Աշխարհը բարության, միմյանց սիրելու և օգնելու կարիք ունի. Աննա Հակոբյանը Ժնևում մասնակցել է երկրաշարժին նվիրված համերգի

14/12/2018 schedule11:37

Դեկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի  նախագահ Աննա Հակոբյանը Ժնևի Սեն Ժերմեն եկեղեցում մասնակցել է Երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգին: Համերգը կազմակերպել էր Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանատունը: Իր խոսքում Աննա Հակոբյանը շեշտել է, որ համերգն առիթ է ոչ միայն զոհերի հիշատակը հարգելու, այլ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու աշխարհի բոլոր այն երկրներին ու ժողովուրդներին, որոնք այդ ծանր օրերին կանգնեցին Հայաստանի և հայ ժողովրդի կողքին: «Շվեյցարիան Հայաստանի մեծ բարեկամն է և ինչպես իսկական բարեկամ, երկրաշարժի օրերին բոլոր հնարավոր միջոցներով օգնության ձեռք մեկնեց մեզ: Ինձ համար շատ հուզիչ և տպավորիչ էր Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանի պատմած պատմությունը, որի կենտրոնում հայ համայնքի հայտնի և հարգված անձնավորություն Մայք Բարոնյանն է:Այդ տարի երկրաշարժից անմիջապես հետո Մայք Բարոնյանը քայլելիս է եղել Շվեյցարիայի քաղաքներից մեկի Շաֆհաուսի փողոցներից մեկով և նկատել է մի մարդու ձեռքին փոքրիկ ցուցանակ: Մոտեցել և տեսել է, որ ցուցանակի վրա գրված է «Օգնեք Հայաստանին»: Այնքան շատ բան կա այս պատմության մեջ, և մենք այնքան շնորհակալ ենք Շվեյցարիայի ժողովրդին այս վերաբերմունքի համար»,-ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ ինչպես երկրաշարժի օրերին, այնպես էլ դրանից հետո Շվեյցարիայի օժանդակությունը եղել է անգնահատելի: Աննա Հակոբյանը նշել է, որ այսօր աշխարհը բարության, մարդասիրության, միմյանց սիրելու և օգնելու կարիք ունի ավելին քան երբևէ: «Այսօր էլ աշխարհի տարբեր ծայրերում տասնյակ հազարավոր մարդիկ տառապում են ցեղասպանությունների հետևանքով, պատերազմներից և տեղահանություններից և, դժբախտաբար, մարդկությունը ավելի ու ավելի սառնասրտորեն է վերաբերում այս փաստին: Երկրաշարժի երեսուներրորդ տարելիցը, թերևս, այն առիթն է, որպեսզի մենք բոլորս մեկ անգամ կանգ առնենք և մտածենք ի՞նչ ենք անում»,-ասել է տիկին Հակոբյանը:

Համերգին ներկա էր շվեյցարահայ բարերար Վահե Գաբրաշը

Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանն էլ փաստել է, որ երկրաշարժից հետո տեղի ունեցած համամարդկային միասնությունը մարդասիրության յուրօրինակ արժեք էր, համամարդկային միասնության և պատասխանատվության ճշմարիտ օրինակ: «Հաղթահարել այդ աղետը կլիներ շատ ավելի բարդ առանց միջազգային հանրության աջակցության: Շվեյցարիան և շվեյցարացի ժողովուրդը եղել են  այդ աջակցության առաջատարը»,- նշել է Անահիտ Հարությունյանը: Համերգին թավջութակահար Աստրիդ Սիրանոսյանի, քանոնահար Նարեկ Գազազյանի և  դաշնակահար Արտավազդ Խաչատրյանի կատարմամբ  հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: Համերգը եզրափակվել է «Քեզ համար Հայաստան» երգով:

Տպել
4319 դիտում

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել