանցքներում հիվանդ ու նրանց ուղեկցող մարդկանց բազմություն է, բժշկական անձնակազմի ու այցելուների մեծ մասը շրջում են բժշկական դիմակներով՝ պաշտպանվելու հնարավոր վարակներից:  

Մասնավորապես «Մուրացան» հիվանդանոցային համալիրում հիվանդների մեծ հոսքին նախապատրաստվել են անցած տարեվերջին՝ կանխատեսելով գրիպի սեզոնին ավանդաբար բնորոշ ակտիվացումը, ինչպես նաեւ առողջապահության նախարարությունից ստանալով համապատասխան ցուցում:

«Հաշվի առնելով հիվանդների մեծ հոսքը՝ անհետաձգելի բուժօգնության ծառայությունում ավելացվել է աշխատողների քանակը՝ ավելի օպերատիվ բուժսպասարկում իրականացնելու համար: Մեր ունեցած ռեսուրսներով ավելի ամրացրել ենք այդ ծառայությունը: Բացի դրանից, ստեղծել ենք լրացուցիչ մահճակալներ՝ ի հաշիվ մեծահասակների բաժինների: Սահմանափակել եւ հետաձգել ենք պլանային հիվանդների ընդունելությունը, որպեսզի կարողանանք հրատապ բուժօգնության կարիք ունեցողներին սպասարկել: Խոսքը վերաբերում է երեխաներին, որովհետեւ մեր հիվանդանոցը հիմնականում մանկական ուղղվածություն ունի»,- ասաց հիվանդանոցի գխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը: Խստացվել է նաեւ սանիտարահիգիենիկ պայմանների պահպանումը, սահմանափակվել են տեսակցության ժամերը:

Նրա խոսքով, ՍՇՎ-ով հիվանդացության ցուցանիշներն այս տարի մոտ 10 տոկոսով գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշներին, բայց նույնական են երեք տարի առաջվա պատկերի հետ: Միեւնույն ժամանակ վերջին երեք օրերի ընթացքում նկատվում է բուժօգնության դիմողների թվի նվազում:

«Տոնական օրերին, իհարկե, շատ ծանրաբեռնված աշխատել է հիվանդանոցը, դիմելիությունը շատ բարձր է եղել, օրական մոտավորապես 150 հիվանդ, բայց կարողացել ենք բոլորին համապատասխան բուժօգնություն ցուցաբերել թե՛ ամբուլատոր, թե՛ ստացիոնար կարգով: 25-30 տոկոսը հոսպիտալացվել են, մնացածը բուժօգնություն են ստացել ամբուլատոր պայմաններում: Արդեն վերջին օրերին դիմողների թիվը բավական նվազել է, երեկ եղել է 90 հիվանդ, հոսպիտալացվել է մոտ 20 տոկոսը: Այսինքն՝ նախորդ երկու-երեք օրերի ընթացքում երեսուն տոկոսով նվազել է հիվանդանոց դիմողների քանակը: Իհարկե, չենք կարող վստահաբար ասել՝ վաղը, մյուս օրը էլի նվազո՞ւմ, թե՞ ավելացում կլինի: Ընթացքը ցույց կտա, եւ եթե մեկ շաբաթ նույն տենդենցը պահպանվի, կարող ենք նաեւ եզրակացություն անել, որ ընդհանուր հիվանդացությունը գնում է դեպի նվազում»,- նկատեց Բավեյանը:

«Մուրացան» հիվանդանոց դիմողների մեծ մասը մինչեւ 5 տարեկան երեխաներ են: Բարեբախտաբար չկան այնպիսի հիվանդներ, որոնց վիճակը ծայրահեղ ծանր է՝ պայմանավորված սուր շնչառական վարակներով ու դրանց բարդություններով եւ որոնք կարիք ունեն արհեստական շնչառության սարքի:

Իսկ թե սուր շնչառական վարակների դեմ բուժում ստացող հիվանդների քանի տոկոսի մոտ է առկա գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը («խոզագրիպ»), հայտնի չէ: Դրա վերաբերյալ նմուշառում այստեղ չի արվում: «Դա արվում է ռեֆերենս լաբորատորիայում: Կան ծրագրի մեջ ընդգրկված հիվանդանոցներ, որոնք իրականացնում են այդ հետազոտությունը, նմուշառում են անում եւ ուղարկում, բայց մենք չենք անում: Մենք այդ ծրագրում ընդգրկված չենք: Եթե ունենանք շատ արտառոց, ծանր դեպք, բնական է մենք էլ կարող ենք ուղարկել, չի մերժվի, բայց դա նպատակ չէ, որ բոլոր դեպքերում պարտադիր պետք է որոշել ու ըստ դրա կողմնորոշվել բուժման ընթացքում»,- ասաց գլխավոր բժիշկը: Բուժման սկզբունքը կապված չէ գրիպի ենթատեսակի հետ, իսկ «Տամիֆլյու» դեղը ցուցված է կիրառել հիվանդության բարդացման բոլոր դեպքերում՝ անկախ H1N1-ի առկայությունից:

Ուշագրավ է, որ «Մուրացանի» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայում այս տարի շեշտակիորեն աճել է գրիպի դեմ պատվաստվողների քանակը: Գլխավոր բժշկի՝ ամբուլատոր գծով տեղակալ Ռենա Հարությունյանից տեղեկացանք, որ եթե նախկինում ստանում էին 200 դեղաչափ պատվաստանյութ, որը հազիվ էր սպառվում, ապա գրիպի ընթացիկ սեզոնում (նոյեմբերի վերջից) արդեն պատվաստվել է 450 մարդ: «Հիմա պատվաստվողների քանակը շատ է ավելացել: Բնակչությունը կամավոր է գալիս: Նախորդ տարիներին շատ դժվար է եղել վակցինացիան, ոչ մեկը չէր ուզում գրիպի դեմ պատվաստում ստանալ, բայց այս տարի, հատկապես Նոր տարուց հետո հաճախելիությունը շատացել է բոլոր պատվաստումների համար, իսկ գրիպի դեմ՝ առավել եւս»,- նշեց նա:

Մեր այցելության պահին գրիպի դեմ պատվաստանյութ պոլիկլինիկայում չկար: Ռենա Հարությունյանն ասաց, որ սովորաբար ստանում են ամեն ամսվա 15-16-ին: Հերթական խմբաքանակն այս անգամ ինչ-ինչ պատճառներով ուշացել է, եւ հիվանդանոցի աշխատակիցներն իրենք են գնացել առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումից բերելու այն: Գլխավոր բժշկի տեղակալն, ի դեպ, արդեն 4-րդ տարին է, որ պատվաստվում է գրիպի դեմ եւ չի հիվանդանում՝ չնայած գործի բերումով մշտապես շփվում է վարակակիրների հետ:

«Հիմա մեծերն էլ, փոքրերն էլ, ընտանիքներով գալիս են պատվաստվելու: Դրան երեւի թե ավելի շատ նպաստել է նախարարի տրամադրվածությունը պատվաստումների նկատմամբ: Իր կողմնակից լինելը շատ մեծ ազդեցություն է ունենում բնակչության վրա: Իմ կարծիքն է դա»,- ասաց մեր զրուցակիցը:

Գրիպի դեմ պատվաստումն անվճար է: Պատվաստում ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում օրգանիզմում ձեւավորվում է իմունիտետ, որը պահպանվում է 6-12 ամիս: Հետաքրքրական է, որ հիվանդանոց դիմած բոլոր երեխաների ծնողները, ում հետ մենք զրուցեցինք, ասացին, որ նրանք չեն հաճախում մանկապարտեզներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3344 դիտում

Պետք է թույլ չտանք, որ լինի հոգևորական, թե աշխարհիկ, հարգանքի տուրքի օրը վերածի արկածախնդրության կամ սադրանքի

Կտրիճը «լաքշրի մասայի» «լաքշրի կաթողիկոս» է», մոռացել է, որ Հայաստանի ներսում նույնպես թեմեր կան. Ղազարյան

Շնորհակալ եմ ձեր համատեղ նամակի համար. Թրամփը երախտագիտություն է հայտնել Երևանի և Բաքվի նախաձեռնության համար

Կիրանցը Հայաստանի ամենաանվտանգ գյուղերից է. վարչապետը մոտ 50 հոգանոց խմբի հետ այցելել է սահմանազատված հատված

ԱԽ քարտուղարը Հաջիևի հետ քննարկմանը կարևորել է խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալացումը

Ձկնագողության դեպք է բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ

Ծայրեծայր հակաքրիստոնեական, հակաեկեղեցական, նաև հակապետական. Պալյանը՝ Շիրակի թեմի հայտարարության մասին

Մի խումբ քաղաքացիների հետ այցելեցինք Կիրանցի սահմանազատված հատված. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մեկնարկել է արտադպրոցական կենտրոնների մանկավարժական աշխատողների, մարզիչ-մանկավարժների կամավոր ատեստավորումը

Սյունիքի պարեկներն ու բժիշկները փրկել են անգիտակից վիճակում գտնվող 2-ամյա երեխայի կյանքը

Քաղաքականությունը, որը մտադիր է իրականացնել ԱՄՆ նախագահը, համընկնում է Թուրքիայի շահերի հետ. Ֆիդան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 6-ին

Քննարկվել է Զբաղվածության 2025-31 թթ․ ռազմավարական ծրագրի և իրականացման գործողությունների ծրագրի նախագիծը

Մենք ստեղծում ենք նոր իրողություններ և նոր ստատուս քվո Հարավային Կովկասում. Հաջիև

Արգիշտի Մեխակյանը երդմամբ ստանձնել է համայնքի ղեկավարի պաշտոնը

Աստվածուրաց Կտրիճին աջակցություն հայտնած արք. Գլնճյանը ԿԳԲ-ի կողմից հավաքագրվել է 1979 թ.-ին․ Խորեն վարդապետ

Մահացել է անվանի բժիշկ, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Սահակյանը

Հայաստանի դեսպանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Բռնցքամարտի ԱԱ. Հայաստանը դեկտեմբերի 6-ին 3 ներկայացուցիչ ունի

Օդի ջերմաստիճանը կնվազի, ձյուն ու անձրև կտեղա. սպասվում է քամու ուժգնացում

Մեկնարկել է «Իմ քայլը» հիմնադրամի հրուշակագործության դասընթացը՝ Լակի հրուշակագործության ակադեմիայի հետ համատեղ

Թրամփը պարել է 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության վիճակահանության ժամանակ

Հատուկ հանձնակատար Հյուգ Մորեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Տեղի է ունեցել Արգիշտի Մեխակյանի երդմնակալության արարողությունը. Ալեն Սիմոնյանը ևս մասնակցել է

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Լեհաստան

Ռուսական ՀՕՊ-ը մեկ գիշերում ուկրաինական 116 ԱԹՍ է որսացել

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը միջազգային ընկերական մրցաշարեր կանցկացնի. ժամանակացույց

«Նոր Կաթողիկոս, նորոգ Եկեղեցի». Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողովը պետք է տեղի ունենա առանց Գարեգին ուզուրպատորի

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը ճնշվեց աջակից հոգևորականներին կոմպրոմատներով լռեցնելով, բայց չմարեց

Ներկայացվել են ՀՀ-ին սպառնացող վտանգները. աղետներին դիմակայունության օրվան նվիրված աշխատաժողով Կոտայքում

Մասիս քաղաքում ջուր չի լինի. հասցեներ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ կառավարության զբաղվածության և տեխնոլոգիական ռազմավարությունները

Ինժեներական քաղաքում կայացել է ԵՄ EU4Innovation East ծրագրի NCC տարեկան հանդիպումը

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին մառախուղ է

Երևանում 7 մեքենա է բախվել. վարորդներից մեկը մահացել է

Երևան-Գյումրի ճանապարհին վարորդը կոտրել է երկաթե արգելապատնեշները, բախվել ապառաժ քարերին. կա վիրավոր

Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովը ժամանակից շուտ հաղթել է Քենիան ներկայացնող Վիսման Միվատեին

Լորդ Վերնոն Քոքերը պաշտոնապես բացել է Հայաստանում Միացյալ Թագավորության առաջին մշտական Պաշտպանության բաժինը

ՌԴ և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել

Քննարկվել են գինեգործության ոլորտում Հայաստանի և Մոլդովայի միջև գործակցության ընդլայնման հնարավորությունները