Միքայել Հարությունյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի. ՀՔԾ-ն ստացել է Ռուսաստանի պատասխանը

«Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Միքայել Հարությունյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի:

Հատուկ քննչական ծառայությունը ստացել է Ռուսաստանի Դաշնության պատասխանը, համաձայն որի, Հարությունյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի։

Այս մասին մեր զրույցում ասաց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ լրացուցիչ հարցում են ուղարկել ՌԴ՝ պարզելու, թե Հարությունյանը երբ է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։

Մինչ այդ ՀՔԾ-ն ստուգում էր Միքայել Հարությունյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու փաստը:

«Ինտերֆաքսը» շաբաթներ առաջ տեղեկացրել էր, որ 2002 թվականից Միքայել Հարությունյանն ունի ռուսական անձնագիր: Այս տեղեկությունը տարիներ շարունակ չի հանրայնացվել եւ չնայած դրան՝ Հարությունյանը 2000-ականներին զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: ՌԴ քաղաքացի լինելու պատճառով է, որ ՌԴ-ն իր տարածքում կասեցրել է Հարությունյանի նկատմամբ հայտարարված միջպետական հետախուզումը:

Հիշեցնենք, որ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել 2008 թվականի Մարտի 1-ն սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ 

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ եթե Միքայել Հարությունյանը 2002 թվականից ունի ՌԴ անձնագիր, նշանակում է՝ չէր կարող լինել ՀՀ պաշտպանության նախարար, քանի որ, ըստ ՀՀ 2005 թվականի Սահմանադրության հոդված 85-ի՝ ՀՀ վարչապետն ու նախարարները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։

Այնինչ, Միքայել Հարությունյանը 1994-2007 թվականներին եղել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 1995-ի մայիսին, 2000-ի մայիսին, 2007-ից 2008-ը եղել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար:

Բացի այս՝ Հարությունյանը չէր կարող ունենալ նաեւ երկքաղաքացիություն, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում երկքաղաքացիության ինստիտուտը ներդրվել է 2008 թվականի ապրիլին՝ Սահմանադրական փոփոխություններից հետո, երբ փոփոխություններ ընդունվեցին նաեւ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5432 դիտում

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում