Գյուղնախարարությունում քննարկվել է լոլիկի ցեցի դեմ ագրոմիջոցառումների իրականացման հարցը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կազմակերպվել էր խորհրդակցություն` լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ ագրոմիջոցառումների իրականացմանը վերաբերող հարցերը քննարկելու նպատակով, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետեր, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցների ղեկավարներ, գիտնականներ, ֆերմերներ, ոլորտի այլ պատասխանատուներ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հանդիպման սկզբում Գառնիկ Պետրոսյանը նշել է, որ չնայած նախորդ տարիներին ցեցի դեմ իրականացված պայքարի միջոցառումներին` բնակլիմայական պայմաններով պայմանավորված ընթացիկ տարում այն զգալի վնաս է հասցրել լոլիկի դաշտերին և պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում շատ արագ կարող է տարածվել ամբողջ հանրապետությունում` վնասելով մորմազգի մշակաբույսերի ցանքատարածությունները: 

Գառնիկ Պետրոսյանի խոսքով` հետագա վնասը կանխելու նպատակով 2019 թվականի համար մշակվել է պայքարի արդյունավետ միջոցներ, ըստ որի նախատեսվում է լոլիկի ցանքատարածքներում իրականացնել ֆերոմոնային թակարդների կիրառմամբ մշտադիտարկում, ինչը հնարավորություն կտա արագ հայտնաբերել վարակի օջախները, ճշգրտել պայքարի միջոցառումների ժամկետները և այդ մասին իրազեկել հողօգտագործողներին։ 

Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ ցեցի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է համակողմանի մոտեցում և ուսումնասիրություն` խնդրի վերաբերյալ առկա տեսական գիտելիքների և ֆերմերների պրակտիկ փորձի համադրմամբ: Կարևորվել է նաև հողօգտագործողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը զանգվածային լրատվամիջոցների,  խորհրդատվական ծառայությունների և տեղեկատվական գրքույկների միջոցով: 

Այնուհետև հանդիպման մասնակիցները ներկայացրել են խնդրի հնարավոր լուծման իրենց տարբերակները և հնչեցրել մի շարք առաջարկներ, այդ թվում` նաև մարզերից մեկում պիլոտային ծրագրի իրականացման վերաբերյալ: 

Ամփոփելով հանդիպման արդյունքները` Գառնիկ Պետրոսյանը նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հանգամանորեն կուսումնասիրի բոլոր առաջարկները` դրանք ծրագրային փաստաթղթում ներառելու նպատակով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1647 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ