ՃՏՊ Իսակովի պողոտայում. ավտոմեքենաների վարորդները տեղում մահացել են

Դեկտեմբերի 26-ին, ժամը 23:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Lexus LS 430» մակնիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «Mercedes C180» մակնիշի (վարորդը՝ Է. Ք., ծնված 1968 թ.) ավտոմեքենաները, այնուհետև բախվել արգելապատնեշին և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի: ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենաների վարորդները տեղում մահացել են:

«Lexus LS 430» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:40-ին, մարվել՝ 23:43-ին. այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Ուղևորը՝ Է. Բ.-ն (ծնված 1989 թ.), քաղաքացիների ուժերով տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ: Ս. Բ.-ն և Լ. Բ.-ն (ծնված 1970 թ.) հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս բերել Է. Ք.-ի դին:  

Տպել
1106 դիտում

Որոշ երկրներում սահմանափակումները հանում են, որոշներում՝ կրկին խստացնում. կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում

Գործնական պարապմունք է անցկացվել մարտական հենակետերում

Ոստիկանությունը Երևանում պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող շուրջ 30 անձի է հայտնաբերել (տեսանյութ)

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու կինը 2019-ին 19 մլն 500 հազար դրամով նոր բնակարան են գնել. հայտարարագիր

Կհիմնանորոգվի Մեծամորի բազմաբնակարան շենքերից մեկի տանիքը և կասֆալտապատվեն մի շարք փողոցներ

Ստեփանակերտի խաղահրապարակներում ոստիկանները երեխաներին ալկոգել, դիմակներ, ձեռնոցներ ու տեղեկատվական թերթիկներ են բաժանել

Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ծանուցել է ԱՀԿ-ից պաշտոնապես դուրս գալու մասին

Ներքին Գետաշեն համայնքում կասֆալտապատվի 12 փողոց, կկառուցվի ոռոգման համակարգ եւ լուսավորության ցանց

«Այդ իրավիճակում Ադրբեջանը պարտություն է կրում». պատգամավորը՝ Ալիեւի նյարդայնանալու պատճառների եւ վախերի մասին

28-ամյա աղջիկը թոշակառու հարևանուհուց գողացած բանկային քարտով 300.000 դրամ է կանխիկացրել (տեսանյութ)

Լուսակունք համայնքում նախակրթարան է կառուցվում

Երևանում բախվել են մոտոցիկլետն ու «Mercedes-Benz»-ը. մոտոցիկլետի 17-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Հունիս ամսին Արարատի մարզում ծնվել է 103 երեխա

Կորոնավիրուսով է վարակվել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն. РИА Новости

Սուբվենցիոն ծրագրով Մելիքգյուղ համայնքում խմելաջրի ցանց կկառուցվի

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Բերման է ենթարկվել Մասրիկի 39-ամյա բնակիչը. նրա անձնական խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)

Գեղարքունիքում 24 ժամով կասեցվել է մի շարք բենզալցակայանների, գազալցակայանների ու շինանյութի խանութների գործունեությունը

Մարտունիում 65 մահճակալ հզորությամբ բժշկական կենտրոն է կառուցվում

Կապանում այրվում է մոտ 30 հա խոտածածկ տարածք