Ինչո՞ւ պետք չէ ունենալ մշակույթի նախարարություն. Լեւոն Բարսեղյանի գրառումը

Գյումրու ավագանու «Գալա» խմբակցության անդամ, Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Մշակույթի նախարարությունը կրթության նախարարությանը միացնելու հարցին։

Գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Մշակույթի նախարարության փոխարեն, իմ կարծիքով՝ արժե ունենալ հուշարձաններին հասցվող վնասը խափանող, եւ վանդալիստների դեմ պայքար մղող օպերատիվ խումբ, թանգարանների եւ պատկերասրահների կառավարչական մի 3-4 հոգանոց խումբ եւ, պետական հույժ կարեւոր միջոցառումների/իրադարձությունների, շոուների սպասարկման համար դեպքից դեպք գնումների մրցույթ հայտարարելու համար փորձագետների հրավիրել ֆիննախ: Կամ էլ՝ այդ պատվերները պատվիրակել ՏԻՄ-երին:»

Այսպես եւ, մոտավորապես այսպես գրել եմ 5 տարի առաջ, 7 տարի առաջ եւ 10 տարի առաջ, այն ժամանակ, երբ էն կնիկը Հայաստանից լարեց անգլիացի պարող Նայջլ Չարնոքին, որ հանդգնեց պարել Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի դրոշների վրա: Վռնդեց, որովհետեւ իրեն դուր չեկավ այդ պարը: Ու ոչ մեկը ամբողջ նախարարությունից, չասաց՝ մադամ, դու նախարարի գործը գրաքննիչի գործի հետ ես շփոթել:

Ես սա գրել եմ դեռ այն ժամանակներում, երբ մեր, այսինքն՝ պետական բյուջեի փողերով Հայաստան հյուրախաղերի կամ համերգների եկող աշխարհահռչակ երգչախմբերի եւ նվագախմբերի համար ոչ ոք հրավիրատոմս չէր կարողանում ճարել, բացի մշնախի հետ, այսպես կոչված, «համագործակցող ՀԿ-ները» կամ նրանց մերձավորները: Ու մշնախից ոչ մեկի ծպտունը չէր ելնում էդ հովանավորչության կամ կոռուպցիայի կամ էլիտարիզմի դեմ, ջան ասում, ջան լսում էին:

Ես սա գրել եմ այն ժամանակ, երբ ծյոծը Գյումրուց որմնանկարներ էր հանել տալիս յուր մերձավորների հետ, ու փրկության անվան տակ կառավարության որոշումներ էր դրստում՝ դրանք Երեւան՝ կառավարական տանը եւ այլ տեղերում շարելու համար, ու դրանք վերադարձնելու մեր խնդրանքները տարիներով անտեսում էր: Եւ այդ ընթացքում մշնախի տեղակալները պաշտպանում էին այդ մշակութային ապարտեիդը:

Ես սա գրել եմ դեռ այն ժամանակ, երբ մշնախը, ինչ-որ մի առեղծվածային իմաստնությամբ Հայաստանի մարզերից հավաքել էր տալիս «ԱՆՇԱՐԺ» հուշարձանները, տեղափոխել էր տալիս Երեւանի կենտրոն, 4-5 տարի տեւող ցուցահանդեսներ անելու համար, հետո գրել եմ այն ժամանակ, երբ այդ ժամկետները լրանալուց հետո ստիպված էի նամակներ գրել մշնախ՝ այդ հուշարձանները վերադարձնելու պահանջով, ցուցահանդեսի ժամկետը սպառված լինելու մասին հիշեցումների համար: Ու նախարարության աշխատողների քունը տանում էր, զզվում էին ինձնից հավանաբար:

Ես սա գրել եմ երկու տարի առաջ, երբ մշնախի ենթակա Հայաստանի պատմության թանգարանը հայտարարում էր, որ թանգարանի 387.000 թանգարանային առարկաներից 380.000-ը (97,8%) ԳԱՂՏՆԻՔ է, եւ ոչ մեկը, բացի թանգարանի մի քանի աշխատողներից իրավունք չունի իմանալու, թե ինչ կա թանգարանի պահոցներում: Ու մշնախը ասում էր՝ դրուստ է, ցուցասրահներում՝ նայեք ինչ կա, մնացածը ձեզ չի վերաբերվում՝ գաղտնիք է թանգարանի որոշմամբ ...

Հիմա, ոչ մի կերպ չբացառելով, որ մշնախում բազմաթիվ օրինավոր ու բարեխիղճ աշխատողներ կան, պնդում եմ նույնը՝ հետեւյալ լրացումով: Բոլոր աշխատողները հատուկ սոցիալական փաթեթ պիտի ունենան աշխատանքից զրկվելու դեպքում, աջակցություն ստանան պետությունից՝ վերապատրաստումներ անցնելու եւ այլ աշխատանք գտնելու համար, մշակույթը չպետք է լինի խտրական, կենտրոնացված, կլանային ու էլիտար: Հնարավորինս քիչ պետական փող պիտի հատկացվի «մերձավոր» գրողներին, կոմպոզիտորներին, դերասաններին, հրատարակչություններին, թատրոններին եւ այլ հաստատություններին: Սովետից եկած էդ ավանդույթը՝ նստել պետական փողերի վրա եւ սեփական երազանքները ի կատար ածել, պետք է վերացնել: Բացառիկ պետական պատվերներ թող լինեն, օպերա, պետական սիմֆոնիկ, ժողգործիքների, երգչախումբ եւ էլի մի քանի բացառիկ հաստատություն եւ վերջ, եւ դրանք թող ինքնակառավարվեն, կարող է կործանվե՞նք, բացառությամբ 2-4 թանգարանի եւ պատկերասրահի, մյուսները որ փոխանցվեն ՏԻՄ-երին, ի՞նչ մի աղետ կլինի, ով կարող է ասել: Չի լինի՞, որ պետությունը հնարավորինս քիչ միջամտի մշակութային կյանքին, քիչ քարոզ ու պրոպագանդա անի, չմիջամտի ճաշակի մասին անպտուղ վեճերին եւ գրաքննիչ չլինի: Վայթե կլինի:

Ես գիտեմ, որ վիճելի կհամարեն շատերը այս մոտեցումը, կասեն, որ սա մշակույթից բան չհասկացողի զառանցանք է, դեմ չեմ, սա մի կարծիք համարեք խնդրում եմ: Բայց պնդում եմ, որ «պաշտոնական մշակույթ»-ը պիտի վերացվի, կասեմ, որ մշակույթը մշնախը չէ, մանավանդ մշնախի որոշածը չէ եւ մշնախի որոշելիքը չէ, հերիք պաշտոնական մշակույթ բտենք մեր փողերի հաշվին, որքան էլ կոռուպցիան նվազ կամ վերացած լինի այս ոլորտում: Ճաշակի կոռուպցիան վերանում է միայն ճաշակի սահմանումը ճարելուց հետո: Իսկ դա ավելի հեշտ կարելի է ձեւակերպել գոնե մի 2-3 այլմոլորակային քաղաքակրթության հետ շփվելուց հետո»:

Տպել
3212 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին