Դեբեդավանի դպրոցի տնօրենն իր հրազատներին տեղավորել է աշխատանքի եւ սեփականացրել դպրոցը․ նամակ՝ Փաշինյանին

19/12/2018 schedule16:38

Տավուշի մարզի Դեբեդավանի միջնակարգ դպրոցի մի խումբ ուսուցիչներ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Նրանց նամակում ասված է․ «Հարգելի պարոն վարչապետ, Ձեզ են դիմում Դեբեդավանի միջնակարգ դպրոցի մի խումբ ուսուցիչներ, ովքեր, տոգորվելով թավշյա հեղափոխության մեծ ոգեւորությամբ, իրենց բողոքի ձայնը բարձրացրին դպրոցը մասնավոր սեփականություն դարձրած տնօրեն Մ․ Հարությունյանի ապօրինությունների դեմ: Փորձենք ներկայացնել իրավիճակը։

Մինչ ս/թ հունիսի 12-ը տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրը արդեն քրեական գործ էր հարուցված Մ․Հարությունյանի դեմ ՀՀ ԱՕ 325-րդ հոդվածով, նա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից նախկին մարզպետ Հ․ Աբովյանի հրամանով։ Ս/թ հունիսի 12-ին Դեբեդավանի միջնակարգ դպրոցի խորհուրդը, որի 3 անդամները խորհրդի նիստերին համարյա չեն մասնակցել, ներկայացան, եւ Մ․ Հարությունյանը ընտրվեց դպրոցի տնօրեն։ Մանկավարժական համակազմի մի խումբ անդամներով ընդվզեցինք այդ փաստի առթիվ եւ բազմիցս փորձեցինք ներկայացնել նորընտիր մարզպետ Վ․Ղալումյանին Մ․Հարությունյանի ոչ հեղափոխական կերպարը։ Մինչ հեղափոխությունը Մ․Հարությունյանը դիմում էր ներկայացրել ՀՀԿ շտաբ ՀՀԿ շարքերն ընդունվելու նպատակով, որպեսզի հարթի, իր կարծիքով Հ․ Աբովյանի հետ ունեցած հակասությունը։ Մերժվել էր, որովհետեւ հարում էր ԲՀԿ-ին։ Ապա, պատեհապաշտին բնորոշ վարվելակերպով, երբ մայիսի 8-ին հաղթեց հեղափոխությունը, հայց էր ներկայացրել դատարան ընդդեմ Հ․ Աբովյանի, ապա՝ հեղափոխականի կեղծ գլխարկ հագած, դիմել մարզպետ Վ․Ղալումյանին, ստել, թե իբր հեղափոխական լինելու պատճառով է Հ. Աբովյանն իրեն ազատել պաշտոնից։

Վ․ Ղալումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չի եղել Մ․ Հարությունյանի գործելակերպից։ Պահանջեցինք, որ նրա հետ չկնքի աշխատանքային պայմանագիր, բայց չկար բավարար փաստացի հիմք՝ մրցույթի ընթացակարգի խախտման վերաբերյալ։ Մենք դիմում ներկայացրինք Վ․Ղալումյանին, որ դպրոցի 27 աշխատակիցներից 9-ը տնօրենի մերձավոր հարազատներն են, որոնցից հարսը՝ Սաթենիկ Կամավոսյանը, ամուսինը՝ Առաքել Մովսեսյանը, տեգրակինը՝ Ռոզա Մակյանը, երբեւէ աշխատանքի չեն ներկայացել եւ աշխատավարձ են ստացել։ Արհմիության նիստերը, որոնց նախագահն է տնօրենի տեգրը՝ Մ․Մովսեսյանը, չեն գումարվում, արհմիության՝ մեզ հատկացվող գումարների մասին տեղյակ չենք։ Նա մեզ հորդորեց դիմել ոստիկանություն, քանի որ դա ոստիկանության լուծելու խնդիր էր: Արդյունքում հարուցվեց 2-րդ քրեական գործը՝ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածով։

Տարօրինակ է, բայց բավարարվեց Մ․ Հարությունյանի քաղաքացիական հայցը ընդդեմ Հ․Աբովյանի, քանի որ մենք ցուցմունքներում նշել էինք, որ Մ․Հարությունյանը ստիպել է ուսուցիչներին կեղծ գրառումներ կատարել դասամատյաններում, իսկ մանկավարժական խորհրդի մատյանում՝ գործավարին ստիպել կեղծ նիստ գրել, որ իբր դասապրոցես չի իրականացել վառելափայտի բացակայության պատճառով:

Մարզպետարանը, որպես պատասխանող, ներկայացրել է նախկինում տրված բացատրագրեր։

Տնօրենի գործած ապօրինությունների հարցով դիմել ենք ՀՀ ԿԳ նախարար Ա․Հարությունյանին, փոխնախարար Լ․Առաքելյանին, հանրակրթության վարչության պետ Ա․Արշակյանին: Արդյունքում կրթության պետական տեսչության մարմնի տեսուչները ուսումնասիրել են բողոքը եւ արձանագրել խախտումներ․տնօրենը խախտել է կառավարության որոշում եւ «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներ։ Հանձնարարական է տրվել Տավուշի մարզպետին՝ քայլեր ձեռնարկել։

Արդյունքում Մ․Հարությունյանը շարունակում է պաշտոնավարել, նրա նկատմամբ չի կիրառվել որեւէ տույժ։ Ասենք ավելին, սեպտեմբեր ամսից հաշվեհարդար է տեսնում իր դեմ բողոքող ուսուցիչների հետ։ Ս/թ օգոստոսի 23-ին, արձակուրդից վերադառնալուց հետո, գործավար Ա․Սարգսյանի հետ խզել է համատեղությամբ պայմանագիրը՝ ազատելով գործավարի պաշտոնից։ Ա․Սարգսյանը քաղհայց է ներկայացրել դատարան։ Աշխարհագրության ուսուցիչ Լ․Սիմոնյանից վերցրել է բնագիտության ժամեր՝ թողնելով ընդամենը 11 դասաժամ, այնինչ մեթոդմիավորման նախագահ Հ․Քառյանը ծանրաբեռնվել է 23 դասաժամով։ Հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Լ․Սիմոնյանը կողքի գյուղից է գալիս։ Ամբողջ սեպտեմբեր ամսին տարրական դպրոցի 2-րդ եւ 3-րդ դասարանները, որոնց դասվարները եւս բողոքողների թվում էին, դասապրոցեսը կազմակերպվել է 2-րդ հերթով։ Ի դեպ, նրանք եւս կողքի գյուղից են գալիս աշխատելու։ 2-րդ հերթի հարցն այժմ կարգավորվել է, բայց տնօրենը նորից իր հին գործելաոճով շարունակում է գործունեությունը։ Նրա տղան՝ Ն․Մովսեսյանը, որն ուսուցչի օգնական է, իր պարտականությունները կատարում է միայն դպրոցի բակում կանգնելով, հարսը՝ Սաթենիկ Կամավոսյանը, շարունակում է աշխատանքի չներկայանալ, ամուսինը՝ Առաքել Մովսեսյանը, գիշերային պահակ է, իսկ դպրոցի դուռը գիշերը կողպեքով փակված է։ Այնինչ՝ բողոքող ուսուցիչները ենթակա են պատժի յուրաքանչյուր պատեհ եւ անպատեհ առիթներով։

Տնօրենը գործում է ոչ թե ի շահ երեխայի, այլ սեփական շահերով է առաջնորդվում, ինչպես եղել է միշտ։ Դիմել ենք կրթության փորձագետ Ա. Բախշյանին, որը հորդորել է մարզպետ Վ․Ղալումյանին՝ քայլ անել եւ անվստահություն անել տնօրենին կամ սանձել նրան, որին ի պատասխան՝ մարզպետը պատասխանել է, թե նոր ուսումնասիրություններ կանցկացվեն դպրոցում։ Հավելել է նաեւ, թե տնօրենը հարթել  է նաեւ ապօրինությունների վերաբերյալ ոստիկանության՝ իր դեմ հարուցած գործերը։ Հարգելի պարոն վարչապետ, ինչպե՞ս գնահատել իրավիճակը․քրեական գործ է հարուցվել, հարթվել, այդ աշխատակիցները շարունակում են աշխատանքի չներկայանալ, իսկ տնօրենը շարունակում է պաշտոնավարել։

Իսկ կրթական ոլորտը՞ ։ Մի՞թե անպայման պիտի սպասել, որ տնօրենը պատժվի միայն քրեական գործի լուծումով։ Մի՞թե գործատուն չունի օրենքով նախատեսված լիազորություններ։ Մի՞թե արդարացի է դպրոցի ոչ նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտի առկայությունը։ Ինչպե՞ս դա կանդրադառնա ուսումնական գործընթացի վրա․կշահի՞ արդյոք սովորողը կամ աշխատողը։

Դիմում եմ Ձեզ խորին համոզմունքով, որ հետամուտ կլինեք, որ տնօրենը չշարունակի իր կարծրացած ու մերժելի գործունեությունը։

Չենք ուզում հիասթափություն ապրել, չէ՞ որ բողոքը պայմանավորված էր այն համոզմունքով, թե երկրում իրավիճակ է փոխվել։

Խոջոյան Անի

Գեւորգյան Իրինա

Սերոբյան Արամ

Սարգսյան Արմինե

Դարգիյան Արզու

Գեւորգյան Լուսինե»։

Տպել
2352 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ