Հայաստանը պետք է ունենա իր ազդեցության լծակները դրսի մեդիադաշտում. Մարտիրոսյան

Դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն էր տեղի ունեցել։ Մեկ մարդ մահացել էր, երեքը վնասվածքներ էին ստացել: Միջադեպին նաեւ հայեր են մասնակցել: Սպանությունից հետո սոցցանցերի ղազախական տիրույթում սկսել են հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու կոչեր հնչել: Բավականին ակտիվացել է ադրբեջանական քարոզչությունը, նրանք կեղծ հայկական կայքերով փորձում են որոշակի հակահայկական քարոզչություն իրականացնել: Ղազախստանում նաեւ բողոքի ակցիաներ են անցկացվել ընդդեմ հայերի։ Այս կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ազգամիջյան թշնամանք հրահրելու վերաբերյալ։

«Բազմաթիվ երկրներում մենք պետք է հստակ տեղեկատվական քաղաքականություն ունենանք եւ վարենք մինչեւ կոնֆլիկտները նաեւ, ոչ թե դանակը ոսկորին հասնի, նոր ոտք ու ձեռք ընկնենք»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՏՏ ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

- Պարոն Մարտիրոսյան, Կարագանդայում տեղի ունեցած դեպքի հետ կապված նկատվում է, որ մեդիադաշտում հակաքարոզչություն է ընթանում ընդդեմ հայերի: Ովքե՞ր են իրականացնում այդ քարոզչությունը եւ ի՞նչ ձեւով:

- Առաջինը, բնականաբար, զուտ ներղազախական խնդիրն է: Այսինքն, կան ընդդիմադիր ուժեր, բնականաբար, դրանք հիմնականում հենց Ղազախստանում չեն: Ղազախստանի ներքաղաքական սպեցիֆիկան հաշվի առնելով՝ պետք է հասկանալ, որ դա արտերկրում գտնվող ընդդիմություն է: Մյուսը ընդհանուր ներազգային խնդիրներն են Ղազախստանում: Դրանք հիմնականում հայերի հետ կապ չունեն` ղազախ-ռուսական, ղազախ-չինական խնդիրներ կան: Կա անընդհատ ընդհատակում եռող ազգային խնդիր, հիմա պարզապես այս թեմայով է դա դուրս եկել:

Հաջորդ խնդիրն ադրբեջանցիներն են, որոնք անմիջապես թեման բռնեցին եւ սկսեցին օգտագործել իրենց օգտին` այսինքն հայերի դեմ: Ադրբեջանական գործոնը երեւաց արդեն Ապրիլյան պատերազմի ժամանակ: Այն ժամանակ պարզ դարձավ, որ իրենք ունեն լուրջ ազդեցություն մի շարք ղազախական լրատվամիջոցների վրա եւ բավականին հեշտությամբ կարողանում են հակահայկական ալիք առաջացնել: Ու հիմա փաստացի այդ թեմայի մեջ են լավ մտել, ցավոք սրտի մի քանի օր միակողմանի ադրբեջանական գործոնը աշխատում էր` հակադրում չստանալով: Ու իրենց հաջողվեց բավականին լուրջ հակահայկական ալիքը կողքից աճեցնել սոցցանցերում, ինչը նրանք օգտագործում են իրենց լրատվամիջոցներով՝ կեղծ «Արմենիառեպորտ» կայքով: Այդ կայքը լավ ակտիվ ներկայացնում են, իբր Հայաստանի կարծիք` հակաղազախական:

- Այդ հակաքարոզչությունն արդյո՞ք արդյունավետ է գործում:

- Կարծում եմ՝ իրականում ունի արդյունավետություն, քանի որ Հայաստանից փաստացի շատ երկար ժամանակ ընդհանրապես ձայն չէր լսվում: Առաջինը եղավ դեսպանատնից մի հայտարարություն, բայց 1 հայտարարությունով այսպիսի հարցերը հնարավոր չէ լուծել: Այդ հայտարարությունը պետք է լիներ մի շարք տեղեկատվական գործողությունների մեկ կետ: Մեզ մոտ միշտ կա այդպիսի կողմ, երբ ներքին բանակցությունները ընթանում են, բայց հանրային տեղեկատվական գործողությունները շատ դեպքերում կամ ուշանում են կամ չեն դրվում:

Այսինքն, մենք միշտ ուշացումով ենք ռեակցիա տալիս, երբ որ արդեն այդ չիբանը պայթելու վրա է լինում:

- Ի՞նչ կարող է անել Հայաստանը նմանատիպ հակաքարոզչության դեմ:

- Հայաստանը պետք է ունենա իր ազդեցության լծակները մեդիադաշտում` տարբեր ցավոտ կետերում: Ղազախստանը մեզ համար ցավոտ կետ է, դա նորություն չէ: Այսինքն, մենք պետք է այնտեղ ունենայինք առնվազն մեր ուղղությանը չհակասող լրագրողներ, խմբագիրներ: Մենք պետք է ունենայինք առնվազն հստակ աշխատանք սոցցանցերում: Սա ընդհանուր մարտավարության հարց է, որը ոչ միայն Ղազախստանի դեպքում պետք է լինի, այլ բազմաթիվ երկրներում: Այսինքն, բազմաթիվ երկրներում մենք պետք է հստակ տեղեկատվական քաղաքականություն ունենանք եւ վարենք մինչեւ կոնֆլիկները նաեւ, ոչ թե դանակը ոսկորին հասնի, նոր ոտք ու ձեռք ընկնենք:

Հիշեցնենք, որ ծեծկռտուքի եւ սպանության փաստով երեք տղամարդու են ձերբակալել` Քաիր Նադիրբեկովին, Թորգոմ Մալխասյանին, Սոխակ Մալխասյանին։ Նրանց կասկածում են ծանր հանցագործության մեջ։ Իսկ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ համապետական հետախուզում է հայտարարվել, որից հետո Գուրուրյանը ֆեյսբուքյան ուղերձով հայտնել է, որ պատրաստ է հանձնվել ոստիկանությանը, եթե ապահովեն իր անվտանգությունը: Քրեական գործեր են հարուցվել ՔՕ 99 («սպանություն») եւ 293 («խուլիգանություն») հոդվածներով։

Տպել
2021 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին